մի քանի բան կայ, երբ գլոբալացումը լաւ ա ազդում։ ամենա ակնյայտ օրինակը՝ ուիքիպեդիան ա։ կամ ազատ ծա֊ն։ կամ նոյնիսկ շատ դէպքերում ոչ ազատ ծա֊ն, իր բոլոր թերութիւններով։ ասենք՝ բժշկական ծա֊ն կամ տեխնոլոգիաները։ դրանք էլ են գլոբալացման մաս։ այն որ մի տեղում մարդիկ ինչ֊որ բանի հասել են, ու կիսւում են դրանով այլ մարդկանց հետ, լինի դա բիզնես շահ, կամ դրդապատճառ, թէ չէ, միեւնոյնն ա դա այլ մարդկանց ձգել քաշելն ա, մենակ չթողնել ա։

ու մտածում եմ, որ գլոբալացումը նաեւ լոկալ, փոքր, թոյլ մշակոյթների վրայ էլ ա լաւ ազդում։ որովհետեւ գլոբալացումը փորձում ա սահմանել որոշակի ընդհանուր, բոլորի համար արժանավայել կանոններ, որոնք մեր դէպքում շատ աւելի լաւն են, քան մենք կարող ենք ունենալ առանց գլոբալացման, այլ ասենք լոկալ կայսրութիւնների ճնշման պարագայում, որը լոկալացում ա։ ու մեր հիւսիսային կայսրութիւնն էլ ա հակագլոբալիստական, խզում ա տնտեսական կապերը այլ երկրների հետ, փորձում ա լինել ինքնամփոփ, կամ մեկուսանում ա։ ու մեզ էլ ա ձգում իրենց հետ իզոլացուելու։

ու գուցէ վուդրո ուիլսոնի հայաստանի քարտէզն էլ էր գլոբալիստական փորձ՝ ըստ իր փաստաթղթի նա բոլոր տեղացիների համար փորձում էր ստեղծել արժանավայել զարգացման պայմաններ, օրինակ՝ ծովին ելք։

ու գլոբալացման պարագայում միջազգային լեզուն, անկախ իր պատմականօրէն գաղութացնող լինելուց, ընդամէնը դեֆոլթ միջազգային լեզու ա, որի վրայ, ասենք անգլիացիներն արդէն մենաշնորհ չունեն, այն ձեւաւորւում ա ամբողջ աշխարհում։ ու երբ կայ դեֆոլթ միջազգային լեզու, այն ըստ սահմանման միջազգային ա, ու ապա ասենք անհեթեթ են թւում որեւէ մի ազգին ասիմիլացնելու կամ այլ լեզու պարտադրելու փորձերը՝ բոլորն ունեն իրենց լոկալ լեզուն եւ մի գլոբալ լեզու։

ես հա կուզէի որ այդ գլոբալը լինէր լաւ դիզայն արած ու առանց պատմական «պոչերի», ասենք էսպերանտո, բայց ինչ կայ դա ա, ու էդ վատ չի։ քանի որ ուզում ենք թէ չենք ուզում, արեւմուտքն ա մեզ այսօր ձգում, պահում, կրթում, բուժում, եւ հնարաւորութիւն տալիս որ շփուենք։ իսկ մեզ մնում ա խելացի ուսանողի պէս սովորել, կրթուել, որ մենք էլ կարողանանք մի օր մարդկութեանը, կամ լաւ, գոնէ դեռ ինքներս մեզ ոչ թէ վնաս տալ, այլ օգտակար լինել։ դա էլ նուաճում կը լինի։ #գլոբալացում #հայերէն #աշխարհ #հայք #վիքիպեդիա #անգլերէն #լեզու

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)