#եպոս #էպոս #ՅԵՐԵՎԱՆ #երեւան #1939 #գիրք #աբեղեանական_ուղղագրութիւն #ուղղագրութիւն #հայերէն #սասունցի_դաւիթ
սա որոշեցի հանել կոնֆորմիզմի եւ փոքր շուկայի մասին տեքստի տակի մեկնաբանութիւնիցս՝
երեկ մէկի հետ խօսում էի, ասացի «հայերէն վիքիպեդիայում այսպիսի յօդուած կայ», նա իրեն լաւ զգաց, ասաց՝ «ես եմ գրել»։ իսկ ես ինձ վատ զգացի, քանի որ կրկին աչքիս առաջ էր օրինակը որ պարզ է, մեզնից մէկը պէտք է լինէր, հո ուրիշ մարդ չէր լինի։ նա իմ արածով կօգտուի, ես՝ իր։ եւ ոչ ուրիշը։ մի քիչ չափազանցնում եմ, որ միտքն հասցնեմ։
այսպէս նաեւ, մէկն հայերէն վիքիպեդիայում մունաթ էր եկել, թէ արտաշատի մասին յօդուած չկայ, քանի որ տրանսլիտ էր գրել՝ «ARTASHAT»։ գոնէ այդ պատճառով էլ, նա չի կարողացել օգտուել համայնքից ուրիշի արած գործով։ ։Ճ
ու գուցէ բնաւ զարմանալի չէ, որ հայերի էպոսի հերոսը՝ Մհերը, նա է ով ի վերջոյ գնում է ինքնամեկուսացման։
եւ այդպէս