սուրճ առնելիս տեսայ URVAKAN շապիկով տղայ, ու յիշեցի որ շապիկ տպելիս կան սահմանափակումներ՝ որ չունես կարգչի էկրանին՝ նախագծելիս։ պիտի հաշուի առնես գոյների քանակը, ու կարող ա մի գոյն աւելացնելով զգալի աւելացնես տպագրութեան գինը։
ու մտածեցի որ էլ․ գրքերը լաւ նախադիտում են նրա, ինչ կարող ա մեզ սպասել ապագայում։ իսկապէս՝ կարգչի էկրանին, եւ ընդհանրապէս՝ վիրտուալ՝ ամէնը մոդելաւորելն աւելի էժան ա։ աւելի էժան ա ունենալ էլ․ գիրք (որի՝ քեզ պատկանելու հետ արդէն հարցեր կան), քան իրական եւ թղթից գիրք։ բացի դրանից՝ իրականը պահանջում ա խնամքով վերաբերմունք, էլ․ գիրքը յիշողութեան մէջ չի փչանում, թէեւ կոտրես քո ընթերցիչը։ (այլ հարց ա որ դու կապուած ես քո հրատարակչի էկոհամակարգին ու չես կարող կարդալ այն այլ արտադրողի սարքով)
յիշեցի նաեւ մայքրոսոֆթի ակնոցի խոստումնալից նախագիծը՝ այն ինձ իրականում ապշեցրել էր։ նախագիծը փակեցին, ըստ երեւոյթին, որովհետեւ այն ժամանակուայ տեքնոլոգիաները պատրաստ չէին նման գործի։ (հմ, հիմա փնտրեցի, ինչ֊որ բաներ գտնում եմ, ոնց որ կենդանացել ա նախագիծը, ու պատրաստ արտադրանք կայ)
հին գովազդներում կար բնակարանի ինտերյերի ձեւաւորում՝ ուզո՞ւմ ես ներկել պատերը՝ խնդրեմ՝ արդէն այլ գոյնի են։ հնարաւոր ա, ապագայում մարդկանց մեծ մասը կօգտագործի տան վիրտուալ ներքին (եւ արտաքի՞ն) ձեւաւորում, որովհետեւ դա անհամեմատ աւելի մատչելի ա լինելու։
իրական որեւէ դիզայնով արած պատեր կունենան ապահով, հարուստ մարդիկ։ ինչպէս եւ արդէն այսօր իրական գիրքը դառնում ա շքեղութիւն։ (ոչ թէ էլ․ գիրքը, որ առաջ չէինք տեսել, ու մտածում էինք որ առաջընթաց ա)։ իհարկէ, էդ իրականը չունի վիրտուալի ճկունութիւնը՝ իրական գրքում չի լինում փնտրել ուզածդ բառը, իսկ իրական պատերի գոյնը հեշտ չի փոխել ակնթարթօրէն։ սակայն վարկածս այն ա որ դա լինելու ա շքեղութիւն։
#ապագայ #սպեկուլեացիա #ակնոց #տեքնոլոգիաներ #վիրտուալ_իրականութիւն #կարծական_իրականութիւն