2018-04-08-3054399

երբ խօսում ես արտասահմանցիների հետ հասկանում ես, ինչքան ցաւ են իրենք զգում իրենց երկրների վիճակից, ինչքան անելանելի ու անտանելի ա թւում իրենց այդ իրենց երկրների վիճակը։ ու իրենք իրօք չեն կարողանում համեմատել այդ վիճակն ասենք հայաստանի վիճակի հետ՝ եթէ այստեղ երկար չեն ապրել, ամենայն հաւանականութեամբ կասեն՝ «մեզ մօտ աւելի՛ վատ ա, ձեզ մօտ գոնէ…», կամ՝ «մեզ մօ՛տ նոյնն ա», իսկ եթէ այստեղ երկար ապրել են, կարող ա մի քիչ հասկանան տարբերութիւնը։ ու մարդիկ ով այստեղից են արտագաղթում, ու բախւում են դրսի խնդիրների հետ, դէ նախ խնդիրները գիտակցելով ասում են՝ «ինչ անում ենք երեխեքի համար ենք անում», բայց ընդհանուր առմամբ զգում են, որ անհամեմատ աւելի լաւ վիճակում ա այդ նոր երկիրը, քան հայաստանը։

իսկ յետոյ, իրենց երեխաներն, ով արդէն մեծացած կը լինեն այդ նոր երկրում, ու ունակ չեն լինի համեմատելու հայաստանի հետ, այնքա՛ն ցաւ են զգալու նրանից թէ ինչ անելանելի վիճակում ա իրենց երկիրը, ոնց որ եւ սովորական այդ երկրի բնակիչը։

ասածս այն ա, որ ըստ երեւոյթին սանդղակ կայ զգացողութիւնների, ու մէկը ռաբիսից նոյն հաճոյքն ա ստանում, ինչ միւսը դասականից, մէկը թրամփից նոյն չափ ա նեղւում, ինչ մենք հանրապետականից, չնայած թրամփը չի կարող հասցնել ամն֊ն այն վիճակի, ինչ սերժը՝ հայաստանը, որովհետեւ ի սկզբանէ ամն֊ն ու հայաստանը տարբեր վիճակում են։

ու մենք էլ կարող էինք գիտակցել, որ հայաստանեան խնդիրները անհամեմատ աւելի լաւ են, քան աֆղանիստան խնդիրներն, ասենք, բայց դա երբեք չենք զգալու, ու չենք մտածելու, որ լաւ ա որ էդքան վատ չի։ նոյն սուր զգացողութիւններն ենք ունենալու, ինչ ամերիկացիները՝ իրենց աւելի թեթեւ խնդիրներից։

#հայք #արտագաղթ #մարդիկ #համեմատութւին

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ հայք  արտագաղթ  մարդիկ  համեմատութւին