Մերկելը, երբ դարձաւ կանցլեր, հրաժարուեց իրեն հասնող վիլլայից, պատճառաբանելով, որ ունի ապրելու տեղ՝ բնակարան, ու այնտեղ էլ վատ չի զգում իրեն, եւ աւելորդ շքեղութեան կարիք չունի։

Արեւմուտքում աւելի ու աւելի քիչ է ընդունուած շեշտել, որ հնարաւորութիւններ, կամ փող ունես։ Նոյնիսկ քսաներորդ դարի սկզբում Ռոքֆելերները վարագոյրներ չէին օգտագործում որպէսզի մարդիկ չկարծեն, որ իրենք ամէն օր «քեֆ»֊երի եւ պարերի մէջ են։ Թանկ բրենդերի անուններն այլեւս աչք չեն ծակում, այլ աննկատ փոքր տեղ են զբաղեցնում շորի վրայ (յիշո՞ւմ էք մի ժամանակ մեզ մօտ տարածուած մեեեեծ տառերով HUGO BOSS շապիկները)։

Ապրում է Մերկելը ամուսնու հետ, ում ազգանունն էլ՝ Sauer, գրուած է շէնքի դռան վրայ։ Միւս ազգանուններն են՝

Ganz Schön Lustig

Որը նշանակում է՝ մօտաւորապէս՝ «շատ ծիծաղաշարժ, հաւէս (ֆաննի)»։

Արդեօք դա զուգադիպութիւն է, թէ յատուկ ծառայութիւնների կատակ, յայտնի չէ։ (:

#գերմանիա #բեռլին #մերկել #քաղաք #արեւմուտք

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

նամակ Գերմանիայից (իմ թարգմանութեամբ)

Ի դէպ, ես Գերմանական խորհրդարանում էի հինգշաբթի, երբ պատգամաւորները վերջապէս անց կացրին հայերի ցեղասպանութեանը վերաբերող թուղթը։ Փայլուն քննարկում, շատ լաւ փաստարկներ։ Շատ հաւէսն այն էր, որ կառավարութիւնը չէր ուզում այս որոշումը, բայց խորհրդարանը պարզապէս արեց դա։ Մերկելն ու իր ամենակարեւոր նախարարները չեն մասնակցել նիստին, որովհետեւ նրանք խոստացել էին Էրդոգանին չքուէարկել ճանաչման օգտին։

Նոյնիսկ թուրքական արմատներ ունեցող պատգամաւորներն են քուէարկել ճանաչման օգտին։ Աւաղ, իրենք հիմա շատ խնդիրներ ունեն, եւ սպառնալիքներ են ստանում թուրք ազգայնամոլներից։ Նոյնիսկ սպանութեան սպառնալիքներ են ստանում, եւ Էրդոգանը անձամբ անուանել է այս պատգամաւորներին «ահաբեկիչներ»։

ու տենց։

Էն որ Մերկելը ասել էր՝ Պուտինը էս աշխարհից չի, նա չի հասկացել, որ ապա նա էլ էն աշխարհից չի, որ բաւական շուտ չի հասկացել, ում հետ գործ ունի։

Այդ պատճառով էլ, էն աշխարհից չլինելով, եւրոպացիները չեն հասկացել, որ Պուտինը ռազմական ուժ է կիրառելու։ Ինչը գոնէ Վրաստանից յետոյ պիտի ենթադրէին։

Երեւի թէ հանրապետականները աւելի խիստ կլինէին ՌԴ֊ի հանդէպ։ Բայց ո՞վ է մեղաւոր, որ հանրապետականները հիմա ղեկի մօտ չեն, բացի իրենցից։ Իրենք են, ումից ՄՆ֊ի ժողովուրդը այնքան է զզուած, որ նախընտրում է չսիրած ու սեւ Օբամային։

Նաեւ, միանշանակ չէ, որ մեզ լաւ կլիներ, եթէ Ռուսաստանին ճնշումն ուժեղանար, կամ ասենք սառը պատերազմ վերսկսուեր։ Եթէ դա իրական լիներ, ապա Պուտինը կարող էր այդ մարտահրաւէրը ընդունել, ու իր երկիրը, այսինքն՝ ՄՄ֊ն կփակեր, սովետի պէս։ Իսկ մեզ, կարծես թէ, աւելի լաւ է, յարաբերական բաց երկրում, քան երկաթէ վարագոյրի հետեւը։

#պուտին #արեւմուտք #եւրոպա #ուկրայինա #ռուսաստան #հայաստան #մերկել #մաքսային֊միութիւն #մայդան #ազատութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)