ես գուգլի միայն իւթիւբից եմ օգտւում։ ու փաստացի, էդ պատճառով գուգլ անալիտիքսը որ կայքերի վաթսուն տոկոսում դրած ա, իմ մասին լիքը բան գիտի։ պէտք ա առանձին զննիչ պահել իւթիւբի համար։ իսկ կատարեալը մի հատ էլ թոռով։ #գուգլ #անվտանգութիւն #վերահսկողութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ասք ջաբերի մասին․

ուրեմն, գուգլ թըլքը՝ ջաբեր էր։ ու կարելի էր իրան կպնել ցանկացած ջաբեր կլիենտով։ ու ես մարդկանց բերում էի գուգլ, զի գիտէի, որ իրենք հետեւել են ընդունուած ապակենտրոն տեքնոլոգիային, ու ես կը կարողանամ չաթուել էդ մարդկանց հետ *առանց գուգլում հաշիւ ունենալու*։

եւ գուգլի նշանաբանն էր՝ don’t be evil այն ժամանակ։

յետոյ եկաւ էրիկ շմիդնտը ու իր գրքում «ինչպէս ա աշխատում գուգլը» գրել ա որ ապշել ա երբ տեսել ա, որ ժողովում մէկն ասում ա՝ սէնց քայլ կանենք, էսքան փող կաշխատենք, մէկ էլ մէկը վեր ա կենում, ասում ա՝ բայց չէ որ դա հակասում ա մեր սկզբունքին՝ չար չպէտք ա լինենք, ու մէկ էլ բոլորը համաձայնում են՝ հա, չի կարելի տէնց քայլ անել, ու չեն անում։

ու դէ գուգլի նշանաբանը հիմա փոխուել ա, հիմա՝ do the right thing ա, ճիշտը պէտք ա անեն։ իսկ ճիշտը իրենց կարծիքով, դէ մի հատ ա, ու ասենք դեմոկրատներին աջակցելն ա։ ու շուխուռներ էլ են եղել, հիմա չեմ յիշում, ասենք որ երբ թրամփ ես փնտրում, դեբիլ նկարներ ա բերում, երբ հիլարի ես փնտրում՝ ուրիշ բաներ ա բերում, չգիտեմ, ինչեւէ։

յետոյ դէ բացուեց ֆէյսբուք չաթը։ ու այն էլ էր ջաբեր։ մի տարբերութեամբ՝ չէր լինում չաթուել այլ ջաբեր սպասարկիչների մարդկանց հետ։ ու ես հա, կարգաւորում էի ջաբեր կլիենտը, ֆբ֊ի իւզերնէյմով ծածկագրով կպնում էի ֆբ֊ին, տալիս էր ընկերներովս լի ցանկ, չաթւոմւ էի։ բայց ֆբ֊ի հաշուով, ոչ թէ այլ հաշուով։

այսինքն նոյնն էր, ինչպէս եւ գուգլի դէպքում, բայց գուգլը չէր փակել այլ սպասարկիչների հետ չաթուելու հնարաւորոթւիւնը, որը լռելեայն կար, իսկ ֆէյսբուքը՝ փակել էր։

ու երբ ես գնացի ֆբ֊ից, մարդիկ ինձ ասում էին՝ հետ արի, թէ չէ չես կարող մեզ հետ չաթուել։ ու ես փորձում էի իրենց բացատրել, որ նէնց չի որ ես չեմ կարող իրենց հետ չաթուել, էդ իրենց չեն թողնում ինձ հետ չաթուել։ իրենց ֆէյսբուքը արհեստական ձեւերով չի թողնում։ իսկ իրենց մտքով չի անցնում որ էդպէս ա։

#չաթ #ֆէյսբուք #գուգլ #ջաբեր #ապակենտրոնացում #ազատութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

եթէ flickr֊ն ու 500px֊ը թոյլ են տալիս նշես որ նկարը (cc) ա, որ ով ուզի քաշի ու ոնց ուզի օգտագործի, ապա ե՛ւ գուգլի փլէյը, ե՛ւ այօսի սթորը լրիւ կարող էին թոյլ տալ gpl ծրագրերը վերաբաշխել (ռեդիսթրիբիւթ անել)։ թէ չէ հիմա իրենց փոլիսին այնպիսին ա, որ ջիպիէլ ծրագիր սթորում չի կարող յայտնուել։ ու այդ պատճառով նոյն vlc֊ին արտօնագիրը փոխեց, դարձաւ բիէսդի, ու դա այսօր նեղում ա ջիփիէլը աշխարհում։ #գուգլ #էփլ #ազատ_ծա

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ամազոնը վերջերս առել ա «whole foods»֊ը, դա տենց սննդի ցանց ա, բաւական էժան եւ արագ, ու որակով, ի տարբերութիւն տխրահռչակ «ֆաստ ֆուդ»֊ի։ ես երբ ՆՅ֊ում էի, այնտեղ սնւում էի։ ամազոնը փոխելու ա համակարգը, աշխատողների զգալի մասը էլ պէտք չի լինի։

դու մտնում ես տարածք, չեքինւում ես հեռախօսով։ ու յետոյ գնում ինչ ուզում վերցնում ես, իսկ արհեստական բանականութիւնը որոշում ա գինը, եւ յետոյ ուղարկում քեզ հաշիւ։ կամ կը հանի փողն աւտոմատ։

ամազոնի այլ վերջին նորամուծութիւններից ա փականը։ մարդիկ կան, ով չեն ուզում, որ ամազոնի առաքիչը թողնի տուփը դռան մօտ։ ապա իրենք կարող են տեղադրել իրենց ամազոնի փական։ տանը, մուտքի դռան ներսի կողմից նաեւ կայ տեսախցիկ։ երբ ամազոնի առաքիչը գալիս ա, նա կարողանում ա բացել դուռը, այդ պահին աւտոմատ միանում ա խցիկը, ու տան տիրոջ հեռախօսին հաղորդագրութիւն ա գալիս, ու նա կարող ա տեսնել ինչպէս են հասցրածը թողնում իր տանը, գնում։

սա կրկին, ինչպէս եւ նախորդ գրառման միջի հերոս «էմ֊ի»֊ն, շատ օգտակար բան ա, ու կրկին, վախենալու։

նշանակում ա, ամազոնը կարողանում ա բացել երկրի զգալի մասի դուռը։ ու նշանակում ա, եթէ ամազոնը լինի կոտրել, ապա հաքերները կարող են ստանալ երկրի զգալի մասի դռների վերահսկողութիւնը, ու գուցէ ամազոնը նոյնիսկ չիմանայ այդ մասին, մինչեւ դա չկիրառուի զանգուածային կերպով։

հետաքրքիր ա նաեւ, որ ամազոնը աշխատում ա որպէս շահոյթ չհետապնդող կազմակերպութիւն։ իրենք զրօ֊ի վրայ են, կամ մինուսի մէջ են, քանի որ ողջ շահոյթը ինուեստ են անում նոր դաշտեր կամ հետազօտուիթւններ։ ամազոնն ու գուգլը բաւական դիւերսիֆիկացուած են, ու ինչով ասես չեն զգաղւում, ի տարբերութիւն ֆէյսբուքի, ով ընդհանուր առմամբ ծածկում ա սոցիալական ցանցի հատուածը։

տտ կորպորացիաներն ունենում են գերշահոյթ ու ներդնում են նորանոր հետազօտութիւնների ու ասպարէզների մէջ, իսկ ասենք աւիաընկերութիւնները ստիպուած են բաւարարուել փոքր, նոյնիսկ %1 շահոյթով, որովհետեւ ահաւոր բարդ մրցակցային պայմաններում են աշխատում։

ինձ սարսափեցնում ա այն, ինչ կարգի աննախադէպ հնարաւորութիւն ու վերահսկողութիւն են ունենում մի երկու խոշոր ընկերութիւն։

առհասարակ, աջականների վախն ա, որ իշխանութիւնը կը դառնայ աւտորիտար, իսկ ձախականների վախն ա՝ որ մենաշնորհ կորպորացիաները կը տիրեն աշխարհին։ երկուսն էլ ահաւոր վախենալու են։

#ամազոն #գուգլ #տեխնոլոգիաներ #համաշխարհայնացում

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

կենտրոնացուած համակարգերը հեշտ կառավարելի են, ու հեշտ խոցելի։ ու հիմա ուզում եմ ասել այլ խոցելիութեան մասին՝ տեսէք, եթէ կայ մի իշխանական ուղղահայեաց, ասենք սս֊ն, իրան կարելի ա մի գիշերուայ մէջ ստիպել որ նա որեւէ որոշում կատարի՝ ասենք ետմ մտնելը։ երբ մենք ունենաք իսկական քաղաքական դաշտ՝ այն մանիպուլացնելը շատ աւելի բարդ ա՝ պէտք ա լիքը տարբեր քաղաքական գործիչներ մանիպուլացնել։

նոյնը երբ մենք ունենք մի կազմակերպութիւն՝ գուգլ ա, ֆէյսբուք ա, մի կազմակերպութեանը ճնշելն աւելի հեշտ ա, քան ապակենտրոնացուած սփռուած հանգոյցների ֆեդերացիա։ կամ եթէ բոլորը օգտւում են նոյն պրոցեսորներով, բոլորին հեք անելն ա հեշտ։ ու սա ոչ միայն տեղեկատւութիւն հաւաքելու մասին ա, սա այն պղպջակների մասին էլ ա, որոնց մէջ մենք յայտնւում ենք, ու ասենք վարկած կայ, որ այսօր քաղաքական հայեացքները բեւեռացել են հէնց այն պատճառով, որ մենք տեսնում ենք այն ինչ ուզում ենք, ու հակառակ տեսակէտի հետ աւելի քիչ ենք ծանօթ։ նաեւ այսպէս կորցնում ենք կապն իրականութեան հետ, որովհետեւ մեզ կարող են ցոյց տալ այն ինչ պէտք ա տեսնենք, ու ցոյց չտալ, այն ինչ պէտք չի։ նոյն թուիթերում շադոուբանը, ասենք։

ու եւս մի շերտ՝ ասենք գոնէ «իրենք» իմանային ինչ են անում, խնդիրն այն ա, որ իրենք էլ լաւ չգիտեն ինչ են անում։ կան նէյրոնային ցանցեր, դրանք ոչ ոք լաւ չի հասկանում ոնց են աշխատում, նրանք հետազօտելով ու սովորելով իմ վարքագիծը, ու մտածելով թէ ինչ ինձ ցոյց տան, ինչը չէ, կամ կազմելով իմ իրենց ընկալած պատկերը, ինչ֊որ որոշումներ են կայացնում։ ու այնպէս ա ստացւում որ ոչ «իրենք» են հասկանում մեզ հետ ինչ են անում, ոչ մենք ենք հասկանում մեզ հետ ինչ են անում, ու էդ առհասարակ ահաւոր խառն ա ու ոչ մէկ բան չի հասկանում։

էլոն մասկենց առաջարկած ժողովրդավարութեանը հասնելու լուծումը, երբ մարդիկ կիբորգացուելու են, ու ունենալու են ուղեղից դայրեքթ աքսես թու ինտերնետ՝ դա էլ շատ երազող ա, ու վտանգաւոր՝ չէ՞ որ եթէ ուղեղդ հասանելի ա ինտերնետից, իրեն կարելի ա նենց հեք անել, որ դու մտածես այն ձեւով, ինչպէս պէտք ա (յղում բլեք միրորի զինուորների էպիզոդին)։ չնայած էդ էլ իրականում պէտք չի, մենք արդէն իսկ մտածում ենք այնպէս ինչպէս պէտք ա որ մտածենք։ ամէնը արւում ա շատ նուրբ, ու երբ, կամ եթէ ուղեղը ինտերնետին միացնելու հարցը ծագի (չնայած կրկնում եմ, առանց դրա էլ ա մեզ շատ հեշտ կառավարել), մենք ինքներս ենք ուզելու որ դա լինի, քանի որ անհամեմատ աւելի լայն հնարաւորութիւններ կունենանք, ու ինչպէս այսօր առանց մէյլ չենք կարող ապրել, կամ առանց ֆբ, այնպէս էլ առանց դրա չենք կարողանալու։ ու նաեւ աշխատել, քանի որ դրա առկայութիւնը կը դարձնի մեզ աւելի մրցունակ աշխատաշուկայում ու պարզապէս աշխատանքի համար ա պէտք լինելու։

ու տենց։

#անվտանգութիւն #գուգլ #թուիթեր #ապակենտրոնացում

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ազատականութիւն թէյնիկների համար

ես վաղուց ինքս ինձ հարց էի տալիս՝ ինչո՞ւ այֆոնը, կամ դրա պէս մի բանը, չծնուեց ճապոնիայում։ ճապոնիայում կային, թւում է թէ, բոլոր նախադրեալները՝ որակեալ ճարտարագէտներ, ով փայլուն տեխնիկական լուծումներ են գտնում։ արդէն կար պոպուլար աուդիո փլեյերը՝ սոնի ուոլքմենը։ արդէն կար խելախօս՝ սոնի էրիքսոնը։ կային զանազան լոկալ շուկային սպեցիֆիկ սմարտֆոնոտ ծառայութիւններ։

թւում է թէ, մնում էր միացնել սոնի էրիքսոնը ու սոնի ուոլքմենը, յաջող լուծել մի քանի տեխնիկական խնդիր ու ահա։

մինչ այդ ես ինձ հարցնում էի՝ ինչո՞ւ անձնական համակարգիչների շուկայում ճապոնացիները չդարձան առաջինը։ ինչո՞ւ իրենք չսկսեցին այբիէմ փիսի֊ի կամ մակինտոշի պէս մի բան։ ինչո՞ւ դրանք պիտի ծնուէին միացեալ նահանգներում։

հիմա ես ունեմ բացատրութիւն, որը կը փորձեմ շարադրել։

ճապոնիայում ստաբիլ եւ կլանային հասարակութիւն է։

ճապոնիայում՝ ինդիւիդուալների հասարակութիւն չէ։

ճապոնիայում, ինչպէս եւ նահանգներում, եղել են տանը ոտքի վրայ համակարգիչ հաւաքողներ։ ամերիկայի այդպիսի մարդկանցից էր Էփլի հիմնադիր Վոզնյակը։ Եւ ենթադրում եմ, որ ճապոնացի Վոզնյակի հետ եղաւ այն, ինչ եղել է ամերիկացի Վոզնյակի հետ։ Երբ Վոզնյակը ցոյց տուեց իր փայտէ կորպուսով համակարգիչը իր կորպորացիայի մենեջմենթին, իր վրայ ծիծաղեցին։

Կորպորացիաները չէին զգում, որ գոյութիւն կարող է ունենալ տան համակարգիչների շուկայ։ յայտնի արտայայտութիւն է՝ շուկայում կարող է լինել պահանջարկ, գուցէ, տաս տան համակարգիչների։ ու որ երբ այդպիսի արտադրող յայտնուի, իրենց բիզնեսը վտանգուած է լինելու։

ես վտանգուած եղաւ՝ ի պատասխան էփլին այբիէմը խուճապահար, հապշտապ արտադրեց այբիէմ փիսի֊ն։ բայց ուշ, եւ ոչ այնքան լաւ, ինչպէս էփլը։ այդ պատճառով փիսի֊ն մակի հետ առաջին մօտ տաս տարին համեմատելի չէր։

կարծում եմ ճապոնիայում սկզբում տեղի է ունեցել նման մի բան։ փայլուն ճարտարագէտները չէին կարողացել կորպորացիայների կառավարիչներին համոզել սկսել տան համակարգիչների արտադրութիւն եւ լուրջ զբաղուել այդ գործով։ դա նշանակում էր կտրուկ փոփոխութիւնների գնալ, եւ կորպորատիւ դանդաղաշարժ մեքենաները դրան միշտ չէ որ պատրաստ են լինում։

իսկ էփլը ճապոնիայում չէր ծնուի, քանի որ մէկ մարդու ուժերից վեր է կլանային, կորպորատիւ միջավայրում իր ֆիրման բացել, եւ վնասել եղած ֆիրմաների բիզնեսին։

իսկ ամերիկայում ջոբսը գտել է ինուեստորներ, եւ սկսել է գործը։ եւ երկու ընկեր ով աւտոտնակում էին գործ անում, փոխեցին տեղեկատուական տեքնոլոգիաների շուկան, ու թերեւս, ամբողջ աշխարհը։ ընթացքում շատ կորպորացիաներ վնասներ կրեցին, բայց շահեց պրոգրեսը, ու շահեց սպառողը։

այնպէս չէ, որ կորպորացիաները երբեք չեն կարողանում են ժամանակին կողմնորոշուել։

ասենք, ֆուջիի նոր տնօրէնը երկու հազարականների սկզբին արեց շատ ոչ պոպուլար քայլ, բարդ քայլ ճապոնիայի համար։ նա զգաց, որ անալոգային ֆոտո֊ի շուկան վնասուեու է, ու դեռ այն ժամանակ, երբ ոչ մի վտանգ կարծես թէ առկայ չէր, փակեց մի քանի գործարան ու ազատեց լիքը աշխատողներ։ նա կտրուկ փոխեց ֆուջիի ուղղութիւնը, եւ այդ պատճառով ֆուջին ոչ միայն դեռ գոյութիւն ունի, այլեւ թուային լուսանկարչութեան մէջ ամենայաջողակ ֆիրմաներից է։

սակայն, միեւնոյն է, եւ ֆուջին, եւ քենոնը, եւ նիկոնը այսօր լուսանկարչական շուկայում ընդամէնը մի փոքր նիշ են զբաղեցնում։

ֆոտո շուկան վերցրել են գուգլն ու էփլը, քանի որ լուսանկարների ճնշող մեծամասնութիւնն արւում է խելախօսներով։

երկուսն էլ՝ եւ գուգլը եւ էփլը ստեղծել են աւտոտնակային անհատներ։ քանի որ ամերիկան է այդպիսի տեղ, ուր հասարակութիւնը լիբերալ է՝ եւ խաղի կանոնները բոլորի համար նոյնն են։ գոնէ աւելի նոյնն են, քան այլ երկրներում։

այդ պատճառով էլ ամն֊ն է առաջատար երկիր, եւ մնալու է առաջատարը։ ամն֊ում կը փլուզուեն զանազան կորպորացիաներ, կը կատարուի այն, ինչը հզօր կորպորացիաների բիզնես շահերին հակասում է։ քանի որ դա այն տեղն է ուր մէկ առանձին մարդն ունի նշանակութիւն։ մէկ մարդ ով աշխատում է աւտոտնակում եւ կորպորացիաների կոնսորցիումը պէտք է խաղան նոյն կանոններով։ եւ կորպորացիաները պարտւում են առանիձն մարդկանց։ սա ընդհանուր առմամբ եւ կոչւում է ազատականութիւն։

ու տենց

թրենդային

Փաստօրէն, Օբերոնը երբեք չէր վայելում համայնքի բաւականաչափ ուշադրութիւն, նոյնիսկ համեմատած Մոդուլա֊2֊ի հետ։

google.com_2016-01-24_14-44-40

Նոյնիսկ բաւական տուեալ չկայ, որպէսզի պարզ լինի, թէ որ երկրներում էր այն աւելի տարածուած։ Զարմանալի է, որ Մոդուլա֊2 ֊ով աւելի շատ հետաքրքրւել են Իսպանիայում, քան Գերմանիայում։

google.com_2016-01-24_14-45-08

Ինչն է նաեւ զարմանալի, Օբերոնով երբեք այնքան հետաքրքրուած չէին, ինչպէս այսօր։

google.com_2016-01-24_14-39-20

Նոյնիսկ ոչ այն ժամանակ, երբ Oberon S3֊ը կամ V4֊ը ակտիւ զարգանում էին, ի տարբերութիւն այսօրուայ PO֊ին։

Հաւանաբար, դա կարելի է բացատրել նրանով, որ վերջերս մարդիկ աւելի են հետաքրքրուած ծրագրաւորման լեզուներով, քան երբեւէ առաջ, եւ Վիրտի նոր գիրքը հրապարակուել է ճիշտ այն ժամանակին, երբ ծրագրաւորման լեզուները վայելում են բարենպաստ պայմաններ։