2021-04-18-2492083

այսօր դաշնեզերքի օգնութեամբ բացայայտեցի cppcast պոդքաստը։ լսեցի վերջին էպիզոդը՝ այն մասնաւորապէս ̶բ̶ո̶ր̶լ̶ա̶ն̶դ̶ի̶ էմբարկադերօյի c++ builder֊ի մասին էր։

հետաքրքիր ա որ

սա շատ կարեւոր թեմա ա ինձ համար, նշանակում ա c++֊ն այնքան արագ տեմպերով ա զարգանում, որ նոյնիսկ այդ, բաւական լուրջ, բաւական, թւում ա թէ, փող ունեցող ընկերութիւնը, չի հասցնում իր կազմարկիչը զարգացնել։

սա կարող էր ոգեւորիչ լինել․ ահա՛, ազատ ծրագրակազմը յաղթում ա, ոչ մի առանձին ընկերութիւն չի կարող հասնել, զի համայնքը զօրաւոր ա, եւ մարդկութիւնը իր ամբողջ ռեսուրսներով կարողանում ա աւելին անել, քան առանձին ընկերութիւնը։

ու մասամբ երեւի այդպէս ա։

մտահոգիչ մասն այն ա, որ լեզուն այնքան ա բարդացել, որ չի լինում առանձին ընկերութեան համար այն իրականացնելն այլեւս իրատեսական չի։ մօտաւորապէս նման պատմութիւն ա դիտարկիչների հետ՝ html֊ն ա այնքան բարդացել, որ առանձին ընկերութիւն այն իրականացնել չի կարող։

եւ մեր բախտից ա (դէ իրականում նախկինում տարուած պայքարից) որ գուգլն ու էփլը այսօր ազատ ծրագրակազմ են ֆինանսաւորում, ու կայ chromium֊ը, եւ llvm֊ն ա ազատ։

բայց եթէ մթնոլորթը փոխուի, մի պահ ա գալու, երբ chromium֊ի շարժիչը գուգլը կարող ա եւ փակել։ իսկ եղած ազատը համայնքը չի կարողանայ զարգացնել այնպէս որ արագ զարգացող ստանդարտներին հասնի։ այդ պատճառով էլ եմ ես ոգեւորւում աւելի պարզ համակարգերից, ինչպիսին են gemini֊ն, եւ oberon֊ը։

c լեզուն էլ ա բաւական պարզ (առանց ընդլայնումների) որ մի հոգի նստի եւ մի քանի ամսում իրականացնի կազմարկիչ։

շարունակեմ այն մասին, ինչ եմ յիշում զրոյցից։

ի՞նչ ընդլայնումներ են դրանք։

դէ դա ես գիտէի, ու կարելի ա պատկերացնել՝

c++ builder֊ը օգտագործում ա բորլանդի object pascal֊ով գրուած vcl (եւ արդէն fmx) գրադարանները։ իսկ գրադարանները նախատեսուած են gui ծրագրեր գրելու համար։ այդ պատճառով object pascal֊ն ունի properties՝ յատկութիւններ, որ կլասի դաշտեր են։ բայց երբ դու վերագրում ես յատկութեանը, իրականում տակից կանչւում ա setter մեթոդ, իսկ երբ կարդում ես դրանից, իրականում տակից կանչւում ա getter (fread) մեթոդ։ դրանք պէտք ա սահմանես, եթէ հատկութիւն ես աւելացնում։ յատկութիւններ նաեւ ունի բորլանդի c++ լեզուի դիալեկտը։

վարողը հարցրեց, արդե՞օք ընկերութիւնը փորձել ա լեզուի ընդլայնումներն աւելացնել c++ ստանդարտի մէջ։ ինչ֊որ գործ այդ առումով արուել ա, ու հիւրը մի քանի c++ կոմիտէի թղթերի յղուեց։ բայց վերջին թուղթը որին յղուել էր փաստարկներ էր անում ինչու յատկութիւններ լեզուի մէջ բերելը վատ միտք ա՝ զի կարող են ոչ տեղին օգտագործուել (misuse), երբ պէտք չի (իբր դա c++֊ի համար ամենակարեւոր խնդիրն ա՝ իբր c++֊ում արդէն չկան հնարաւորութիւններ որ կարող ա սխալ կամ ոչ տեղին օգտագործուեն), եւ այլ փաստարկն այն էր, որ թափանցիկ չի, մարդիկ կարող ա չիմանան, որ դաշտ չի այն, ինչը դաշտ ա երեւում։ սա շատ լաւ փաստարկ ա, բայց կրկին՝ c++֊ն արդէն ունի բազմաթիւ հնարաւորութիւններ որ սինտակտիկ շաքար են։ բայց ես ինքս նոյն կարծիքի են՝ ինձ դուր չեն գալիս յատկութիւններ, եթէ դրանք սովորական դաշտի տեսք ունեն, ու սինտաքսից պարզ չի, որ հատկութիւն են, եւ ոչ թէ սովորական դաշտ։

այլ ընդլայնումը վերաբերում էր, իհարկէ, event֊ներին՝ օրինակ, կտոցը կոճակին event ա, որ կապուած ա յատուկ ֆունկցիայի հետ։ այդ համար borland֊ը նախագծել էր closure կոչուող լեզուի յատկութիւն։ տես նաեւ սա։

ի դէպ քիւթը այլ ձեւերով ա լուծում նոյն խնդիրները, իրենք ունեն սիգնալ եւ սլոտ հասկացութիւններ, բայց ձեռք չեն տալիս c++ կազմարկիչը, փոխարէնը գրել են մի գործիք՝ moc, որը իրենց, քիւթին սպեցիֆիկ սիփլասփլասը թարգմանում ա ստանդարտ սիփլասփլասի։

abi֊ի հետ են շատ գործ անում, եւ pascal֊ական տիպերի հետ համատեղելի լինելու։ գիտենք, որ դելֆիի պասկալն ունի cow strings, իմացայ որ ունի նաեւ ինչ֊որ տարադրամի տիպ, ու այդ տիպերին, բնական ա, իրենց c++֊ն էլ պէտք ա սատարի։

դելֆիի պասկալի ֆունկցիայի քոլերն ունեն register կոչուող calling convention, այդ համար էլ ա գործ արւում։ abi֊ն ջանում են մի ստաբիլ վարկածի մէջ չփոխել, ու եթէ abi֊ի փոփոխութիւններ են նախատեսւում, ապա դրանք արւում են մէյջըր ռելիզների ժամանակ։ այդ փոփոխութիւնները ոչ միայն կարող են վերաբերուել հէնց ֆունկցիաներ կանչելու ձեւին, այլեւ նրան ինչպէս են տուեալները պահւում յիշողութեան մէջ։

ու գուցէ ios դեւելոփմենթն աւելի պարզ բան ա՝ կպնում ես objective c գրադարաններին, պէտք չի jni անել, պէտք չի լիքը այլ բան։ կամ գուցէ իսկապէս այօս դեւելոփմենթի պահանջարկ ունեն։

վախեցայ որ դելֆիից էլ են հանել անդրոիդի մասը, ստուգեցի, ու կայքում կարծես թէ գրուած ա որ ունեն անդրոիդ դեռ։ չգիտեմ։

ինձ թւում ա, դա բորլանդի, եւ յետոյ էմբարկադերօյի ամենամեծ խնդիրներից ա, որ չեն կարողացել հասցէագրել (այսպէս կարելի՞ ա ասել), չեն կարողացել այնպէս անել որ ոչ ուինդոուս ծրագրաւորողները հետաքրքրուեն նախագծով։ իհարկէ, շատ բարդ ա մրցել լինուքսի աշխարհում, ուր մարդիկ սովոր են ազատ լուծումների, ու սիփլափփլաս մարդիկ սովոր են քիւթին, եւ շատերն իրենց վճարում են։ բայց կարելի էր մրցել, կարելի էր լուրջ փորձեր անել շուկայ մտնելու։ ու բնաւ անիրատեսական չէր մակօսի շուկայ մտնել, կարծում եմ շատ շատերը կը նախընտրէին բիլդեր էքսկոդին, բայց բիլդերի (ինչպէս եւ դելֆիի) այդիին, նախագծման միջավայրը աշխատում ա միայն ուինդոուսում։ ինձ թւում ա դա ամենակարեւոր խնդիրներից ա որ իրենք չլուծեցին, զի մակօս դեւը չի ուզի ուինդոուսում գրել մակօս ծրագրեր։

ընդհանուր առմամբ զարմացած եմ, ինչքան անտեղեակ էր վարողը, որ սիփլասփլաս աշխարհից ա, բիլդերից։ ու դա այն մասին ա, ինչքան ա բիլդերը, որ բաւական լաւ նախագիծ ա, ու ոգեշնչուած ա դելֆիից, չգնահատուած, ինչպէս եւ ինքը դելֆին։

#ծրագրաւորում #ծրագրաւորման_լեզուներ #պասկալ #սիփլասփլաս #սի #բիլդեր #բորլանդ #էմբարկադերօ #նախագծում #ծրագրակազմ #հարցազրոյց #պոդքաստ #տտ #տեք #գործիք #գործիքներ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ C  ծրագրաւորում  ծրագրաւորման_լեզուներ  պասկալ  սիփլասփլաս  սի  բիլդեր  բորլանդ  էմբարկադերօ  նախագծում  ծրագրակազմ  հարցազրոյց  պոդքաստ  տտ  տեք  գործիք  գործիքներ