2020-04-17-4231850

էս, ինչ կացն ասում ա ոնց որ գիտենք, բայց միեւնոյն ա՝ ապշելու ա։

իսկ մեզ ահաւոր խանգարում ա քոչարեանա֊հհկ֊մինասեանական զլմ֊ների աղմուկը։

զի խանգարում ա իսկական ազատ մամուլի լինելուն։ էսօր էդ աղմուկի ֆոնին կառավարութիւնը քննադատելը բարդ ա՝ հակառակը տպաւորութիւն ա լինում որ էդ նեգատիւ աղմուկին հակադարձելու կարիք կայ։

էսպէս նաեւ գրեթէ չունենք իսկական ընդդիմութիւն։ կամ կեղծ ընդդիմութեան աղմուկի պատճառով լսելի չի։ ինչո՞ւ կեղծ՝ իսկ ի՞նչ ունի առաջարկելու։ ո՞րն ա իրենց տարբերութիւնը «իմ քայլից» — էնպիսի տպաւորութիւն ա որ իրենք ասում են՝ մենք էլ ենք նոյն բանն ասում եւ ուզում, մենք էլ ենք դեմոկրատ բայց մենք աւելի լաւն ենք։ ես տեսնում եմ դեբատ ամն֊ում։ ե՛ւ միջկուսակցական, ե՛ւ կուսակցութիւնների միջեւ։ ակնյայտ տարբերութիւններ կան, բանավէճի թեմաներ կան, մօտեցումներ կան։

պէ՞տք ա էլի շեշտել որ լուսաւորն ընդդիմութիւն չեմ համարում, այլ նախկինների ընկեր֊ծառայ մի բան, որը ձեւանում ա, ու բաւական անյաջող, որ ընդդիմութիւն ա ու մտահոգուած ա ազատութիւններով։ հոգոց։

#ազատութիւն #քաղաքականութիւն #ռուսերէն #իսրայէլ #ընդդիմութիւն #մամուլ #խօսքի_ազատութիւն #աղմուկ #ուտէնց #դեբատ #բանավէճ #ամն #քաղաքակրթութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ազատութիւն  քաղաքականութիւն  ռուսերէն  իսրայէլ  ընդդիմութիւն  մամուլ  խօսքի_ազատութիւն  աղմուկ  ուտէնց  դեբատ  բանավէճ  ամն  քաղաքակրթութիւն