փաստօրէն, հակամենաշնորհային օրէնքներն ամն֊ում արգելում են՝

— պայմանաւորուածութիւններ գների վերաբերեալ, ներառեալ բանաձեւեր, նուազագոյն եւ առաւելագոյն գների կամ զեղջերի սահմանում։ — բաժանել յաճախորդներին, շուկաներ, կամ տարածքներ։ — բոյկոտել յաճախորդներին, կամ մատակարարողներին, կամ այլոց։ — սահմանափակել արտադրութեան քանակը օգտագործելով շուկան՝ մրցակցութիւնը վերացնելու համար։

ես չգիտէի, որ առաջին երկուսը խնդրահարոյց են։ #շուկայ #շուկայական_յարաբերութիւններ #կապիտալիզմ #տնտեսութիւն #կառավարում #մենաշնորհ #հակամենաշնորհային_օրէնսդրութիւն #ամն #էթիկա #մրցակցութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ընդհանուր առմամբ, էն որ ես ասում էի՝ քպ֊ն յստակ չի ասում, կոպիտ ասած՝ աջական ա թէ ձախական, աւելի ա նման ամն֊ի հանրապետականների, թէ դեմոկրատների, ահա այս պահերի համար ա կարեւոր։

զի աջականի համար էսօր արդիւնաւէտ լուծում ա հանքը։ իսկ ձախականի՝ ոչ մի ողջամիտ ձեւակերպում հետաքրքիր չի, պիտի հինքեր չլինեն ու վերջ։

ուրիշ տեղ գրել եմ, որ մոռանում են, որ աղքատ ենք, ու խնդիրն այն ա, իսկապէս հետեւելո՞ւ են լիդիանին պարբերաբար, իսկապէս բիւջէ՞ ա փող մտնելու, ու ինչ ա արուելու այդ փողի հետ։

այսօր կարելի ա ասել, որ ըստ երեւոյթին այո, մտնելու ա ու ըստ երեւոյթին կօգտագործուի բաւական ողջամիտ։ մեր բիւջէի համար փոքր լոադ չի պաշտպանութիւնը, իսկ լաւ վիճակում ինֆրաստրուկտուրա պէտք ա բիզնեսի զարգացման համար։ տեսէք, աջական բաներ եմ ասում։ բայց արդե՞օք մենք կարող ենք մեզ թոյլ տալ չզինուել, օրինակ։ ձախականն ինձ այս պահին կը պիտակէր «միլիտարիստ», ու ինձ իսկապէս թւում ա, որ ձախականութիւնը շքեղութիւն ա, որը մենք մեզ թոյլ տալ չենք կարող։

նոյն կերպ եւրոպայում փակել են ատոմակայանները, ու դա ողջամիտ չեմ համարում։ մենք երկրաշարժի հաւանականութիւն ունենք, եթէ փնտրել ինտերնետում «ամենավտանգաւոր ատոմակայանը», կը բերի մեծամորը, ու մեզ համար միեւնոյնն ա ողջամիտ չի ատոմային էներգետիկայից ինքնակամ հրաժարուելը։

մանաւանդ, եթէ կայ խնդիր, որ մենք պէտք ա հասցնենք ռազմական սալանս պահել, ու հէնց չպահենք, մեզ խփելու են։ բա ո՞րտեղից այդ փողը։

մենք այսօր էն երկիրը չենք, որ ամբողջ աշխարհին պէտք ենք, որ գերտէրութիւններն ասեն ադրբեջանին՝ չյամարձակուես պատերազմել։ իրենք ստեղ շահ չունեն, զի մենք մարդկութեանը տալու բան չունենք։ սինգապուրն ունի՝ մենք չունենք։

իսկ եթէ մենք ունենայինք, բնական ա, հանքերի խնդիր չէր կանգնի, զի դէ կարող ես քեզ թոյլ տալ դրանք չունենալ։ կարո՞ղ ենք մեզ թոյլ տալ՝ ինձ թւում ա՝ չէ։

«իմ երազած հայաստանի» մասին էին գրում թուիթերում, յիշո՞ւմ էք՝ վնաս չի երազելը, գուցէ, բայց մեր երազածն այսօր չկայ, ու ոտքերը ըստ ծածկոցի ա պէտք ձգեզ, երբ գոյատեւման հարց ունես։

եթէ նիկոլն այդպէս ձեւակերպի, նա իրան կը ներկայացնի որպէս աջական քաղաքական գործիչ, իսկ նա նման յստակութիւնից իմ հասկանալով, խուսափում ա։

#քաղաքականութիւն #տնտեսութիւն #ամուլսար #ջերմուկ #հայաստան #անվտանգութիւն #կապիտալիզմ #ողջամտութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Կրկնում եմ՝ մեր իրականութեան մէջ երկար տարիներ գերիշխած յատվածականութիւնը պէտք է փոխարինուի համահայկականութեամբ։ Սա առաջին հերթին նշանակում է, որ մենք պէտք է հրաժարուենք այն մտածելակերպից, երբ իրար բաժանում ենք ղարաբաղցիների, իջևանցիների, գիւմրեցիների, սփիւռքահայերի։ Սա ամենևին չի նշանակում, թէ մենք պէտք է հրաժարուենք մեր ծննդավայրից, նրա նկատմամբ մեր ունեցած զգացմունքներից։ Դա ընդամէնը նշանակում է, որ մեզնից իւրաքանչիւրի համար մեր ծագումը պէտք է լինի մեզ համայն հայութեան մաս դարձնող և ոչ թէ նրանից անջատող, նրանից առանձնացնող գործօն։

նիկոլը այս պարզ արտայայտութեամբ ահաւոր կարեւոր բան ա անում՝ նա ջոկում ա որ պետութեան եւ ժողովրդավարութեան շահերից ա ազգայնականութիւնը, որ միակ շանսն, որ մենք ունենք, մենք՝ որ սովոր չենք պետութեան, այլ սովոր ենք սրա֊նրա գաղութ լինելուն, կամ թիֆլիս֊պօլիս ապրելուն, կայսրութիւնները շինացնելուն, կամ հակառակը՝ գցելուն, ով՝ ոնց, սովոր ենք հպարտանալ ուրիշների համար մեր արածներով, ներդրումներով, մենք մեր պետութիւնը դեռ լրիւ չենք գիտակցել, ու, ես կասէի՝ լրիւ չենք համակերպուել, որ կայ ազգային, պետական շահ, որը բոլորիս շահն ա, ու ամէն մէկիս մանր շահերից կարեւոր ա, ու իւրաքանչիւրիս աւելի լաւ ա լինելու եթէ մենք ունենանք գործող, կենսակայուն պետութիւն ուժեղ տնտեսութեամբ, ապա եւ՝ ազատ շուկայով, եւ ոչ թէ՝ բաժանուած գոտիներով, իսկակա՛ն, եւ ոչ կեղծուող ընտրութիւններով, երբ մարդիկ բարեկամին կամ բակի գողականին չեն սատարելու ընտրութիւնների ժամանակ, այլ նրան, ում հաւատում են, որ պետական շահերով ա մտահոգուած, եւ յա՛րկ են տալու, զի յարկերով ա, որ ճանապարհ են սարքում, բանակ են պահում, ու առողջապահութիւն զարգացնում։

ու այլ շանս պարզապէս չունենք, առանց ազգայնականութեան ու պետականամետ լինելու՝ լինելու ենք թոյլ դեբիլ տեղ, իսկ մենք էդ մեզ թոյլ տալ չենք կարող, երկրներ կան, որ կարող են իրենց թոյլ տալ, մենք՝ չէ, մեզ առողջութիւնն ու հարեւանները չեն ների։

#ազգայնականութիւն #պետութիւն #ժողովրդավարութիւն #տնտեսութիւն #մէջբերում #նիկոլ #հաւաք

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

էն օրը նիկոլն էլ ասաւ՝ նէնց չենք անում, որ ութսուն հազար ստացողը, ութսուն հազար երեք հարիւր ստանայ։ բհկ֊ն դէ պէտք ա պոպուլիզմով զբաղուի, ասի, թէ բա քիչ ստացողների շահերը չէք պաշտպանում։ բա իսկապէս, երկու տոկոսը ութսուն հազարի մէջ լինում ա հազար վեց հարիւր դրամ։ արդե՞օք էդ էական ա։ ու պէտք ա նէնց անել, որ գործատուն չվախենայ, չխուսափի բարձրացնել աշխատավարձ։ մէկ էլ ասաւ՝ լաւ, դէ ով ա աշխատավարձով հարստանում։ բայց դէ այստեղ սուտ ա, մարդիկ կան։ #քաղաքականութիւն #տնտեսութիւն #աշխատավարձ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

հասկանալով ձախականութիւնն ու աջականութիւնը

հասկանալով ձախականութիւնն ու աջականութիւնը, տեսնում ես ինչքան խառն է ամէնը, ու որ յաճախ բաներ, որ թւում է թէ պէտք է լինէին ձախական, աջական են, եւ հակառակը, նաեւ միշտ կան խմբեր աջականների կամ ձախականների մէջ, ովքեր մի քիչ այլ ձեւ են մօտենում նոյն հարցերին։

ինչեւէ, փորձենք դիտարկել հիմնական տարբերութիւնները։

փոփոխութիւն ընդդէմ միջամտութիւնից խուսափում

==============================

սա իմ հասկանալով ամենահիմնական հարցերից է։

ձախականներն ասում են, որ կը փոխեն աշխարհը, իսկ աջականներն պնդում են, որ աշխարհն այնքան բարդ է, որ աւելի լաւ է ձեռք չտալ, չխառնուել, կարող է աւելի փչացնես։

շատ մօտ է ծրագրաւորմանը, նոյնիսկ վերաձեւակերպել պէտք չէ։

խուսափում ենք ոչ շատ անհրաժեշտ փոփոխութիւններից, փորձում ենք մի մեծ ամէն ինչ անող ծրագիր ունենալու փոխարէն(որը գրելու տակից կարող է դուրս չգաս), ունենալ իւնիքս մօտեցում՝ տարբեր թիմերի կողմից գրուած առանձին ծրագրիկներ։ (do one thing and do it good)։

ձախական մօտեցման այլ յատկութիւնն է՝ փոփոխութիւնից յետոյ վերահսկելն է, որ բոլորը այդպիսի փոխուած ձեւին հետեւեն։

սա բերում է հետեւեալ տարբերութիւնների՝

պետութիւնն ընդդէմ մասնաւորի։

==============================

ձախական մօտեցումն է՝ սա ու սա ու սա պէտք է վերահսկել, իսկ վերահսկելու կատարեալ ձեւը՝ ինքնուրոյն անելն է։ այդ պատճառով իրենք պնդում են որ պետութիւնը պէտք է զբաղուի ոչ միայն կրթութեամբ, ճանապարհներով ու արտաքին թշնամուց պաշտպանելով, այլ եւ մատուցի շատ այլ ծառայութիւններ, իսկ մնացածի համար՝ լինեն պետական կարգադրանքներ։ սա նշանակում է եւ աճած բիւրոկրատիա՝ հիմնարկներ, որ զբաղւում են այդ կարգադրանքները յօրինելով։

աջական մօտեցումն է՝ հնարաւորինս քիչ գործ է անում պետութիւնը, հնարաւորինս քիչ պէտք է լինի պետական ապարատը, քանի որ պետութիւնն ամէնն անում է ոչ օպտիմալ, ոչ էֆեկտիւ, թանկ, ու դա ի վերջոյ հասարակութեան վրայ աւելի թանկ է նստում։ բացատրութիւններից մէկն է՝ ուրիշի փողը այլ կերպ ես ծախսում, քան քոնը։ այդ պատճառով մասնաւորի մօտ ամէն ինչ աւելի էժան է ստացւում։

ծայրայեղ աջականը չի վստահի պետութեանը բացի ճանապարհներից ու բանակից ոչ մի այլ զբաղմունք։

տտ աշխարհում՝ եթէ ինչ֊որ կարգաւորում կարելի է տալ օգտուողին, եւ հեշտացնել ադմինների աշխատանքն ու թեթեւացնել ինֆրաստրուկտուրան, ապա այդպէս էլ արւում է։

սա լիազօրութիւններ բաշխելու մասին է՝

կենտրոնաձիգ ընդդէմ կենտրոնախոյսի

=======================

միացեալ նահանգները կարելի է համարել աջական դիզայն հենց սկզբից, քանի որ հնարաւորինս շատ հարցեր որոշւում են առանձին նահանգներում։

ու օրինակ, բրեքսիտը աջական շարժում էր, չնայած լիքը մարդ ով աջակցում էր դրան դեբիլ քսենոֆոբ էին։ բրեքսիտի կարեւոր ու իրական միտքն այն էր, թէ ինչո՞ւ պիտի եւրախորհրդարանի պատգամաւորը, ով բրիտանիայից չի, ընդունի օրէնք, որին բրիտանիան պիտի ենթարկուի։

նոյնը մեզ է վերաբերում՝ ակնյայտ է, որ տեղական համայնքին տեղական իշխանութեան վրայ ազդելու լծակներն ու հնարաւորութիւններն աւելի շատ են, եւ փոխել տեղական իշխանութիւնն աւելի իրատեսական է, քան ասենք խսհմ իշխանութիւնը։

կորպորացիաները՝ հզօրութեան կենտրոնացում են։ ո՞նց են մօտենում մոնոպոլիաների հարցին աջականն ու ձախականը։

ձախականն ասում է՝ եկէք օրէնքներ, սահմանափակումներ, կարգադրանքներ ընդունենք կորպորացիաների համար։

կարգադրանքներ ընդդէմ ինքնակազմակերպմանը

=============================

աջականն ասում է որ դա վատ է որովհետեւ կորպորացիան կարգադրանքներ շրջանցելու, կամ իր ուզած կարգադրանքն ընդունելու անհամեմատ աւելի մեծ հնարաւորութիւններ ունի, քան նրանք, ով նոր են մտնում բիզնեսի մէջ, ու կարող են պոտենցիալ մրցակից դառնալ։ աջականն ասում է, որ կարեւոր է, ինչքանով հեշտ է մտնել որեւէ դաշտի բիզնես ու մրցունակ լինել։ եթէ մեծ կորպորացիան ունակ է վարձել իրաւաբանների մեծ շտատ, ով կաշխատի այդ բոլոր պահանջները բաւարարելու խնդրի վրայ, ապա սկսնակը բաւական ռեսուրս չունի ու որպէս կանոն չի կարող նման շռայլութիւն իրեն թոյլ տալ։

այդ՝ բիզնեսի մէջ մտնելու մասին ես նաեւ գրել եմ այստեղ

իսկ ինչպէ՞ս ապա առանց վերահսկելու համոզուել որ սպառողի իրաւունքները պաշտպանուած են՝

քանի որ ըստ ձախականի պետութիւնը պէտք է սահմանի լիքը կանոններ, ու վերահսկի դրանց կատարումը, ապա ըստ իրեն պէտք է ընդունել աւելի շատ օրէնքներ, ստանդրատներ, եւ ստեղծել ստուգող յանձնաժողովներ, որ գնալու են տարբեր տեղերով, ու փակեն կամ տուգանեն այն «օբյեկտները», որոնց աշխատանքը ստանդարտին չի համապատասխանում։

աջական մօտեցումն է՝ եթէ դու գտել ես ուտիճ քո ապուրում, ու չէիր ակնկալում դա՝ լռելեայն ենթադրում էիր, որ այն չպէտք է լինի, եւ սննդի օբյեկտը չի նկարել իր ցուցանակի վրայ ուտիճ կամ ճանճ, չի ասել, եկէք, մենք ձեզ ճանճերով ապուրներ կը մատուցենք, ապա դու կարող ես իրենց դատի տալ։

եւ հետեւած տուգանք ու հասարակական աղմուկը կը նստի այդ ընկերութեան վրայ աւելի թանկ, քան իրենց խոհանոցի մաքրութեանը հետեւելը։

նոյնը վերաբերում է ծխելուն՝ ինչո՞ւ պիտի պետութիւնն ինձ ասի, ես իմ «օբէկտ»֊ում ինչ եմ թոյլ տալիս, ծխել կամ չծխել։

համասեռականների ամուսնութեան իրաւունք

=====================================

բայց ապա տարօրինակ է թւում, որ աջականները, ով սովորաբար նման կարգադրանքներին դէմ են, միեւնոյն ժամանակ դէմ են «համասեռական ամուսնութիւններին» կամ աբորտներին՝ չէ՞ որ ապա պետութեան ի՞նչ գործն է, թէ ով ում հետ է ուզում ընտանիք կազմել, կամ ինչ անել իր մարմնի հետ՝ դա անձնական որոշում է։

ըստ երեւոյթին քանի որ նրանք, ով ուզում են փոխել համակարգը սովորաբար լինում են ձախականներ, աւանդապաշտները աւելի մօտ են իրենց զգում նրանց, ով ասում են՝ մի՛ ձեռք տուէք, թող ոնց կայ լինի, ու դրանք բաւական մեծ ընտրազանգուած են կազմում, որպէսզի դրանց, ասենք, նահանգների հանրապետականները, կարողանան հեշտ արհամարհեն։

իսկ աբորտների թեման շատ բարդ է։ օրինակ, նահանգներում խիստ սահմանափակուած ցողունային բջիջներին վերաբերող հետազօտութիւնները։ մասնաւորապէս այն պատճառով, որ դրանք արւում են աբորտ արդիւնքում ստացուած «նիւթն» օգտագործելով։ քանի որ կորպորացիան, որը հետաքրքրուած է այդ հետազօտութիւններն անելու մէջ, կարող է ազդել մարդու անձնական որոշման վրայ, ու զանազան ձեւերով խթանի իր աբորտ անելը։

իսկ անձնական ընտրութիւնը յարգելը աջական մօտեցում է։ բայց միեւնոյն ժամանակ կարող է օգտագործուել աջական գաղափարի դէմ։

իմիգրացիա

=======

աջականներն ասում են, որ տնտեսապէս ձեռնատու չէ ընդունել համայնք մարդուն իր կեանքի կէսից։ չէ՞ որ նա իր հարկերը վճարել է այլ պետութեանը, եւ աջակցել է այլ համայնքի բարեկեցութեանը, իսկ հիմա նա տեղափոխուել է այլ համայնք, որի մէջ ներդրում չի ունեցել։ նաեւ նա սովորաբար տեղացուց աւելի քիչ փող է բերում համայնքին ու աւելի շատ փող տանում է։ այդ ամէնից, ըստ աջերի, ընդհանուր բարեկեցութիւնը նուազում է, առաջանում է արժեզրկում։

ձախականներն աջակցում են իմիգրանտներին որպէս աւելի անպաշտպան շերտի ներկայացուցիչներին։ իսկ իրենք իրենց հերթին դառնում են, ասենք դեմոկրատների ընտրազանգուածի զգալի մասը։ օրինակ, նահանգներում հենց դեմոկրատներն են սովորաբար խոստանում են հայերին ճանաչել ցեղասպանութիւնը ու խոստումը չեն կատարում, ոչ թէ հանրապետականները։ նաեւ, հայերը, մեքսիկացիները, եւ այլն, ընտրում են դեմոկրատներին թէկուզ այն մի պատճառով, որ գիտեն՝ աւելի հեշտ է լինելու բերել նահանգներ իրենց բարեկամներին։ ու իրենց համար այդ հարցն այնքան կարեւոր է, որ իրենք անտեսում են այլ, հասարակութեան համար կարեւոր խնդիրներ։

բնակարան վս սփրաւլ

=============

համայնքով, բազմաբնակարանային տանը ապրելը՝ կենտրոնացման մասին է։

դա ինձ շատ մօտ է, եւ ինձ ակնյայտ են թւում քաղաքում ապրելու բազմաթիւ առաւելութիւնները, բայց աջականները կասեն որ մենք չենք զգում այն անհարմարհութիւններն, որ ունենում ենք ապրելով բազմաբնակարանային շէնքերում, քանի որ դրանց արդէն սովոր ենք։

օրինակ, եթէ դու մելոման ես, դու կարող ես առնել ոչ թէ ականջակալներ, այլ լաւ ձայնային սարքաւորումներ, առանց հարեւաններին խանգարելու մասին մտահոգուելու։ կարող ես ունենալ զանազան այլ հոբիներ, որոնք պահանջում են ասենք թէ արհեստանոց ու աղմկող գործիքներ՝ օրինակ հիւսնի գործը։

ինձ թւում է՝ հայ հասարակութիւնը որպէս կանոն աւելի ձախական է, բայց այ այս դէպքում, մարդիկ յաճախ դեռ սովոր չեն միասին ապրել, ու այդ պատճառով աւելի շատ են, քան կարող էին լինել, կենցաղային վէճերը։ այս դէպքում հայերն աւելի աջական են, ու նախընտրում են լինել աւելի առանձին։

միւս կողմից, իրենց «առանձին» լինելու ատմոարութեան չափսը՝ ընտանիքն է՝ անձը չէ։

կայսրութիւն ընդդէմ ազգայնականի

==============================

իսկ ընդհանուր առմամբ, իմ հասկանալով, գլոբալիզացիան՝ ձախական շարժում է, ինչպէս նաեւ կայսրութիւնները։ «սապիենս»֊ի հեղինակն կարծում է, որ կայսրութիւնները՝ այդքան բռի, դաժան կենդանիների համար, ինչպիսին մարդիկ են՝ լաւ լուծում են, քանի որ եթէ չկան ազգեր եւ էթնոսներ, ապա աւելի քիչ պատճառ կայ այլ մարդկանց դիսկրիմինացնելու։

սակայն, ըստ իս, նա լաւ չգիտի կայսրութիւնները, ու միեւնոյն է, դիսկրիմինացնելու պատճառ գտնելը միշտ էլ կարելի է։ մանաւանդ եթէ դու մարդ ես ու փնտրում ես այդ պատճառը։

լիբերալ, աջական հասարակութիւնը՝ աւելի տարբեր, զանազան մարդկանց հասարակութիւն է։ եւ աջական մօտեցումն է՝ ոչ թէ դարձնել բոլորին միատեսակ, որպէսզի իրենք իրար չկոտորեն, այլ բոլորի համար խաղի նոյն կանոնները հաստատել, ընդունելով, որ մարդիկ տարբեր են։

դրանից էլ բխում է մշակութային այն ամբողջ շերտը, ուր բացատրւում է, որ այլ, ուրիշ լինելը խնդիր չէ, եւ որ հասարակութիւնը շահում է նրանցի, որ մարդիկ տարբեր են։

բժշկութիւն

=======

ձախականները ջանում են աւելի ապահով դարձնել մարդկանց, ու դրա մասնաւոր դէպքն է՝ պետական բժշկական ապահովագրութիւնը կամ սպասարկումը։ սա թւում է թէ շատ լաւ միտք է։

աջականները պնդում են որ դա բերում է նրան, որ բժիշկների աշխատավարձներն ընկնում են, իսկ կրթութեան գինը մէկ է բարձր է, ու դա իր հերթին բերում է նրան, որ մարդիկ հետաքրքրուած չեն լինում այնքան ներդրում ունենալ բժշկական կրթութիւն ստանալու մէջ ու հետեւաբար՝ բժիշկների պակասի։ աջականների պնդումն է որ լոնգ թերմ վճարովի բուժ սպասարկումն աւելի լաւ է, քան անվճարը։

կոնկրետ բնագաւառներ ներդրումները

======================

ճապոնիան աւելի ձախական պետութիւն է, եւ սուբսիդաւորում է մեքենաների արտադրութիւնը։ դա նպաստում է նրան, որ ճապոնական մեքենաներն աւելի մրցունակ լինեն միջազգային շուկայում։ նաեւ ճապոնիան կարգաւորում է մեքենաների շուկան՝ օրինակ, հին մեքենայով տեխ․ զննում անցնելն այնքան բարդ է, որ մարդ նախընտրում է նոր մեքենայ առնել հինը նորոգելու փոխարէն։ այդ պատճառով էլ աշխարհը լի է օգտագործած ճապոնական աւտոմեքենաներով՝ դրանցից ջանում են ազատուել։

աջականների պնդումն այն է, որ պէտք չէ նպաստել կոնկրետ դաշտին, քանի որ շատ բարդ է իմանալ, ապագայում որն է լինելու ակտուալ, ու հնարաւոր է, որ ռեսուրսների ծախսն իզուր է։

իրենք կասեն, որ այդպիսի կարգաւորումները չեն նպաստում մարդկանց բարեկեցութեանը՝ մարդը ստիպուած է բաւական մեծ գումար ծախսել ամէն մի քանի տարին մէկ նոր մեքենայ ձեռք բերելու համար, իսկ չէ որ նա միեւնոյն է ունի ընդամէնը մի մեքենայ, եւ այդ փողը նա կարող էր ծախսել այլ բաների վրայ։

իսկ ինչ վերաբերում է շուկայի անկանխատեսելի լինելուն, դա նաեւ կապուած է բիզնեսի մէջ աւելի հեշտ մտնելու շեմի հետ։ նահանգներում տապալւում են կորպորացիաներ, խաղի մէջ են մտնում են նոր խաղացողներ, բայց դա տնտեսութեան վրայ շատ վատ չի անդրադառնում, եւ բերում է պրոգրեսին եւ սպառողների համար աւելի լաւ առաջարներին։

ուրեմն, ես մտածում էի այն մասին, ի՞նչն է լաւ տնտեսութեան համար։ մի տեսանիւթ կար, որը ես տարածել եմ, բայց հիմա չեմ գտնում, այն մասին էր մասնաւորապէս, որ եթէ դու վարկ ես վերցնում, ու առնում հեռուստացոյց, դա ընդհանուր առմամբ տնտեսութեան համար լաւ չէ, իսկ երբ վարկ ես վերցնում ու առնում տրակտոր որ գործ անես, դա ընդհանուր առմամբ տնտեսութեանը լաւ է։

այսպէս ես մտածում եմ՝ լա՞ւ է որ ես առնում եմ կամերա, ու չնայած արտադրանք եմ ունենում, չեմ վաճառում այն (ու ոչ մէկն էլ չէր առնի)։ երեւի վատ էլ չէ, բայց լաւ էլ չէ։

իսկ լա՞ւ է ազատ ծա֊ն ազատ տնտեսութեան համար։ լաւ է, անշուշտ։

ապա ի՞նչ է պէտք անել, որ իմ արած ազատ ծա֊ն լաւ լինի տնտեսութեան համար։ այն պէտք է օգտագործո՛ւի։ ահա թէ ինչ։ իսկ ո՞վ է օգտագործում վօկը։ բաւական մեծահասակ մարդիկ, ոմանք նոյնիսկ ծեր։ եւ շուտով ոչ մէկ չի օգտագործի։

ի՞նչ է պէտք անել։ պէտք է մարկետ անել այն։ որպէսզի երիտասարդներ այն բացայայտեն։

եւ վօկն ունի մեծ պոտենցիալ, քանի որ այն օբերոնի մասին է, իսկ օբերոնը շատ աւելի մատչելի եւ հասանելի եւ ոչ օտար է քան ասենք հասքելը, սքիմը, լիսպը, թէկուզ սմալթոքը կամ ռասթը, որոնք իրենց մարգինալ «նիշա»֊ները զբաղեցրել են։ օբերոնը շատ աւելի շանսեր ունի իր մարգինալ նիշան զբաղեցնել, քան դրանք։

ապա պէտք է մտածել մարկետինգի մասին։ տեխնիկական խնդիրներ իհարկէ կան, որ ես կուզէի լաւացնել կամ լուծել, բայց արդէն հիմա վօկը տեխնիկապէս պատրաստ է մարգինալ նիշա զբաղեցնելու։ պարզապէս մարկետ չունի, որի համար պէտք է մտածել, ինչպէս այն մարկետ անել։

ի՞նչ է մտքիս գալիս հիմա՝ լաւ ձեռնարկներ, տուտորիալներ, ու կայքի լրիւ ռեդիզայն։ գուցէ իւթիւբ վիդեոներ։ երեւի վահան բալասանեանի հետ խօսեմ դիզայնի մասին։ սպանիչ լաւ կայք է պէտք։

այս ամէնը ինչի՞ համար։ որ տնտեսութեանը լաւ լինի։ ։Ճ ։Պ

#շուկայ #վօկ #մարկետինգ #տնտեսութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)