էն անգամ էլ վարում էի, տեսայ դասախօսներիցս մէկին լուսակիրի մօտ։
ու յիշեցի, որ նա ահաւորն էր՝ ոչ մի բան չգիտէր, բայց չեմ յիշում, ամբիոնի վարիչ էր, թէ տեղակալ։
ու մտածեցի՝ ահա, բա էլ ո՞րտեղից ձեւաւորուէր իմ մէջ «ինստիտուտներին վստահութիւն», եթէ տեսնում էի որ պոլիտեքնիկական ինստիտուտում պարզ չի ոնց են մարդիկ ամբիոնի վարիչ դառնում։
ու կրկին մտածեցի՝ ո՞նց էր համակարգը։ ըստ երեւոյթին, ով ծանօ՞թ ունէր որ կը վերցնէր իրան ինչ֊որ ինստիտուտ, իր թեւի տա՞կ, կամ որ գիտէր՝ չի կարող գնալ մերգելեան գործ անելու, զի գործ անել չգիտի, բայց ջոկել ա որ կարող ա փոքր, վերացական թո՞ւղթ գրել, ու դա ինստիտուտները կը գնահատե՞ն։ չեմ իմանում ինչպէս ա եղել, որ պոլիտեքնիկի ոչ երիտասարդ աշխատողների ճնշող մեծամասնութիւնը էդքան ահաւորը թուացել ինձ։
հիմա էլ, տեսնում եմ, կոռումպացուած սրիկաներ կան կրթական ոլորտում։ շատ ինքնագոհ, շատ կոռումպացուած, եւ շատ «իշխանութիւն» սիրող։ ու հիմա գրեցի դա, զգացի նեարդայնանում եմ, ձեռքերս դողալ են ուզում։ դուրս չի գալիս, ջղայնութիւն ա առաջացնում։
ու զգացի, որ ես ամէն անգամ զարմանում եմ՝ ո՞նց ա լինում որ ռուսաստանում կայ օրինակ գելֆանդը, կամ այլ գիտնականներ, որ հանրային դաշտում տեսնում ենք, ու նորմալն են։ եւ զգում ես առաջին հայեացքից, եւ երբ լսում ես, համոզւում ես։ ու զարմանում ես որ հետազօտական ինստիտուտի տնօրէնը կարող ա կոռումպացուած սրիկայ չլինել ու դրա հետ միասին դեբիլ չլինել։
մտածում եմ՝ ո՞նց ա տէնց լինում։ կարո՞ղ ա ռուսաստանն էնքան մեծ ա, որ մի հարիւրից մէկում գոնէ բացթողում ա լինում, ու նորմալ մարդիկ շանս են ստանում։ թէ՞ այնուամենայնիւ կարելի ա ասել, որ համակարգը՝ ինստիտուտները, իրենց մօտ աւելի լաւ են աշխատել միշտ։
օրինակ, դեռ քսան տարի առաջ ապշում էի, ինչի՞ ա որ նոյն ռդ֊ում գնում ես ոստիկանութեան անձնագրային բաժին, հետդ յարգանքով են խօսում (չնայած համոզուած եմ որ կոռուպցիա կայ, ու կանոններն էդպէս են, որ կոռուպցիան ծաղքի) եւ ըստ կանոնների վարւում, իսկ հայաստանում դուրս ես գալիս օդանաւից, այդ չաղ ոստիկանն ա փռուած աթոռին, ու գոռում ա վրադ՝ «պասպորտդ տո՛ւ»։ դա իհարկէ քսան տարի առաջ էր, էսօր այդ ինստիտուտը շատ աւելի լաւ ա աշխատում։
ու այդ ամէն մտքից ու հարցերից որ գլխիս մէջ պտտւում են հասկանում եմ՝ ես անվերջ խօսում եմ որ առանց ինստիտուտներին վստահութեան որոշ չափի չի լինի, ուսումնասիրում եմ կովիդ դիսիդետներին, ու վախենում եմ դառնալ մէկը, որ անիրատեսական դաւադրութիւնների տեսութիւնների կուլտ ունի, վախենում եմ այդ ծայրայեղ ոչ ռացիոնալ մտածելակերպից, խօսում եմ պետութիեան կարեւորութեան մասին (չնայած կողմ եմ փոքր լինի ապարատը), բայց ինքս սարսափած եմ այդ պետութիւնից։
այդ հոգեբանների ասած խորքային համոզմունքներից ունեմ, որ կարեւոր չի՝ մեղաւոր ես թէ անմեղ՝ կարող ա համակարգը սխալուի։ էդ պատճառով էլ ա կարեւոր, որ պատիժները խիստ չլինեն։ համոզմունքներ ունեմ, որ ինստիտուտները լաւ չեն աշխատում, որ ոստիկանները նոյնիսկ մօտիկ «հոլմս» չեն, որ բոլորն իրենց տեղում չեն, որ համակարգի դեբիլ ատամնանիւները ինձ կաղան եւ չեն նկատի։
ու այդ սարսափից ա, որ ջանում եմ քիչ տեղեկատւութիւն իմ մասին լինի, որ չեմ ուզում տեղանքս իմանան։ որ չէի ուզի իմ վրայ սեփականութիւն գրուած լինէր։ որ խուսափում եմ կրեդիտ քարտով վճարել, ու ջանում եմ էն տեղերում վճարել, ուր պարբերաբար չեմ լինում։ բնական ա, հեռախօս ֊ տեղանք ֊ սիմ քարտ պարանոյաներս էլ։
դա պետական համակարգին անվստահութիւնն ա, իսկ ես նաեւ irc
֊ին եմ հիմա իմ իսկ xmpp gateway
֊ի միջոցով կպնում՝ իրենց էլ չեմ ուզում այփիներս տալ։
ես ինքս եմ սարսափած մարդ, որ ինստիտուտների հանդէպ վստահութիւն չունի։ ու շատ բարդ ա ինձ այդ վստահութիւնը ձեռք բերել։ ու մէկ էլ զգացի ինչ սուր եմ ընդունում երբ ինձ չեն վստահում, ու ինչքան եմ ջանում որ չմտածեն վստահելի չեմ։ ու մէկ էլ մտածեցի՝ խեչոյեանի պատմուածքները շատ ծանր են ինձ համար, զի դաւաճանութեան մասին են։ կամ եթէ խիստ բառեր չօգտագործենք՝ պայմանագիրը չպահելու մասին են։ պայմանագիրը պարտադիր չի գրուած լինի։
ռուսները խօսք ունեն՝ «պայմանաւորուածութիւնը փողից թանկ ա» — մանկուց ահաւոր ուժեղ հաւանել եմ այդ արտայայտութիւնը։
այն մասին են, երբ շահը մարդկանց ստիպում ա այլ մարդկանց եւ կենդանիների վրայով անցնել։ ու այստեղ ես գալիս եմ մի կողմից նախորդ գրառմանը՝ վստահութեան կարիքիս, որ էս րոպէյի շահը չի մարդու մօտ, կարիքիս տեսնելու որ մարդիկ մանրուքների պատճառով իրար կոկորդ չեն կտրի, ու այդ մի քանի վայրկեան շուտ անցնելն էլ ա նոյնի մասին։
եւ միւս կողմից, բա ո՞րն ա պայմանագիր կատարելու երաշխիքը։ ինչի՞ են ընկերոջս տանից հանել՝ որ տան նորեկ ռուսներին իր տունը։ զի պայմանագիր չկար։ զի պետութիւնը խառնուած չէր։ զի հնարաւոր չէր դատի տալու։
ուզում էի կարճ գրել այն մասին որ գիտակցել էի որ ինքս եմ պետութիւնից սարսափած, բայց կարեւորում եմ այն, ու էսպէս ստացուեց։
#պետութիւն #ազատականութիւն #աղքատութիւն #հանրութիւն #պայմանագիր #պայմանաւորուածութիւն #վստահութիւն #ինստիտուտ #հիմնարկ #սարսափ #մեքենայ #ատամնանիւ #քաղաքականութիւն #կասկած #դաւադրութեան_տեսութիւն #պոլիտեքնիկ #կրթութիւն #պատմութիւն
ասում է՝
— պետական հիմնակրի համար ցանց էինք կառուցել, դեռ հին տելեգրաֆի մալուխներով, ու անկայուն էր կապը։ ռայոններից հա զանգում էին, խնդրում էին գիծը ռեսեթ անել։ յետոյ մտածեցի, ինչի՞ եմ անում, կապը ապահովող դրայվերները էլի ես էի գրել սի֊ով, կոդի մէջ աւելացրի, որ եթէ կապը կախուել է, կապը ռիսեթ անի ինքնուրոյն։ այդ հիմնարկում հետս ոստիկաններ էին աշխատում։ ասացին՝ ինչի՞ արեցիր, զանգում էին, խնդրում էին, յետոյ շնորհակալութիւն էին ասում։
ու յիշեցի մէկ այլ պատմութիւն, դա արդէն գեն․ շտաբի մասին էր մի այլ տղայ պատմել։ իրենք դէ կապ ունեն զորամասերի հետ։ ու իրենց էլ էին զանգում, խնդրում մոդեմները անջատել միացնել։ ու գեն․ շտաբում աշխատող զինուորականները հաճոյք էին ստանում իրենց հեռակայ գործընկերներին ծաղրելով․ չէին ռեսեթ անում, ասում էին, որ արել են, ասում էին՝ քո մօտ է պրոբլեմը։ ու յետոյ հայհոյում, ասում՝ գործ անել չգիտէք, ինքնահաստատւում։ յետոյ հարմար պահին ռեսեթ էին անում։
այսպէս։
#շնորհակալութիւն #ցանց #կայունութիւն #անկայունութիւն #ինքնահաստատուել #պետական #հիմնարկ #շտաբ #հայաստան