ընկերոջս չգիտէի էլ, խորհուրդ տա՞մ «i’m thinking of ending things»֊ը դիտել, թէ՞ չէ։ ասաց՝ ծանր ֆիլմերի հետ խնդիր չունի։ բայց մէկ ա՝ վստահ չէի։
ու բարդ ա ասել ինչ֊որ բան ֆիլմի մասին, որ հաստատ սփոյլ չլինի։ եւ թիզ էլ չլինի, զի էն դէպքը չի որ ուզում ես համոզել՝ դիտի։
առաւել եւս որ ինքս էլ այն լրիւ չեմ մարսել։
ասացի՝ հեղինակային ֆիլմ ա։ նա ռուսական եզրերի հետ լաւ ծանօթ չէր, ասացի՝ դէ, էժան տագնապների ֆիլմ չի, արուեստոտ ա, հեղինակի մասին ա։ յիշեցի՝ արտ֊հաուս — ասացի։
յետոյ պատմեցի որ վերջերս քաղաքում բիլբորդի վրայ կոմիքսի գովազդ եմ տեսել։ հայերէն էր, ոնց որ վիշապի մասին կար անուան մէջ, ու մտածեցի՝ որ կամ թարգմանութիւն ա, կամ՝ հեղինակային չի։
այսինքն՝ բան էր, գրել են որ վաճառուի։ իհարկէ՝ հեղինակ պիտի ունենայ։
բայց հեղինակային չի։
վերադարձանք ֆիլմի, ասացի՝ երբ ուզում ես մեկուսացում ցոյց տալ, պիտի գնաք ծնողների տուն, որը քաղաքում չի, կատարեալ դէպքում՝ գիւղում էլ չի, գիտես ամերիկացիները ոնց են ապրում, լիւկի պէս, որ հինգ ակր հող ա առել, ու այդ ամբողջ տարածքում լոկ իր տունն ա, ուրիշ մարդ չկայ։
ասացի՝ պատահական չի, որ չեն գնացել (օկ, «ռոադ մուվի» ա) այլ քաղաք՝ ծնողներին տեսնելու, որ ապրում են բազմաբնակարանային շէնքում։
քաղաքում մարդ երբեք այնքան մենակ չի կարող լինել, ինչպէս գիւղում։ նա կը տեսնի այլ մարդ, այլ մարդը կը տեսնի նրան՝ փողոցում, հանրային վայրում, սրճարանում։ ու դա հաղորդակցութիւն ա, իրար տեսնելը, իսկ հաղորդակցութիւնն արդէն բացարձակ մենակութեան մասին չի, յուսադրող ա։
ասացի՝ որոշ չափով նոյնականանում եմ տղայի հետ։
յետոյ խօսում էինք անկապ բաներից, ու բնականաբար՝ այլ մարդկանց մասին (կարելի ա անուանել՝ բամբասանք, բայց ապա մարդիկ բամբասող կենդանիներ են), ասացի՝ ես այդ աղջկայ երկրպագուն չեմ, նա էլ, ինձ համար անսպասելիօրէն, ասաց որ նա էլ չի, ու որ վերջերս էլ առցանց երէսել ա, ինչքան շատ ա նա ազդուած մէյնսթրիմ ձախական մեդիայից, նոյն շաբլոններով ա խօսում։
յիշեցի ֆիլմի մասին, ասացի՝ հա, դիտիր ֆիլմը։
էլի խօսում էինք ասաց՝ «մենք այդ աղջկայ հետ գնացինք…» (արդէն այլ աղջիկ էր, եթէ ձեզ հետաքրքիր ա), ու ուղղուեց՝ «լսիր, ոնց որ նա չէր, բայց ո՞ւմ հետ էի»։ ու սկսեց մտածել՝ ո՞ւմ հետ էր։
ասացի՝ հա, դիտիր ֆիլմը։
ու տէնց։
#կինօ #ֆիլմ #արուեստ #հեղինակային #քաղաք #մեկուսացում #գիւղ #ամերիկա #լիւկ_սմիթ #շէնք #ֆերմա #անասնաֆերմա #ճանապարհ #բամբասանք #զրոյց #մարդիկ #մենակութիւն #յիշողութիւն #կապ #հաղորդակցութիւն
մենակութեանը նուիրուած փակ գրառման տակ իմ մեկնաբանութիւնը՝
ինձ թւում ա, նախ դէ մարդն ա միշտ մենակ, ըստ իր դիզայնի։
բայց էդ այլ շերտում։
իսկ այլ շերտում, աւելի «սովորական», շփման պահանջը կապ ունի այլ պահանջների հետ։ պահանջները ձեւաւորւում են մասնաւորապէս կեցութիւնից՝ չկայ ջուր՝ փնտրում ես ջուր, կարդացել ես գիրք, նայել ես ֆիլմ, պէտք ա մէկը, ով նոյն ֆիլմը նայել ա, որ քննարկէք։
այսինքն մարդիկ ով ունեն նման կեցութիւն ու արժէքներ, բայց նոյն արժէքների պարագայում նոյն ֆիլմը կարող ա այլ ձեւ մեկնաբանեն։ ու հետաքրքիր ա, քանի որ կարող ա մտքովդ չի անցել։
ու դա սովորական սոցիալական պահանջ ա։
հիմա հայաստանը իմ կարծիքով շատ բարդ տեղ ա ապրելու համար, իմ համար շատ բարդ ա, քանի որ իմ կեցութիւնը ըստ իմ հետաքրքրութիւնների նենց ա որ զգալիօրէն տարբերւում ա մարդկանց մեծ մասի կեցութիւնից։ ասենք անդրանիկը լուծում ա էդ խնդիրը թուիթերում տարբեր տեխնո մարդկանց հետ շփուելով, նա ունի կեցութիւն ըստ իր հետքրքրութիւնների, կարդացածի, ու փորձում ա էդ մարդկանց հետ շփուել, ով նոյն կեցութիւնը, հետաքրքրութիւնը ունեն։
ու նա շփւում ա անգլերէն, քանի որ ինչքան էլ ես կուզէի դիմադրել սոյն փաստին, բայց դէ ֆակտո, ոչ թէ դէ իւրո, հայերէնը որոշ թեմաներով շփման լեզու չի, տուպը էն պատճառով որ քեզնից բացի ոչ մէկ չի ցանկանում էդ թեմաներով շփուել։
եթէ ընդհանրացնենք՝ համայնքների պակաս։ իսկ դա երեւի կրկին հայաստանեան կեցութիւնից ա, ու ընդհանուր առմամբ արատաւոր օղակ ա։ որոշ ձեւի մարդիկ չկան, քանի որ իրենք էս հասարակութեան մէջ են ծնուել մեծացել, էս կեցութիւնն ունեն, միւս կողմից, իրենք էլ մեծանալով ձեւաւորւում են ըստ էս կեցութեան։
ու այստեղից էլ մենակութիւնը։
ու որոշ մարդիկ էլ համարձակութիւն են ունենում լքել երկիրը ու գուցէ իրենց էդքան մենակ չեն զգում։
իսկ գուցէ լքում են պարզապէս լաւ հեռուստացոյց ունենալու համար։ նայած ով ոնց։
ես կարծում եմ ինձ որոշ չափով լաւ կը զգայի դրսում, շփման եւ համայնքների, բայց եւ որոշ չափով չէ՝ քանի որ ինձ այստեղի համայնքներն են հետաքրքրում, ես ուզում եմ նրանց հետ, ում հետ կիսում եմ կեցութիւնը, ում հետ նոյնականանում եմ շփուել իմ ուզած ձեւով ու թեմաներից, բայց էդ գրեթէ անհնար ա։
ու ես ընտրում եմ մենակ մենակ գրել հայերէն ասենք լուսանկարչութիւնից կամ տեխնոլոգիաներից, չեմ ստանում ոչ մի արձագանք, ու կրկին լռում եմ։ յետոյ կէս տարին մէկ մի մարդ կը տեսնեմ, ով կասի մեղադրաբար՝ թէ դու չես գրում էլ, սրիկայ, ես քեզ կարդում էի, ես էլ կը շփութուեմ, յետոյ քանի օր անց մտքովս կանցնի որ պէտք էր ասել՝ բայց դու գոնէ մեկնաբանէիր, իմանայի գոյութեանդ մասին, շփում կը ստացուէր, իսկ հիմա ի՞նչ գրեմ որ մէկ ա շփում չկայ, ֆիդբեք չկայ։
ու տենց։ #կեցութիւն #հայաստան #հայերէն #մենակութիւն
— Ա֊ն ինչ ներդ է։ ու միշտ մենակ է։ … հինգ րոպէ անց — տես է, ինչ է գրուած այս հդմ կտրօնի վրայ՝ 4.000 հատ։ (մենք չորս տոմս էինք գնել) — հա, այսինքն կարող ես 4.001 տոմս առնել։ — սա իրականում մեծացնում է էնտրոպիան աշխարհում։ — հմ՞։ — որովհետեւ նա անում է սահող ստորակէտով հաշուարկ այնտեղ, ուր պէտք չէ, եւ ծախսում է աւելի շատ ժամանակ եւ էներգիա։ — լաւ էլի։ — իսկ եթէ սարքը չունի այդ հաշուարկի երկաթ ու նմանակում է… — ե՞ւ։ — պատկերացրու միլիոններ այդ սարքերի, ու բոլորն իզուր էներգիա են վառում։ — լսի, դու գիտե՞ս, ինչի Ա֊ն միշտ մենակ է, փորձիր մտածել այդ մասին։
#մենակութիւն #էնտրոպիա #զրոյց #ծրագրաւորում
այն մասին, ինչու է մերժումն այնքան ցաւոտ՝ աւելի, քան այլ եօթ հիմնական վնասուածքները, այն մասին, թէ ինչպէս մենակութեան հետեւանքով մենք կորցնում ենք մտերմութեան ունակութիւնը։
https://www.youtube.com/watch?v=vBqoA1V6Fgg
#տապալում #մերժում #մեղք #մենակութիւն #որոճմում #մտորում #կորուստ #վնասուածք #ինքնագնահատական #հոգեբանութիւն #յոյզեր #ցաւ #առաջին֊օգնութիւն #խօսք #գայ֊ուինչ #օգնութիւն
— մենա՞կ ես ապրում։
— չէ, կնոջս հետ։ ու երեխու։
— հա էլի, մենակ ես։
#զրոյց #մենակութիւն