խանութում տեսնում եմ քիսինջերի գիրք՝ հայերէն։ մտածում եմ՝ հմմմ էդ ո՞ւմ ա պէտք եղել տպել։
բացում եմ, պարզւում ա՝ պարօն վանեցեանին՝
ահա, յիշեցնում ա պուտինի «բազմաբեւեռութիւնը»։
>որ ուժերի հաւասարակշռության արդիւնաւէտ մեքանիզմների բացակայութեան պայմաններում առկայ մարտահրաւէրները կարող են անդառնալի աղէտի պատճառ դառնալ։
առհասարակ քիսենջերն ու պուտինը բաւական ջերմ յարաբերութիւններ ունեն։
յուսով եմ գիրքը ճիշտ թարգմանուած ա։ ռդ֊ում «պալիծ» են եղել մի քանի թարգմանութիւններ, որոնցում այլ բաներ էին գրուած։
#գիրք #քիսինջեր #պուտին #հայրենիք #քաղաքականութիւն #կուսակցութիւն #թարգմանութիւն
գործընկերն ուղարկեց՝ — Ամերիկա՞ էք մեկնում։ — Ոչ, Թուրքիա։ — Շրջելո՞ւ էք գնում, թէ՞ ազգականներ ունէք։ — Մշտապէս։ — Մշտապէ՞ս… — Այո, կբավէ, 2 տարի ապրեցինք ձեր երկրում, կշտացանք…
Կշտացա՞նք։ Մարդը ինձ էր նայում հանգիստ ու չար։ Կշտացանք։ Այսինքն կշտացանք Երևանից, Մասիսից, Ծիծեռնակաբերդից, որտեղ յուշարձան են սարքում 2 միլիոն զոհերի համար։ Կշտացանք․ կարծես թէ հայրենիքը խորոված է, գարեջուր կամ երգ, որ լսում ես հազար անգամ։Ես պատկերացրի, որ 1֊2 շաբաթ յետոյ այդ մարդը Ստամբուլի որևէ հայկական եկեղեցում կիսախուփ աչքերով կը նայի խաչուած Քրիստոսին ու կմրմնջայ Կոմիտասի երգը և Կոմիտասը յանկարծ կը լսի ու նորից կը խելագարուի։
#վարդգէս_պետրոսեան «Հայկական էսքիզներ»
#երեւան #կոմիտաս #հայրենիք #արտագաղթ #գրականութիւն #սփիւռք #պատմութիւն
Ժան Գառզու (Գառնիկ Զուլումեան) «Հուշեր մայր երկրից» Արցախ, Կերպարվեստի պետական թանգարան, Շուշի
Jean Carzou(Karnik Zouloumian) “Memories about Motherland" Artsakh, State museum of fine arts, Shoushi
#հայ֊նկարիչներ #Ժան֊Գառզու #Գառզու #Գառնիկ֊Զուլումեան #արվեստ #նկար #Հայաստան #Արարատ #եկեղեցի #հայրենիք #Հայք
#armenian-painters #Carzou #Garzou #Jean-Carzou #Karnik-Zouloumian #art #painters #paintings #memories #motherland #French #Armenian #Shushi #Shoushi #Artsakh #Armenia #Ararat #church