2017-09-25-2754407

մենակութեանը նուիրուած փակ գրառման տակ իմ մեկնաբանութիւնը՝

ինձ թւում ա, նախ դէ մարդն ա միշտ մենակ, ըստ իր դիզայնի։

բայց էդ այլ շերտում։

իսկ այլ շերտում, աւելի «սովորական», շփման պահանջը կապ ունի այլ պահանջների հետ։ պահանջները ձեւաւորւում են մասնաւորապէս կեցութիւնից՝ չկայ ջուր՝ փնտրում ես ջուր, կարդացել ես գիրք, նայել ես ֆիլմ, պէտք ա մէկը, ով նոյն ֆիլմը նայել ա, որ քննարկէք։

այսինքն մարդիկ ով ունեն նման կեցութիւն ու արժէքներ, բայց նոյն արժէքների պարագայում նոյն ֆիլմը կարող ա այլ ձեւ մեկնաբանեն։ ու հետաքրքիր ա, քանի որ կարող ա մտքովդ չի անցել։

ու դա սովորական սոցիալական պահանջ ա։

հիմա հայաստանը իմ կարծիքով շատ բարդ տեղ ա ապրելու համար, իմ համար շատ բարդ ա, քանի որ իմ կեցութիւնը ըստ իմ հետաքրքրութիւնների նենց ա որ զգալիօրէն տարբերւում ա մարդկանց մեծ մասի կեցութիւնից։ ասենք անդրանիկը լուծում ա էդ խնդիրը թուիթերում տարբեր տեխնո մարդկանց հետ շփուելով, նա ունի կեցութիւն ըստ իր հետքրքրութիւնների, կարդացածի, ու փորձում ա էդ մարդկանց հետ շփուել, ով նոյն կեցութիւնը, հետաքրքրութիւնը ունեն։

ու նա շփւում ա անգլերէն, քանի որ ինչքան էլ ես կուզէի դիմադրել սոյն փաստին, բայց դէ ֆակտո, ոչ թէ դէ իւրո, հայերէնը որոշ թեմաներով շփման լեզու չի, տուպը էն պատճառով որ քեզնից բացի ոչ մէկ չի ցանկանում էդ թեմաներով շփուել։

եթէ ընդհանրացնենք՝ համայնքների պակաս։ իսկ դա երեւի կրկին հայաստանեան կեցութիւնից ա, ու ընդհանուր առմամբ արատաւոր օղակ ա։ որոշ ձեւի մարդիկ չկան, քանի որ իրենք էս հասարակութեան մէջ են ծնուել մեծացել, էս կեցութիւնն ունեն, միւս կողմից, իրենք էլ մեծանալով ձեւաւորւում են ըստ էս կեցութեան։

ու այստեղից էլ մենակութիւնը։

ու որոշ մարդիկ էլ համարձակութիւն են ունենում լքել երկիրը ու գուցէ իրենց էդքան մենակ չեն զգում։

իսկ գուցէ լքում են պարզապէս լաւ հեռուստացոյց ունենալու համար։ նայած ով ոնց։

ես կարծում եմ ինձ որոշ չափով լաւ կը զգայի դրսում, շփման եւ համայնքների, բայց եւ որոշ չափով չէ՝ քանի որ ինձ այստեղի համայնքներն են հետաքրքրում, ես ուզում եմ նրանց հետ, ում հետ կիսում եմ կեցութիւնը, ում հետ նոյնականանում եմ շփուել իմ ուզած ձեւով ու թեմաներից, բայց էդ գրեթէ անհնար ա։

ու ես ընտրում եմ մենակ մենակ գրել հայերէն ասենք լուսանկարչութիւնից կամ տեխնոլոգիաներից, չեմ ստանում ոչ մի արձագանք, ու կրկին լռում եմ։ յետոյ կէս տարին մէկ մի մարդ կը տեսնեմ, ով կասի մեղադրաբար՝ թէ դու չես գրում էլ, սրիկայ, ես քեզ կարդում էի, ես էլ կը շփութուեմ, յետոյ քանի օր անց մտքովս կանցնի որ պէտք էր ասել՝ բայց դու գոնէ մեկնաբանէիր, իմանայի գոյութեանդ մասին, շփում կը ստացուէր, իսկ հիմա ի՞նչ գրեմ որ մէկ ա շփում չկայ, ֆիդբեք չկայ։

ու տենց։ #կեցութիւն #հայաստան #հայերէն #մենակութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ կեցութիւն  հայաստան  հայերէն  մենակութիւն