Էն որ Մերկելը ասել էր՝ Պուտինը էս աշխարհից չի, նա չի հասկացել, որ ապա նա էլ էն աշխարհից չի, որ բաւական շուտ չի հասկացել, ում հետ գործ ունի։

Այդ պատճառով էլ, էն աշխարհից չլինելով, եւրոպացիները չեն հասկացել, որ Պուտինը ռազմական ուժ է կիրառելու։ Ինչը գոնէ Վրաստանից յետոյ պիտի ենթադրէին։

Երեւի թէ հանրապետականները աւելի խիստ կլինէին ՌԴ֊ի հանդէպ։ Բայց ո՞վ է մեղաւոր, որ հանրապետականները հիմա ղեկի մօտ չեն, բացի իրենցից։ Իրենք են, ումից ՄՆ֊ի ժողովուրդը այնքան է զզուած, որ նախընտրում է չսիրած ու սեւ Օբամային։

Նաեւ, միանշանակ չէ, որ մեզ լաւ կլիներ, եթէ Ռուսաստանին ճնշումն ուժեղանար, կամ ասենք սառը պատերազմ վերսկսուեր։ Եթէ դա իրական լիներ, ապա Պուտինը կարող էր այդ մարտահրաւէրը ընդունել, ու իր երկիրը, այսինքն՝ ՄՄ֊ն կփակեր, սովետի պէս։ Իսկ մեզ, կարծես թէ, աւելի լաւ է, յարաբերական բաց երկրում, քան երկաթէ վարագոյրի հետեւը։

#պուտին #արեւմուտք #եւրոպա #ուկրայինա #ռուսաստան #հայաստան #մերկել #մաքսային֊միութիւն #մայդան #ազատութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ պուտին  արեւմուտք  եւրոպա  ուկրայինա  ռուսաստան  հայաստան  մերկել  մաքսային֊միութիւն  մայդան  ազատութիւն