https://youtu.be/ZWCW6Frq2v4?si=aJSFUhHWTAHYcnDl
#կոնդ
կարող էք անգլերէն սարքել լուսագրերը։
այստեղ իւանովն ասում ա, որ մրցոյթին ներկայացուած միակ տարբերակը որ պահում էր կոնդի ժառանգութիւնը, ու ընդունելի էր՝ մրցոյթից հանեցին, որովհետեւ այն որոշակի կանոններ ա խախտել։
իսկապէս, էդ մարդիկ շատ երկար աշխատել են, հետազօտել են, ու բաւական լաւ նախագիծ էին ներկայացրել։ բայց եւ անփութութիւն թոյլ տուին, իրենց ընկերութեան անունն ինչ֊որ տեղ պատահաբար երեւաց, եւ քանի որ ժիւրին ոչ մի ձեւ չպէտք ա ունենար ջոկելու թէ որ նախագիծն ումն ա, իրենց նախագիծը մրցոյթից հանեցին։
աւաղ։
շատ ափսոս։
#կոնդ #երեւան
ուրեմն նոր մէկին պատմում էի որ տե՛ս, կոնդի մուտքերը՝ աստիճանները նորոգած են, բազրիքներ կան։ ճիշտ ա ես չեմ հաւանում էդ բազրիքները, բայց դէ դրել են, ե՞րբ ա տէնց բան եղել։ կոնդի մասին ո՞վ ա երբեւէ մտածել՝ մենակ երազում էին էդ բոլորին վռնդել, բարձրայարկեր կառուցել ծախել էդ տեղում։
ճիշտ ա, ասում եմ՝ էդ բնակիչներից շատերն էլ են երազում որ իրանց վռնդեն ու բարձրայարկ կառուցեն, որ իրանց փող տան բնակարան առնեն։ ու ոչ կենտրոնում։ զի կենտրոնն էլ նէնց չի որ վայելում են։ իրենք չեն իջնում ամէն օր սարեանի սրճարան, ու նէնց չի որ վատ են զգալու չսարեանի սրճարանում։ առաջին ձեռքից գիտեմ՝ համ շփուել եմ իրենց հետ։ համ հայրս ա տէնց՝ իրան մէկ ա, չի տեսնում տարբերութիւն շատ որտեղ գարեջուր խմել։
բայց էդ չի հարցը, այլ էն որ նորոգել են, ինչը երբէք չէին անի։ պուշկինի վրայ մի տեղ կայ, որ բազրիք են դրել՝ զի գիշերը շատ հեշտ ա էնտեղ ընկնել մէջքը կոտրել։ ու դա էլ երբէք չէին անելու։
բայց դա, իմ մէջ մտածում եմ՝ կենտրոնոտ ա։ թէկուզ կոնդ զբօսաշրջիկներ են մտնում։ բայց ասենք ե՞րբ ա զէյթուն հասնելու կամեցող քաղաքապետարանի ձեռքը։ մտածում էի՝ դէ քսան տարո՞ւց։
միշտ նայում էի ուլնեցի փողոցին, մտածում էի՝ մայթ չկայ, ու էս խեղճ մարդիկ էսպէս առանց մայթ քայլում են։ ով կարողացել ա առաջ ա տուել, օրինականացրել ա իրանց մուտքերն ու գազոնները, հիմա մարդիկ չեն կարողանում քայլել։
մէկ էլ էսօր քշում եմ՝ տեսնեմ դաւիթ անյաղթի այգու շուրջը պարիսպ են դրել։ օհ։ մտածում եմ՝ տեսնես ի՞նչ կանեն։ ճիշտ ա շատ յոյս չունեմ կուլտուրայից, բայց յուսով եմ որ աւելի լաւ կը լինի, քան ինչ կայ՝ իսկ ինչ կայ ապշելու ա՝ կաֆել են արել հատակը։ ու յունական ոճի անորակ էժան փլուող արձաններ են էդ կաֆել֊մետլախի մէջ։
մէկ էլ իջնում եմ ուլնեցիով, տեսնեմ՝ ԱՍՏՈՒԱՏ, մենակ մի կողմից քանդում են։ նէնց տպաւորութիւն ա որ ՄԱՅԹ են սարքում։ ՄԱ՞ՅԹ։ ԼՈ՞ՒՐՋ։ ես չեմ իմանում էդ ինչ ա։ բայց շաաատ յոյս ունեցայ որ մայթ ա լինելու։
օ աստուատ, ես չէի էլ մտածում։
#երեւան #քաղաք #կոնդ #ուլնեցի
ռուսական վիդեօներում տեսնում եմ, զարմանում են, որ մարդիկ կոնդում են ապրում բայց տեսլա ունեն։
հա, զի կոնդի տան տեղը շատ լաւն ա՝ իջնում ես սարեան փողոց սուրճ խմելու։
ու նա տեսլայի փող ունի, բայց չունի փող աւելի լաւ տան՝ կենտրոնում։
իսկ այ մեր բարձրայարկում չկայ մէկը, ով ունի տեսլա։ զի եթէ նա ունի տեսլա, ապա նաեւ ամենավատ դէպքում կարող ա իրան թոյլ տալ այլ բարձրայարկ՝ նորակառոյց։
#բարձրայարկ #քաղաք #տնտեսութիւն #մարդիկ #կոնդ #երեւան
#կոնդ #երեւան
@{ inky, from the tape ; tanakian@spyurk.am} 22/02/2020, 16:33:29
Mamiya RB67; 50mm lens Kodak Tri-X 400 (pushed to 1600)
#Kond #Yerevan
@{քամի; o_o@spyurk.am} @{անդորր; andorr@spyurk.am} ֊ի հետ։
#կոնդ #երեւան
@{ inky, from the tape ; tanakian@spyurk.am} 22/02/2020, 16:32:21
Mamiya RB67; 50mm lens Fujichrome 400 (slide film)
#Kond #Yerevan
@{քամի; o_o@spyurk.am} @{անդորր; andorr@spyurk.am} ֊ի հետ։
#կոնդ #երեւան
@{ inky, from the tape ; tanakian@spyurk.am} 22/02/2020, 16:32:05
Mamiya RB67; 50mm lens Fujichrome 400 (slide film)
#Kond #Yerevan
@{քամի; o_o@spyurk.am} @{անդորր; andorr@spyurk.am} ֊ի հետ։
կներէք, չէի դիմանում, միջին ֆորմատս սքան էի անում «բեթերսքանինգ»֊ի շրջանակներով, ու էս նկարեը ես հաւանել էի, երբ նկարում էի, բայց աւելի եմ հաւանել հիմա, երբ նկարածը տեսայ։ #լուսանկարներ
սա վիէնսիի պատուհանի մէջ ա։
#կոնդ #երեւան
մի օր կը վերբեռնեմ ամէնը, չեմ հասցնում, ահաւոր ծանրաբեռնուած եմ։
https://www.youtube.com/watch?v=C0uCehC6eBk
#կոնդ
նախորդ գրառումը պէտք էր նաեւ #կոնդ պիտակել։ կամ #կօնդ։ ահա։
#հայերէն #էկրանահան
լաւ մի հատ էլ #կոնդ
#կոնդ #ինստաքս #զոյգ #քաղաք #երեւան