էսօր օգտագործեցին «շողուլ» ու «թարազու» բառերը։
«թարազու»֊ն միայն էստեղ գտայ, շատ հետաքրքիր պետական փաստաթուղթ էր, ու շատ փախած կոնտեքստում։
>Մշու սուլթան Սուրբ Կարապէտ, մեռնեմ քո զօրութէնին. ես վերու էս թարազու քու զօրութէնով ուժովցած. ընձի ամօթով չանես
վստահ չեմ բնաւ որ նոյն բանի մասին ա խօսքը։
գտայ նաեւ «մայրենի լեզուի դասեր» խմբի քննարկումներ՝ սա ու սա։
երեւում ա որ հարցնում են՝
>Ո՞վ կասի «մալա» և «շողուլ» բառերի հայերեն տարբերակները։
ու
>Խմբակիցներ, ով կհուշի “շողուլ” բառի ծագումը? Քննարկվել ա մի անգամ, բայց ծագման մասին բան չգտա։ Ոչ էլ գուգլը առանձնապես օգնեց։ Հին քննարկումը`
բայց յղումով գնում ես, ֆէյսբուքն ասում ա՝ մուտք գործիր որ տեսնես։
ահաւոր ա։
այսքանը։ էլ չգտայ։ փորձեցի քեշից, արքիւից հանել, չկպաւ։
shinbaza.am
֊ը չի գործում։
«վերջը» միայն list.am
֊ով հասկացայ էդ ինչ ա։ փաստօրէն ամենաբաց կրթական աղբիւրը դա էր։
ու տէնց։
յ․ գ․ չգիտեմ, գուցէ եթէ ֆբ ունէք, յղումներով խնդրում եմ գնացէք, պատէնէք մեկնաբանութեան մէջ, ի՞նչ են գրել։
#շողուլ #թարազու #շինարարութիւն #աղբիւր #ազատութիւն #համացանց #բառ #հայերէն #չգիտեմ
զաթարի մատուցող էրեխէքին ոնց որ շապիկ են բաժանել, յետոյ իրար մէջ ասացին՝ «ջիւերը գերանգ»։ արեւմտահայերէն յայտնի արտայայտութիւն ա։
նայիրի֊ով ստուգեցի, կայ «ճիւ» բառը՝
1. ՃԻՒ ճուի, ճուեր
գոյական
1. Թեւ՝ թռչունների և մարդկանց։
‣ Հաւի ճիւը կտրեց, կերաւ։
‣ Ճիւէդ բռնած քեզ դուրս են հանում։
2. Ոտք, սրունք՝ թռչունների և մարդկանց։
‣ Ոմանց թեւերը ջարդեցին, ոմանց ճուերը։
‣ «Լուերն ելան ճըւերս ի վեր» (ժողովրդական երգ)։
3. Ընդհանրապէս՝ մարմնի որևէ անդամ։
4. Օղի՝ ապարանջանի կեռ ունկ, որ անցնում է ականջի ծակով կամ որով կողպվում է։
‣ Օղիս ճիւը կոտրվել է։
‣ Ապարանջանի ճիւը դուրս չի գալիս, չի բացվում։
այնպէս որ, «ճիւերը կերանք», երեւի պատանիների արտայայտութիւն ա, ուր ճիւը՝ «ընդհանրապէս, մարմնի որեւէ անդամ» իմաստով ա։
#հայերէն #արեւմտահայերէն #լեզու #ճիւերը_կերանք #բառարան #բառեր #բառ
«սոցիալական մեդիան»՝ մարկետինգային բառ ա որ յօրինուել ա բիզնէս աշխարհում՝ համացանց բառի փոխարէն, երբ գործարարները որոշեցին վերափաթեթաւորել եւ վերավաճառել համացանցը։
#սոցիալական_մեդիա #մարկետինգ #բառ #բիզնէս #համացանց
մինչwhile
այս բառը միշտ մտքումս էր, բայց կարողանում էի ինձ կառավարել, ու ասելով փոխել՝ կամ մինչդեռի, կամ մինուայլի։ այսօր այդ օրն էր, որ չկարողացայ։
#մինչ #բառ
պարզւում է, Ամոս Օզը նաեւ ստեղծել է նոր հեբրայերէն բառեր՝ օրինակ իրենք հիմա ասում են «מונית» (մոնիտ), «տաքսի» ասելու փոխարէն։
pedudal
այսպէս Օրեգոնում, Պորտլանդում անուանում են մեքենայ, որի դիմացի լապտերներից միայն մէկն է վառւում։
#բառ #անգլերէն
փաստօրէն, ժխոր բառը վեց երրորդ դարից կայ։
#հայերէն #բառարան #բառ
օձապտոյտ
ինչպէս հասկանում եմ՝ սերպանտին։
#օձ #օձապտոյտ #բառ #հայերէն