ամէն անգամ մէկն ասում ա՝ «արդիւնաւէտ անցաւ» կամ նման մի բան,
ամէն անգամ երբ ասում են՝ «բայց ես պիտի զարգանամ, հասնեմ»,
երբ «մոտիւացիոն» ելոյթ են անում տէքի մասին ու ասում «լեւել ափ» լինել,
ես ուզում եմ արտայայտել ինչ֊որ բան, որն էս վիդեօն արտայայտում ա ինձնից լաւ՝
https://www.youtube.com/watch?v=XlRlWuEyt8E
#յաջողութիւն #պիտի #հաւակնութիւն
եթէ ունենամ երեխայ, ու նա դպրոցում լաւ սովորի, ու իրան մի օր ուզեն տանել/կանչեն օլիմպիադայի, ես կասեմ՝ վայ խեղճը, հիմա քեզնից ինչ֊որ արդիւնքներ են սպասում։ հանգիստ ապրում էիր։
#կիկոս #հաւակնութիւն
վերջերս առաջին անգամ դիտեցի անդերսոնի ռաշմորը։ ու մտածեցի որ երկու տեղ էլ՝ տենենբամումներու ու ռաշմորում կան ցածր, կամ բանուորական դասակարգի մարդիկ, որ ահաւոր կամք ունեն անցնելու բարձր դասակարգեր։
եւ ռոյեալն էր այդ մարդը, եւ մաքս ֆիշերը, եւ էլային, որ տենենբաումների հարեւանն էր։
ու վերջում բոլորը խելք են հաւաքում, ու գտնում են իրենց տեղը՝ գտնում են իրենց հաւակնութիւններից ցածր աշխատանք՝ ֆիշերը՝ վարսաւիրանոցում, ռոյեալը՝ լիֆտի քշող, ռոյեալը տալիս ա բաժանում կնոջը, ֆիշերը՝ գնում ա իրեն հասնող դեռահաս աղջկայ մօտ, եւ այլն։ ընթացքում իհարկէ սովորում են ոչ միայն իրենց չկեղծել, այլ եւ իրենք իրենց ընդունել ոնց կան։
ու երբ նայում եմ էդ ֆիլմերը՝ էդ մարդիկ բաւական յուզիչ են, չնայած ես իրենց հետ ահաւոր կապ չունեմ, բայց հասկանում եմ, ու սկսում եմ հասկանալ նրանց, որ կեղծում են իրենց։ տէնց վատ չեմ վերաբերւում։
յ․ գ․ հայկական ֆիլմ էլ կայ ուր էդ թեման մի քիչ կայ՝ գիւղացի տաքսիստ֊ուսանող արամը, որ սիրահարուել էր սոց․ ռեալիստական կարինէին՝ բայց լրիւ այլ աշխարհից ու դասակարգից, ում իհարկէ կարինէն չհասաւ, ու ում սպասում էր գիւղում իրեն հասնող անուշը։ ճիշտ ա էդ կեօսայեանը շատ չզարգացրեց, բայց ակնացկեց։
#կինօ #մարդիկ #հաւակնութիւններ #հաւակնութիւն