2017-05-05-2549634

մի խելացի, կիրթ աղջիկ կայ, ով որոշել է հայաստանում ապրել։

ու ուր նա աշխատում է, իրեն պէտք է ուղարկէին եւրոպա կոնֆերանսի։ ու նա էլ երեխու պէս ուրախանում էր, որ գնալու է այդ կոնֆերանսի, նա, ով թողել է հնարաւորութիւն իր ուզած կոնֆերանսի երբ ուզի գնալ հայաստանում ապրելու փոխարէն։

եւ իրեն կանչեց իր տնօրէնը, եւ պահանջեց թուղթ ստորագրել, որ նա մնալու է այդ աշխատանքի տեղում եւս երեք տարի, այլապէս չի ուղարկելու իրեն այդ կոնֆերանսի։

աղջիկն ասաց, որ մտադիր չէ գործը փոխելու, բայց այդպիսի թուղթ չի ստորագրի, քանի որ եթէ նա պարտաւոր է մնալ, նաեւ նշանակում է, որ ասենք, իր աշխատանքային պայմանների մասին հոգալ այնքան էլ պէտք չի լինի։

եւ ապա կոնֆերանս գնաց ուրիշը։ գուցէ այդպիսի թուղթը օրինական հիմք չէր էլ ունենայ, եւ գուցէ տնօրէնը դա հասկանում էր, պարզապէս ուզում էր իր մարդուն կոնֆերանսի ուղարկել։

բայց այս պատմութիւնն այն մասին է, որ մարդիկ ով այստեղ են, իսկ կարող էին այստեղ չլինել, գնահատուած չեն, երբեմն էլ նուաստացուած են, որովհետեւ այնքան էլ պէտք չեն նրանց ով ունի լծակներ։ պէտք են մեզ բոլորիս, բայց ոչ նրանց ով իշխանութեան է։ ու որ փոխարէնը այդ մարդուն գնահատեն ու հնարաւորինս լաւ պայմաններ ստեղծեն, որ նա իրեն լաւ զգայ, իրենք ուրախ էլ կը լինեն որ նա հիասթափուի, թողնի հայաստանն ու գնայ։

ու այդ ժամանակ իրենց համոզմունքն էլ, որ հայաստանը լաւ տեղ չէ, ու պէտք է այստեղից թռնել, իրենց իսկ համար աւելի ծանրակշիռ հիմքեր կունենայ։ #արտագաղթ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ արտագաղթ