իսկ սա չեմ կարողանում ձեւակերպել (ու համ էլ մի քանի բան չեմ կարողանում գրել, կամ չեմ համարձակւում, կամ չեմ ձգում ձեւակերպել, ու այսօրուայ գրածներիցս էլ շատ տուֆտա համարելով թուիթեր չուղարկեցի), բայց ուզում եմ ասել, հասկանում եմ, ինչքան աւելի բան ա կարեւոր որ #այսօր լինի, ոչ թէ առհասարակ։

այսօր ա կարեւոր ասենք հահ֊ը, կամ էն արեւային պանելներ սարքող ու տեղադրող ընկերութիւնը, կամ այս կամ այն գրքի թարգմանութիւնը։ գիտենք որ շատ անց «լաւ» կը լինի, կամ ոչ մի բան չի լինի, ու որ ընդհանուր առմամբ ինչի մասին էլ չմտածես, որը թւում ա կարեւոր՝ կարեւոր չի։ նախ, մարդիկ կարծում են որ իրենք են կարեւոր։ կամ ինչ ա իրենց հետ լինում։ ու էդ շատ ծիծաղելի ա։ յետոյ, կարծում են, որ գուցէ իրենց մշակոյթն ա կարեւոր՝ բայց ո՞նց ինչ֊որ մի բան որը մեզ կարող ա կարեւոր թուալ, կարող ա կարեւոր լինել տիեզերքում։ մաքս մեզ համար ա կարեւոր։

ու այդ առումով իմ արած գործը, որը գիտեմ, իմ համար եմ անում, ու երեւի իմ համար էլ կարեւոր չի, պարզապէս զբաղմունք ա հաւէս։ որովհետեւ ուրիշ բան չի մնում, բացի սփոփանքից։ ու սփոփանքն էլ ա այսօր պէտք։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)