այս գայլերն էլ են որոշել որ ովկիանոսում աւելի հաւէս է՝ http://www.boredpanda.com/swimming-sea-wolves-pacific-coast-canada-ian-mcallister/
#գայլ #ովկիանոս
ահա թէ ինչու իրենք չունեն տեղ քաղաքակիրթ հասարակութեան մէջ։ գայլը չի կարող ստել մեզ։ ոչ էլ ունակ է շունը։ ահա ինչու ենք մենք կարծում որ իրենցից լաւն ենք։
«փիլիսոփան եւ գայլը» գրքից։
ահա թէ ինչու իրենք չունեն տեղ քաղաքակիրթ հասարակութեան մէջ։ գայլը չի կարող ստել մեզ։ ոչ էլ ունակ է շունը։ ահա ինչու ենք մենք կարծում որ իրենցից լաւն ենք։
«փիլիսոփան եւ գայլը» գրքից։
#գայլ #շուն #սուտ #քաղաքակրթութիւն #քաղուածք
Որոշ մարդիկ կարծում են, որ շներին, եւ առաւել եւս՝ գայլերին վարժեցնելը՝ դաժան է, ոնց որ պէտք է կոտրես նրանց ոգին կամ խեղճացնես նրանց։ Սակայն, առանց ոգին կոտրելու, երբ շունը կամ գայլը յստակ գիտի իրենից ինչ է սպասւում, եւ ինչ չէ, իր ինքնավստահութիւնը, եւ արդիւնքում՝ հանդարտութիւնը սաստիկ բարձրանում է։ Ծանր ճշմարտութիւն է, որ, ինչպէս Ֆրիդրիխ Նիցշէն մի անգամ արտայայտուել է, նրանք, ով չեն կարող իրենց կարգապահ դարձնել, արագ կը գտնեն որեւէ մէկին, ով դա իրենց համար կանի։ Իմ պատասխանատւութիւնն էր այդ մէկը դառնալ Բրենինի համար։ Կարգապահութեան եւ ազատութեան յարաբերութիւնը խորն է եւ կարեւոր․ բնաւ չհակադրուելով ազատութեանը, կարգապահութիւնն այն է որ դարձնում է ազատութեան ամենաարժանի ձեւերը հնարաւոր։ Առանց կարգապահութիւն չկայ իրական ազատութիւն՝ միայն արտօնագիր։
#գիրք #մէջբերում #քաղուածք #շներ #շուն #գայլեր #գայլ #կարգապահութիւն #ազատութիւն