Իրականում մեր 2,5 տարուայ ամենամեծ պրոբլեմն այն է, որ ներդրումներ չկան։ Դա իր բացատրութիւնն ունի, այլ թեմա է, որի մասին, ցաւօք սրտի, մասնագիտական շրջանակները չեն ուզում խօսել։ Դա կապուած է եղել և Արցախի, և տարածաշրջանի հետ։ Այս առումով ուզում եմ Հայաստանը համեմատել Վրաստանի հետ, ըստ էութեան նոյն կենսամակարդակի վրայ ենք։ Բայց Վրաստանն աւելի բարենպաստ էր ներդրումների առումով, քան Հայաստանը, և դա ունի իր օբյեկտիվ պատճառները՝ նրանք կոմունիկացիաներ ունեն։ Երկրորդ հանգամանքը՝ Վրաստանն ունի աւելի լաւ հարկային ու տնտեսական կարգաւորումների դաշտ, քան Հայաստանը։ Բայց բոլոր դէպքերում Վրաստանն իր բարեփոխումներով հանդերձ իր հասարակութեան կենսամակարդակի էական փոփոխութիւն չի կարողանում ապահովել։ Ինչո՞ւ, որովհետև մեզ նման երկրներին, եթէ ուզում ենք դուրս գալ այս վիճակից, ճեղքում է պէտք։ Իսկ դա նշանակում է երկարաժամկէտ հատուածում 10-15 տոկոս տնտեսական աճ։ Իսկ այդպիսի աճ ունենալու համար պէտք է դառնալ շատ գրաւիչ ներդրողների համար։ Իսկ ներդրողների համար գրաւիչ չենք կարող լինել, որովհետև փոքր պետութիւն ենք։ Այսինքն՝ օբյեկտիվ պատճառներ կան, որ մեր երկրում մեծ ներդրումներ չեն լինում։ Իսկ այն ներդրումները, որոնք եղել են նախկինում՝ կոռուպցիոն սխեմաներով, հիմնականում փողերի լուացման նպատակով են եղել։ Հիմա, քանի որ Հայաստանում չկան այդ սխեմաները այս 2,5 տարուայ ընթացքում, այդ առումով էլ գրաւիչ չենք այլևս։

վահագն խաչատրեանի հարցազրոյցից։

#հայաստան #տնտեսութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)