մենակութեանը նուիրուած փակ գրառման տակ իմ մեկնաբանութիւնը՝

ինձ թւում ա, նախ դէ մարդն ա միշտ մենակ, ըստ իր դիզայնի։

բայց էդ այլ շերտում։

իսկ այլ շերտում, աւելի «սովորական», շփման պահանջը կապ ունի այլ պահանջների հետ։ պահանջները ձեւաւորւում են մասնաւորապէս կեցութիւնից՝ չկայ ջուր՝ փնտրում ես ջուր, կարդացել ես գիրք, նայել ես ֆիլմ, պէտք ա մէկը, ով նոյն ֆիլմը նայել ա, որ քննարկէք։

այսինքն մարդիկ ով ունեն նման կեցութիւն ու արժէքներ, բայց նոյն արժէքների պարագայում նոյն ֆիլմը կարող ա այլ ձեւ մեկնաբանեն։ ու հետաքրքիր ա, քանի որ կարող ա մտքովդ չի անցել։

ու դա սովորական սոցիալական պահանջ ա։

հիմա հայաստանը իմ կարծիքով շատ բարդ տեղ ա ապրելու համար, իմ համար շատ բարդ ա, քանի որ իմ կեցութիւնը ըստ իմ հետաքրքրութիւնների նենց ա որ զգալիօրէն տարբերւում ա մարդկանց մեծ մասի կեցութիւնից։ ասենք անդրանիկը լուծում ա էդ խնդիրը թուիթերում տարբեր տեխնո մարդկանց հետ շփուելով, նա ունի կեցութիւն ըստ իր հետքրքրութիւնների, կարդացածի, ու փորձում ա էդ մարդկանց հետ շփուել, ով նոյն կեցութիւնը, հետաքրքրութիւնը ունեն։

ու նա շփւում ա անգլերէն, քանի որ ինչքան էլ ես կուզէի դիմադրել սոյն փաստին, բայց դէ ֆակտո, ոչ թէ դէ իւրո, հայերէնը որոշ թեմաներով շփման լեզու չի, տուպը էն պատճառով որ քեզնից բացի ոչ մէկ չի ցանկանում էդ թեմաներով շփուել։

եթէ ընդհանրացնենք՝ համայնքների պակաս։ իսկ դա երեւի կրկին հայաստանեան կեցութիւնից ա, ու ընդհանուր առմամբ արատաւոր օղակ ա։ որոշ ձեւի մարդիկ չկան, քանի որ իրենք էս հասարակութեան մէջ են ծնուել մեծացել, էս կեցութիւնն ունեն, միւս կողմից, իրենք էլ մեծանալով ձեւաւորւում են ըստ էս կեցութեան։

ու այստեղից էլ մենակութիւնը։

ու որոշ մարդիկ էլ համարձակութիւն են ունենում լքել երկիրը ու գուցէ իրենց էդքան մենակ չեն զգում։

իսկ գուցէ լքում են պարզապէս լաւ հեռուստացոյց ունենալու համար։ նայած ով ոնց։

ես կարծում եմ ինձ որոշ չափով լաւ կը զգայի դրսում, շփման եւ համայնքների, բայց եւ որոշ չափով չէ՝ քանի որ ինձ այստեղի համայնքներն են հետաքրքրում, ես ուզում եմ նրանց հետ, ում հետ կիսում եմ կեցութիւնը, ում հետ նոյնականանում եմ շփուել իմ ուզած ձեւով ու թեմաներից, բայց էդ գրեթէ անհնար ա։

ու ես ընտրում եմ մենակ մենակ գրել հայերէն ասենք լուսանկարչութիւնից կամ տեխնոլոգիաներից, չեմ ստանում ոչ մի արձագանք, ու կրկին լռում եմ։ յետոյ կէս տարին մէկ մի մարդ կը տեսնեմ, ով կասի մեղադրաբար՝ թէ դու չես գրում էլ, սրիկայ, ես քեզ կարդում էի, ես էլ կը շփութուեմ, յետոյ քանի օր անց մտքովս կանցնի որ պէտք էր ասել՝ բայց դու գոնէ մեկնաբանէիր, իմանայի գոյութեանդ մասին, շփում կը ստացուէր, իսկ հիմա ի՞նչ գրեմ որ մէկ ա շփում չկայ, ֆիդբեք չկայ։

ու տենց։ #կեցութիւն #հայաստան #հայերէն #մենակութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ես շատ եմ շփւում դրսի մարդկանց հետ, բայց էդ շփումը բաւարարութիւնն տուող չի լինում սովորաբար, քանի որ մենք իրար դժուար ենք հասկանում։ ամենապարզ օրինակը որ հիմա մտքիս եկաւ որ ցոյց տամ՝ արտագաղթն է։ եթէ ես յայտնեմ, որ մտահոգուած եմ հայաստանից արտագաղթի չափսերով, դրսի մարդը սովորաբար կասի թէ դա խնդիր չի, շատ լաւ ա, ով ուր ուզում ա թող ապրի, նաեւ շեշտելով իր՝ միգրանտներին հանդուրժող եւ առաջադէմ վերաբերմունքը։ ու արի իրան կէս ժամ բացատրի որ ես չեմ ուզում երկրից ելքն արգելուի, բայց էդ լուրջ խնդիր ա մեզ բոլորիս համար։

եւ նոյն պարլամենտական համակարգն է իրեն լաւ քայլ թուալու, եւ դպրոցում շախմատ անցնելն է հիացնելու, եւ նա չի ջոկում որ մեզ մօտ աւելի ֆեոդալիզմ ա քան կապիտալիզմ, ու իր չտեսած սովետի լուծումներին կը կարօտի, եւ կապիտալիզմը կը մեղադրի կանանց ճնշուած պահելու համար, չիմանալով ինչ ֆարսի է վերածուել ասենք մարտի ութը սովետում։ (այստեղ ուզում էի մի տեքստիս յղուել ու հասկացայ որ այն չեմ գրել, էսա գրեմ)։

ու նենց ա որ եթէ նա փաստարկներդ հասկանայ էլ, մէկ է չի իւրացնի։ նա պէտք ա ստեղ երկար ապրի, թաթախուի էս կեցութեան մէջ, ու իզոլացուած չլինի դրսի մարդկանց պղպջակում այս իրականութիւնից, որ սկսի քիչ թէ շատ զգալ ու իւրացնել այն ինչ դու իրան ընդամէնը բացատրելով երբեք չես հասցնի։

#կեցութիւն #շփում #արտագաղթ #

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ասում է՝ ես բոլոտնու գործերով զբաղուելիս իմացել եմ ովքեր են օմոնում աշխատում՝ երբեք մոսկուայից չեն, սովորաբար գաղութների (զոնաների) կողմերից, ուրիշ կեանք չեն տեսել, քան խիստ սուբորդինացիա, ապրում են զօրանոցներում, ու այս մոլորակից չեն։

նկատի ունի՝ կեցութիւնը չեն կիսում, այլ աշխարհ է իրենց մօտ։ ու նաեւ աւելացրեց, որ ատելութեամբ են լցուած ու առանձնապէս հաճոյքներ կեանքում չունեն, բռնութիւնը չհաշուած։

իսկ ես մտածում եմ՝ մարտի մէկն էլ (ու պասկեւիչեանի ֆիլմն որ լուսաբանեց հետազօտական աշխատանքը) ցոյց տուեց, որ մերոնք են, ասենք մասիւում ապրող տղամարդ է այդ չերյոմուխա֊ով կրակողը, իր կինն էլ բակի խանութից առեւտուր է անում երեւի, ու երթուղային նստում, այսինքն մեր կեցութիւնը կիսում են։

#մոսկուա #երեւան #օմոն #ոստիկանութիւն #կեցութիւն #մարտի_մէկ #ազատութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)