— Ես մի պրոֆեսորի ամառանոցն էի հսկում,— պատասխանեց շունը։— Պրոֆեսորը կենդանիների լեզուն էր ուսումնասիրում։ Այդ ժամանակ էլ հենց սովորեցի։
— Դա երեւի իմ պրոֆեսորն է,— բղավեց կատուն։— Սյոմին Իվան Տրոֆիմովիչը։ Նա կին ուներ, երկու երեխա եւ մեկ տատիկ՝ ավելը ձեռքին։ Ու միշտ զբաղված էր «Ռուս—կատվերեն» բառարան կազմելով։
— «Ռուս—կատվերեն» չգիտեմ, բայց «Որսորդա—շներեն» կազմում էր։ Եվ «Կովա—նախրապաներեն» նույնպես։ Իսկ տատիկի ձեռքին է՛լ ավել չկա։ Նրա համար փոշեծծիչ են գնել։
— Միեւնույն է, դա իմ պրոֆեսորն է,— ասաց կատուն։
— Իսկ նա հիմա որտե՞ղ է,— հարցրեց տղան։
— Աֆրիկա գնաց։ Գործուղման։ Փղերի լեզուն ուսումնասիրելու։ Իսկ ես մնացի տատիկի մոտ։ Միայն թե մենք յոլա չգնացինք։ Ես սիրում եմ, որ մարդ ուրախ բնավորություն է ունենում՝ երշիկահյուրասիրողական։ Իսկ նա, ընդհակառակը, ծանր բնավորություն ուներ։ Ավելա—վռնդողական։
— Ճիշտ է,— հաստատեց կատուն,— բնավորությունն էլ էր ծանր, ավելն էլ։
աղբիւր
#մէջբերում #քաղուածք #զրոյց #գրականութիւն #գրքեր #քեռի֊ֆեոդոր #կատուներ #շներ #ռուսերէն #կատվերէն #շներէն #գիտութիւն #պրոֆեսոր #բառարան #տատիկ #յոլա
— Չգիտեմ,— ասում է Քեռի Ֆեոդորը։— Գուցե նրանով, որ կատուներն էլ են շերտավոր, նավաստիներն էլ։ Նրանց շապիկները շերտավոր են։
Կատուն համաձայնում է։
— Ինձ դուր է գալիս այդ ազգանունը՝ Մատրոսկին։ Ե՛վ ծովային է, ե՛ւ լուրջ։
Նա այնքան է ուրախանում, ազգանուն ունենալու համար, որ նույնիսկ ուրախությունից ժպտում է։ Ավելի խորն է ընկղմվում պայուսակի մեջ ու սկսում է փորձել իր ազգանունը։
«Հեռախոսի մոտ կանչեցեք, խնդրեմ, կատու Մատրոսկինին»։
«Կատու Մատրոսկինը չի կարող մոտենալ հեռախոսին։ Նա շատ զբաղված է։ Պառկած է վառարանին»։
Եվ որքան շատ էր փորձում, այնքան ավելի էր հավանում իր ազգանունը։
աղբիւր
#մէջբերում #քաղուածք #զրոյց #գրականութիւն #գրքեր #քեռի֊ֆեոդոր #կատուներ
— Դու էլի՞ սկսեցիր գլխիդ զոռ տալ… Երեխայիս փչացրել ես… Ահա թե ինչ կասեմ։ Եթե այդ կատուն քեզ շատ է դուր գալիս, ուրեմն ընտրիր՝ կամ ես, կամ նա։
Հայրիկը նախ նայեց մայրիկին՝ ապա՝ կատվին։ Հետո՝ նորից մայրիկին, ապա՝ կատվին։
— Ես,— ասաց,— քեզ եմ ընտրում։ Քեզ արդեն վաղուց եմ ճանաչում, իսկ այդ կատվին առաջին անգամ եմ տեսնում։
աղբիւր
#մէջբերում #քաղուածք #զրոյց #գրականութիւն #գրքեր #քեռի֊ֆեոդոր #ընտանիք
— Կխանգարի,— պատասխանեց մայրիկը։— Հապա մի մտածիր, ի՞նչ օգուտ ունենք այդ կատվից։
Հայրիկն ասաց․
— Ի՞նչ օգուտ պիտի ունենանք։ Որեւէ օգուտ ունե՞ս պատից կախված այս նկարից։
— Այդ նկարից,— ասաց մայրիկը,— շատ մեծ օգուտ կա։ Քողարկում է պաստառի վրայի անցքերը։
աղբիւր
#մէջբերում #քաղուածք #զրոյց #գրականութիւն #գրքեր #քեռի֊ֆեոդոր #ընտանիք