հիւսիսային սառուցեալ ովկիանոսում բադեր են ապրում։ սնւում են սուզուելով ջրի տակ եւ որս անելով։
երբ եղանակը ցրտում է, ջուրը սկսում է սառուցակալել։ շատերը լքում են ու գնում են հարաւ, աւելի տաք տեղեր։
իսկ նրանք ով մնում են, պարբերաբար բոլորը միասին շրջաններով թռնում են ջրի վրայով, թեւերի շարժումներով կանխում են ջրի սառուցակալուելը։
ես վերադառնում էի երեւան, այս մառախուղով պատուած ու ցուրտ քաղաքն ու մտածում էի, ի՞նչ եմ անում, ու ինչո՞ւ եմ ես այստեղ ապրում։ մէկ էլ այն մասին որ հայաստանը շատ տխուր տեղ է։ անհնար է չտխրել տեսնելով բազմաթիւ մութ պատուհանները։
#բադեր #երեւան #հայք #ովկիանոս