էսօր մեր պատուհանին շատ մօտ եկել էր, երեւի, մի թռչուն։ երեւի՝ զի չենք տեսել, բայց էլ ո՞վ պիտի լինի։
ինքը սէնց ձայներ էր հանում, շատ կտրուկ, ու շարքով, որն արագանում էր։
ես այսպէս կը նկարագրէի՝
| | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
հիմա գրել եմ, գիտեմ որ այս «խողովակի» նշանը նոյն չափսի ա, բայց ուղեղս ցոյց ա տալիս ձախինները աւելի երկար։ քանի որ հատուկ «բեքթիք» նշանների մէջ եմ դրել, տեսնում եմ դրանք մոխրագոյն ֆոնի վրայ, ու կրկին՝ էդ մոխրագոյն ֆոնն էլ ա նեղանում։
ինչեւէ։
կարո՞ղ ա էդ մուրակամիի [լարովի թռչունն] էր։
տեսնես ի՞նչ տեսք ունի, ու ո՞նց ա անունը։
#անկապ #թռչուն #մուրակամի #լարովի_թռչուն #գիրք
#լիճ #բադ #բադիկներ #հաւէս #թռչուն #վայրէջք
փաստօրէն, ճային, կներէք, որորին, սեփականաշնորհել են։ այն հիմա աշխատում է «չայկա» անունով ռեստորանում։ Ազատութեան խորհրդանիշը, ում առաջին հայեացքից չէր սիրել Նիկիտա Խրուսչյովը գտնւում է պարիսպի հետեւում։ Իր թեւը սակայն անցնում է պարիսպի վրայով, եւ սփռուած է ճանապարհի վրայ։
ինչպէս է պէտք ձուկ որսալ՝ http://www.youtube.com/watch?v=uBuPiC3ArL8
#ձկնորսութիւն #ծիտ #թռչուն #ձուկ #որս #խելք #կուտ #խելացի