Առաջինը՝ սա իսկական կինո է։
Իսկական, սկսած կինոժապավենից, շարունակվում է, ինչպես կինոյում պետք է լինի։ Երբ պատկերը լավն է, ձայնը լավն է, լույսը՝ մտածված է, դերասանների խաղ՝ կա, ամեն ինչ կարգին է, ոչ մի բանի առանձնապես չես կպնի, ու մնում է նայել, ընկալել, զգալ, մտածել։
Ակնհայտ է, որ սա մասնագետների գործ է։
Օպերատորական աշխատանքը՝ Մկրտիչ Մալխասյան — պարզապես հիանալի է։
Բազմաթիվ լավ ռեժիսորական նախոդկաներ՝ իսկ խխունջն եւ գնացքը պարզապես վերջն են։
Ամեն կադրում, ամեն կադրում ես զգում եմ, որ այն մտածված է, որ ամենը պատահական չէ, որ դետալներին ուշադրություն է դարձվել։
Քաղաք․
Ալավերդին իրոք կինո նկարելու տեղ է, ես Մարիային լրիվ հասկանում եմ։
Իմ մոտ էլ միշտ, երբ այնտեղով անցնում եմ, ցանկություն է լինում նկարել, նկարել, նկարել։
Ալավերդին վերջն է, ու այն Երեւանի պես դեռ այլանդակված չէ, քանի որ ոչ մեկին պետք չէ, որ այն այլանդակեն։ Մնացել է հիմնականում, որպես կար, ոնց որ նախագծված էր։
Գետը, կախովի կամուրջները, գնացքը, շենքերը, լեռները, գործարանը։
Ամենը սպանիչ է։
Սպանիչ լավը, նկատի ունեմ։
Լիճը, ու վերջին կադրերը՝ սպանիչ են։
Երեւանը… ճիշտ է, Երեւան գրեթե չկա։ Բայց Արամի խաչմերուկի պատը… էլ ի՞նչ կա Երեւանում։ Կոնսերվատորիան՝ պարզապես սցենարով է պետք, այդ պատճառով է։
Հանրապետության հրապարակ՝ էլ ո՞ւր պիտի գնա աղջիկը առաջին անգամ այցելելով քաղաքը։ Այսինքն, գուցե եւ արդարացված է։
Պատմությունը․
Ես ասում եմ, որ ինձ դուր չի գալիս, քանի որ, ես շատ բան եմ ուզում։
Բայց այնուամենայնիվ, մտահղացումը ինձ հարազատ է։
Ու այն իրական է։
Ես գիտեմ մի քանի այդպիսի Լոռեցի փախած աղջիկների, ու գուցե, նրանք այդպես էլ մեծացել են, գուցե այդպես էլ ապրել են։ Գուցե այդպես էլ չաթվում էին։
Երեւի, նույնքան միայնակ ու չհասկացված էին իրենց զգում պատանեկության ժամանակ։
Երեւի, նման կերպ բացահայտում էին Երեւանը։
Ինձ դուր է գալիս որ դա սերունդների կապի մասին է։ Քանի որ այն լինում է, ու նույնիսկ առանց հորը ճանաչելու, այն պայմաններում, երբ իր մասին ոչ մի բան չգիտի, աղջիկը կարող էր իր մասին շատ բան իմանալ, կարող էր նրան նմանվել, ենթագիտակցաբար հասկանալով, սովորելով, զգալով, ընկալելով այդ տեղեկատվությունը գաղտնիքը պահպանող մայրիկի միջոցով։
Հոր ամենալավ հիշողությունը՝ տունը սարի գլխին։ Հուզիչ է։
Նա իրականում ավելի լավ հիշողություն չունի, թեեւ պնդում է, որ Ալավերդին գրողի ծոցն է, թեեւ չի հասկանում, ինչ է անում այնտեղ Սոնան։ Իր սիրտը լեռներում է։
Երաժշտություն։
Հայկական հոգեւոր երաժշտություն։ Վեհ։ Հիանալի կատարմամբ։
Սպանիչ է։
Ինձ հասկանալի չէր, ինչպես է այդ ռուսախոս մայրիկը զբաղվում հայկական հոգեւոր երաժշտությամբ, ինչպես է կպնում այդքան շատ ռուսերենը ու այդ երաժշտությունը։ Ենթադրում եմ, որ Մարիան պարզապես չի պատկերացրել այլ կերպ, ինչպես եւ ես տասնհինգ տարի առաջ չէի կարող պատկերացնել ոչ ռուսալեզու սցենար։ Իսկ նա հայրենադարձ է։
Մյուս կողմից, հայերեն ֆիլմում կա՝ դա կենցաղային լեզուն է։ Իսկ ռուսերենը՝ երազանքների լեզուն է։ Ես կարծում եմ, որ չի կպնում, չի ստացվում, չի բռնում, չի լինում, որ ռուսալեզու մայրիկը լինի հայկական հոգեվոր երաժշտության երգչախմբի ղեկավար։
Ու ֆիլմից երեւում է, ինչ է ռեժիսորի գլխում, ոչ միայն այդ ռուսերենն է, բայց այդ ամենը՝ սարերը, խխունջները, գնացքները, սերպանտինները, հարաբերությունները, գաղտնիքները, ու այդ ամբողջը ստեղծում է մի փախած ու բնավ ոչ օրդինար կերպար, ինչպիսին է, ես չեմ կասկածում, ինքը Մարիան։
Փառատոնի այս տարվա լավագույն հայկական ֆիլմը, իմ կարծիքով «Այդ ես չեմ», կամ «Ալավերդի» Մարիա Սահակյանի։
ու տենց
Այդքան ափսոս է, մարդիկ եկել էին, հույս ունեին լավ հայկական ֆիլմ տեսնելու։ Նրանք ուզում էին տեսնել հայկական կինո։ Մի քանի խումբ երիտասարդները նստել էին առաջին շարքի դիմաց խալու վրա, քանի որ տեղ չկար։ Նրանք էլ էին հուսով որ լավ հայկական ֆիլմ են դիտելու։
Թոթվում եմ ուսերս։ Իրականում դա կինո չէր։
Դա նույնիսկ տելեֆիլմ էլ չէր։
Մի հատ էլ բացմանը ասում էին՝ կասեք ձեր ծանոթներին որ գան դիտեն, երկար պտտելու ենք կինոթատրոններում։ Բայց դա սպասելի էր։
Ես Քոչարի այլ գործերը չէի տեսել, այդ պատճառով էի այնտեղ։
Իսկ պետք էր դուրս գնալ անմիջապես երբ Քոթանջյանը անկապ փոխվեց ռուսերենի՝ հավանաբար ֆիլմի պրոդյուսերներից մեկի քամակը մտնելու համար։
Ֆիլմը նշել էին որպես 16+ բայց իրականում այն 5- էր։
Չզարգացած երեխաների համար, ով դեռ ոչ մի բան չի հասկանում, ու կարող է հետաքրքվել, կամ ցավակցել հնդկական կինոյի հերոսներին։ Չնայած ես խորհուրդ չէի տա ոչ մի երեխայի այն նայել, քանի որ դա կարող է լավ չազդել ճաշակի վրա։
Սկսեմ տեխնիկայից․
Չկա։ Բացարձակապես։ Ձայնավորման որակը… բացակայում է։
Ես նույնիսկ այն մասին չեմ, որ խոսքը երբեք սինք արած չէ շարժումներին։ Չէ։ Առհասարակ ձայնավորումը, ինտերաղմուկը, կամ դրա բացակայությունը, մի խոսքով՝ ձայնը անգրագետ էր։
Այնքան անգրագետ, որ ոչ մի իրեն հարգող ալիք այդ ֆիլմը պարզապես չէր վերցնի տեխնիկական աններելի սխալների պատճառով։ Ես կասեի, որ նույնիսկ ուսանողական ֆիլմը իրավունք չունի այդպես արված լինելու։
Երբ դանդաղեցնում էին կադրերը, ֆիլմի սկզբում շարժումները կտրտվում էին։ Եթե դա նույնիսկ հայկական տվ֊ում ինչ֊որ մեկը անի, իր գլուխը կպոկեն։ Այդպիսի նյութ եթեր չի գնում հայկական հեռուստատսեությամբ, ինչպես ես այն հիշում եմ մի քանի տարի առաջ։
Նյութի(ֆիլմ էլ ասելս չի գալիս) վերջերում արդեն այդ շարժումների կտրտելը փորձում էին հարթել կիրառելով բլուր։ Ու էլի շատ վատ էր ստացվում։
Իսկ դա այն մասին է, որ նկարելու սկզբից չգիտեին, որ ուզում են այստեղ դանդաղեցնել։
Այն մասին է, որ ոչ պրոֆեսիոնալ էին աշխատում։ Որովհետեւ եթե դու գիտես, որ ուզում ես դանդաղեցնել, ապա դու նկարում ես ոչ թե 25 կադր, նկարում ես ասենք 50 կադր վայրկյանը։
Բացի դրանից, ես կարծում եմ, չնայած դա տեխնիկայի մասին չէ արդեն, որ այդ դանդաղեցումները արդարացված չէին մեծ մասամբ ու ռաբիս հարսանիքի էֆեկտ էին հիշեցնում։ Ես լրիվ պատրաստ էի արդեն, որ պերեբիվկեքի փոխարեն էկրանին էջեր թերթվեն, կամ ինչ֊որ հարսանիքային այլ էժան էֆեկտներ լինեն։
Այո, ֆիլմը էժան էր։
Օպերատորական աշխատանք նույնպես բացակայում էր։
Ամեն մի կադրը, ամեն մի ռակուրսը, էլ չեմ ասում այն հիմար շարժումների մասին, անգրագետ էին։ Օպերատորները այդպես չեն աշխատում, ու իմ մոտ տպավորություն էր, որ ռեժիսորի հորեղբոր տղան էր եկել իր տան խցիկով նկարում։ Ես չգիտեմ ով է նկարել, որտեղից են պեղել այդ մադրուն։
Ախպերությո՞ւնն էր, ոչ թե լավերը։ Ո՞նց էին ընտրում այդ թիմը։
Ենթադրում եմ, որ ռեժիսորը չի զգացել, որ թիմը լավը չէ, այդ պատճառով էլ իրենք իրար արժեն։
Դերասաններ․
Երբեմն ֆիլմերում վերցնում են պարզապես գեղեցիկ աղջիկներ, մոդելներ, ովքեր խաղալ չգիտեն, բայց հաճելի արտաքին ունեն։ Խաղը խափանվում է, բայց լինում է նայել աղջիկներին։
Աղջիկներին նայելը չստացվեց, քանի որ օպերատոր չկար։
Որն էր իմաստը Աննայի՝ «սիրնուտ քաղաքի ծտի» դերում նկարել էդ օտարերկրացուն՝ չգիտեմ։ Նա զիջում էր արտաքինով այն հայ աղջկան, ով խաղում էր Հայկուհու՝ «գեղի ծտի» դերը։
Բայց ըստ սցենարի, Աննա պիտի որ ավելի լավը լիներ։
Ռեկվիզիտ․
Ասելու բան չկա, լրիվ անճաշատ էր։ Կոշիկները, զգեստը, մեյք ափը։
Սենյակները։ Ամենը։
Քաղաք․
Երեւանում, թվում է, բացի Հանրապետության ու Շարլի հրապարակներից, այլեւս տեղ չկա։
Հայկուհին ապրում է ոչ վերջին հարկում, բայց իր դռան կողքը հրշեջ սանդուղք է։ Աննան անցնում է իր դռան կողքով ու բարձրանում իր տուն, որ երեւի կտուրում է։
Ապա գործը պետք էր կոչել՝ Աննան ով ապրում է կտուրում։
Խաղը․
չկա
Սցենարը․
Չգիտեմ։
Գուցե ինչ֊որ լավ բան հնարավոր էր անել այդ սցենարի հետ։
Բայց ռեալիզացիան ամենը փչացնում է։
Ռեժիսուրան․
Ռեժիսորն է այն մարդը ով ընտրում է թիմ ու կոորդինացնում է այդ թիմի աշխատանքը, որպեսզի ստանա իր ուզածը։
Եթե նա չի զգացել, որ ֆիլմը չի ստացվում, դա երեւի զարմանալի չէ, քանի որ նա չի զգացել, որ ոչ մի կադր լավը չէ, որ ձայնը ահավորն է, որ ամենը ահավորն է։
Ամպերը վուլգար են օգտագործված։
Այն տեսարանները, ուր գոնե հնարավոր կլիներ նայել աղջիկներին, ու դա ենթադրում եմ, պետք է հաճելի լիներ, անհույս փչացված են օպերատորի բացակայությամբ։
Արդարացված չէր բռնությունը։ Այսինքն ֆիլմը բռնության մասին է, ոչ թե մազոխիզմի, չէ՞։
Իսկ ես չեմ տեսնում, ուր է այնտեղ այն բռնությունը, որ ցանկացած հայ աղջիկ չի կարող կանխել։ Եթե իհարկե չի ուզում։ Իսկ պետք է ցույց տային, որ չի ուզում, կարծես թե։
Որ իր կամքի հակառակ են բռնանում։ Բայց ես դա չզգացի, նա էր որոշումները ընդունում, իր որոշումներն էին բոլորը։
Նաեւ, ըստ կինոյի երիտասարդները այնքան դատարկ են, որ էլ առհասարակ ոչ մի բանի մասին չեն մտածում։ Ես չեմ հավատում, որ այդքան դատարկ են։ Ես կարծում եմ, որ եւ հիմար ծտերը եւ քյարթ տղաները ունենում են հետաքրքրություններ՝ տեխնիկա, օրինակ, այդ իրենց մեքենաները ինչպես տյունինգ անել, ու ինչպես վերանորոգել, ինչպես են դրանք աշխատում, գոնե լեվի վտուլկի մասին, ու աղջիկները ինչ֊որ գրքեր կարդում են, ու զույգերը ունենում են որոշ ընդհանուր բաներ, իրենք պարզապես այդպես չեն ստացվում, ես չեմ տեսել Հրանտի ու Աննայի կապը, ես չեմ տեսել իրենց չանտարբերությունը։
Ես չեմ տեսել ոչ մի զգացմունք։ Իսկ ենթադրում եմ, որ բռնության մասին ֆիլմում այն պիտի լինի։
Բռնաբարությունների տեսարանները շատ վատ են նկարված։ Երեխայական։
Թվում է, այս ֆիլմը իրականությունից այնքան հեռու է, որ անհնար է, որ այդպես լինի, իսկ իմաստը այն էր, երեւի, որ մարդիկ նայեն, ու լավը դառնան, չուզենան բռնություն անել։
Ես կմտածեի, որ իմ մոտ պարզապես մտքի խափանում է, քանի որ ես բնավ չեմ կարող բացատրել, այն որ նյութը ցույց են տալիս որպես ծիրանի լավագույն ֆիլմերից մեկը, սակայն դահլիճի հիասթափությունը ինձ հուշում է որ ես կարծես չեմ սխալվում։
Ես շատ վշտացա տեսնելով ինչպես են երիտասարդները ծաղրում այդ գործը։ Որովհետեւ նրանք ուզում էին հավատալ, որ Հայաստանում լավ բան է նկարվել, անկեղծ հույս ունեին, ու փաստացի հիասթափությունն էին ծածկում ծաղրանքով ու ուրախությամբ։
Իրականում իրենք շատ տխուր էին։
Իսկ ես ապա իրենց հարցնում էի՝ դուք Մարիա Սահակյանի ֆիլմը տեսե՞լ եք։ Որովհետեւ այն հույսերը արդարացնում էր։ Ու այդ կինոյի մասին՝ հաջորդ փոստում։
ու տենց
Նամուսը ռումբ էր։
Բեկ-Նազարովը՝ մի ուրիշ ձևի ռեժիսոր է, խոսք չկա։ Այդպիսի պրոֆեսիոնալիզմ այժմյա հայ ռեժիսորներից ո՞վ ունի։ Ամեն կադրը հաշվարկված է, ամեն րակուրսը, գրեթե ոչ մի ավելորդ բան չի արվել։
Դա՝ արվեստ որպես արհեստ․ art as a craft. Ինչ վերաբերվում է արվեստ արվեստի, ապա Բեկ-Նազարովը իրականացրել է կլասիկ տարբերակը․
Ազատության մասին արտահայտիչ պատմությունը՝ դա չազատության մասին պատմությունն է։
Ի դեպ․ նոր ձայնավորումը՝ հրաշալի է ու շատ կրեատիվ։ Վատսունականների ձայնավորումը, երբ հերոսները խոսում են, իմ կարծիքով ֆիլմը անհամացնում է։
Օրինակ, առանց ձայն արտահայտիչ և «վախենալու» է Ռուստամը, երբ վրաերթում է Սուսանին։ Իսկ երբ իր «խիստ» ձայնն է լսվում, մի տեսակ ավելի անհետաքրքիր, կենցաղային, հասարակ, ռազբորկայական վիճակ ա ստացվում։
Ֆիլմը իրոք «բոյեվիկ» է․ կռիվներով լի, իսկ գինետան միջի կռիվը լրիվ վեստերնային էր։
Ընդհանրապես, երևում էր, որ հավեսով հավաքվել են, «այմ մեյքինգ մայ մուվի» վիճակներով աշխատել են, ինչը միայն աջակցում էր զավեշտական իրավիճակների փայլուն իրականացմանը, ամլացնելով ֆիլմը ուրախ տեսարաններով․
վարսավիր-վիրաբույժը(դվա վ ադնոմ) ու խնամախոսը մի կողմ․ ֆիլմը լի է նուրբ հումորով, ու հաջող և ճաշակով է հաշվարկված հումորի և դրամայի սահմանը։
Իսկ այժմ անդրադարնամ նամուսի թեմային։
Շիրվանզադեն ինքը ֆիլմը հավանել էր, բայց գրում էր, որ մի քանի բանից դժգոհ է մնացել։ Դրանցից մեկը՝ այն որ ֆիլմում օգտագործված են գյուղացիների շորեր, այն ժամանակ, երբ գրքում գործողությունը կատարվում է քաղաքում։
Ես, ի դեպ, շատ գոհ եմ, որ գյուղական շորերով էին, քանի որ չեմ ուզում հայկական քաղաքում այսպիսի կրքերի զարգացումը ներկայացվի։ Լավ, գյուղերում հասկացանք, բայց քաղաքու՞մ։ (գյուղի և քաղաքի մշակույթները տարբերվում են, հիշեք օրինակ կենդանիներին վերաբերմունքը։ Ու դա այս փոստի թեման չէ բնավ)
Կարճ ասած․ ֆիլմից գրեթե բոլորին պետք է ուղարկել հիսուն ժամ տերապիայի, կամ լիչնոստնի ռոստի կուրսերի։
Նրանք հաջողությամբ ցուցաբերեցին ոչ միայն ինֆանտիլություն և ոչ հասուն մարդկանց վարքագիծ, բայց ամենակարևորը․ անկեղծ շփվելու անկարողություն։
Մի կողմից, աղջկան խոստանալը Բարխուդարի կողմից չմտածված, ոչ հասուն որոշում էր։ Բայց այդ թվերին հավանաբար, բավականին տարածված էր։ Բացի դրանից, Բարխուդարը նույնիսկ խելացի քայլ արեց, ինչպես իրան թվում էր․ ապահովվեց էր իր աղջկա «ժամանակին» անամուսնությունը, որ հանկարծ տանը չմնա։
«Սեր» բառը ֆիլմում, իհարկե օգտագործվում էր իմաստից անկախ և անկապ։ «Ես նրան սիրում եմ» – կարող էր նշանակել ամեն ինչ․ հավանում եմ, ուզում եմ․․․ Այո, ուզում եմ՝ էն որ ասում են «ապե, դու իրան ուզու՞մ ես» – այ էդ վիճակն էր։ (ասողները գիտե՞ն ուզելը ինչպես կարող է հասկացվել)
Սեյրանը փաստորեն Սուսանին ուզում էր։
Իրա վարքագիծը սկզբից հասկանալի էր։ Խոստացել են Սուսանին, հարևանն ա, լավիկն ա, էդ ամենին գումարած այն որ «սիրահարվելու» ժամանակն եկել է(շոու մի է թինեյջեր հու իզնթ ին լավ) և պահանջվում է «օբյեկտ»՝ և Սեյրանը պատրաստ է։
Սուսանը իր հերթին տիպիկ պատրիարխալ ընտանիքից աղջիկ է, որը իրեն զգում է ոչ քիչ, ոչ շատ՝ իր։
Նա չի արել ոչ մի տարերային, ինքնակամ քայլ։ Նա նույնպես «օվերփրոթեքթեդ չայլդ» էր, որը ունակ չէր նաև որոշումներ ընդունելու․ Սեյրանը եկավ՝ լավ է։ Ուշադրություն դարձրեց՝ հրաշալի է։
Բացի դրանից, նա ուներ կուտակված էմոցիոնալ էներգիա, որը չգիտեր ինչպես օգտագործել։ Տիկնիկների տարիքից արդեն դուրս էր եկել։
Ու այստեղ հայտնվում է Սեյրանը, ռոմանծիկ գլխարկը դզելով, վազում է, մոտո քշում, պատից է թռնում։ Սիրահարվելուն դիմադրելը, բնական է՝ անհնար էր։
Եվ վերջապես, «սիրահարվելը» խթանում էր Բարխուդարի «վեհ» վարքագիծը։ Նրա համար անչափ կարևոր է պատվով լինել ամեն իրավիճակում, ու այնքան վախենալու է իր երազած տղա իդեալացված պատկերին չհամապատասխանելը։ Իսկ քանզի իդեալ գոյություն չունի, և Բարխուդարը չի կարող բնավ դրան հասնել, նա իր իդեալին ձգտելու կիրքը բավականացնում է պահանջելով ընտանիքից նույնը․ այսինքն անիրականացնելին։
**Անկասկած, Սուսանը հազար անգամ ամոթանք կերած աղջիկ է։ Նրան ամաչեցնում էին ցանկացած հարմար պահին, երբ նա կատարյալ չէր․ լինի դա մաքրություն անելը, թե կոճակ ծուռ կարելը։
Ինչ պետք է զգար Սուսանը, երբ ուրույնության/ինքնուրույնության արտահայտումը հաճախ իրան դարձնում էր ծաղրի, հեգնանքի, կամ դատապարտելու առարկա։Դժվար չէ պատկերացնել, որ նա զգում էր իրեն անզոր, անոգնական, թույլ։Ահա այստեղ ծնվում է ամոթի զգացումը, ինչպես նաև վախը․ վախը տարբերվելու, ուրույն լինելու, ուրեմն նաև ինքնուրույն գործողությունների։ Այդ երկուսը․ ամոթը և վախը՝ խոչընդոտում են անձի զարգացմանը, և բերում են կախվածության հակմանը։Որը, իր հերթին նաև մի բացատրություն է այն փաստին, որ Սուսանը սիրում-միրում էր Սեյրանին։
Նշեմ, որ չեմ կասկածում, որ Բարխուդարը կիրառում էր երեխաների դաստիարակման նույն ձևերը, որոնք ժամանակին կիրառել էին իրա ծնողները իր հանդեպ։
Այլ կերպ, եթե ոչ ամոթ զգալու ինֆանտիլ վախից, ինչպե՞ս բացատրել նրա մեջ այնքան ուժեղ «նամուսով» երևալու ցանկությունը։
Սեյրանը մեծացել էր նույն հասարակության մեջ, կողքի բակում, նույն համոզմունքների բեռի տակ։
Սակայն, նա տղա է, իր դաստիարակությունը, բնականաբար տարբերվում էր Սուսանի դաստիարակումից։
Այն, ինչպես է նա սկզբից իրան պահում՝ պարզ է։ Իր վարքագիծը միամիտ է, բայց այն դեռ չես անվանի հիմար կամ ոչ հասուն։ Նա փնտրում է «սիրո» հետ հանդիպում։
Բայց Սեյրանը նույնպես ունի կախվածության հակում։
Ու հենց այդ կախվածությունն է, միայնակ զգալու վախն է, այլ ոչ թե սիրտն այրող սերը, ստիպում են նրան մոռանալով կամ անտեսելով անվտանգության կանոնները բալկոնների վրա համբուրվել։ Դրանով իսկ ոչ միայն վտանգել սեփաքան առողջությունը, այլ և խոցելի դարձնել իր «սիրած» աղջկան։
Այն որ Բարխուդարի վարքագիծը տրամաբանական չէ, բացատրելու կարիք չունի։ Փոխարենը ինչպես ընդունված է, մի երկու պոնտ անելով, խթանել Սեյրանի և Սուսանի անհապաղ ամուսնությունը, նա այնքան է «վեհ» ձաձայի դերի մեջ մտնում, որ մոռանում է ինչպես իր աղջկա կյանքը «դասավորելու», այնպես «պաչպչված» աղջիկ ամուսնացնելու հետագա դժվարությունների մասին։ Դա նույնպես մեծ, հասուն մարդու վարքագիծ չէր, այլ հապշտապ, էմոցիոնալ, անհավասարակշռված մարդու քայլ։
Հասուն մարդիկ, կարծում եմ, ավելի քիչ են հապշտապ, չմտածված որոշումներ ընդունում, և ավելի ունակ են
տարկետել։ Ամոթի զգացումի բեռի տակ Բարխուդարը ունակ չեղավ ոչ պատասխանատու լինել, ոչ հավասարակշռված իրեն պահել։
Սյուժեի հետագա զարգացումը չի զարմացնում․
Սեյրանը դասական մամենկին սինոչեկի «լուզերի» լավագույն ավանդույթներով ընդհատում է վիշտը գինու մեջ խորտակելու պրոցեսը միայն ինքնասպանության խղճուկ փորձեր անելով։
Նա չի կարողացել պլանավորել և իրականացնել, ասենք, նույն հասարակության մեջ տարածված հարսին փախցնելը, որը, կարծում եմ, այդ իրավիճակում կլիներ անհամեմատ ավելի էֆեկտիվ։
Ընդհակառակը, միմիայն հարսանիքի օրը, պսակվելուց հետո, նա մի խումբ ընկերների հետ գնում է «իր» Սուսանին վերադարձնելու։ Այն էլ դա իր մտահղացումը չէր, և նա չէր ով կոչ էր արել՝
– Մահակները վերցրեք, եղբայրներ։
Իհարկե, Սուսանը չէր կարող փախչել։ Դա ինքնուրույն որոշում կլիներ, իսկ նա ունակ չէ ինքնուրույն որոշումներ կատարելու։ Դրա տեղը նա ունակ է տանջվելու, թախիծ զգալու։ Նա իրեն զգում էր իր, վարպետորեն անտեսելով սեփական կարիքներն ու զգացմունքները։ Նա ակտիվ չէր կարող լինել։
Այդ իսկ պատճառով, հարսանիքի կաշի կռվի ժամանակ, նա գտնում է իրականությունից փախչելու և որոշում կատարելուց խուսափելու լավագույն տարբերակը՝ ուշաթափ լինել։ Կամ Սեյրանին կհաջողվեր նրան շալակել և տանել, կամ էլ նա կպարտվեր և Սուսանը կմնար Ռուստամին։ Բայց իքնուրույն որոշելը, իրավիճակում կողմնորոշվելը՝ դա իր ուժերից վեր էր։
Որովհետև Սուսանն ու Սեյրանը ինֆանտիլ, չզարգացած, գորմոններով լի երեխաներ էին։
Այն, ինչ անում է Սեյրանը վերջում՝ նույնպես տիպիկ դպրոցականի քայլ է։ Դա նման է
«ես քնել եմ 9բ-ի Անյայի հետ» վիճակների։
Ահա և Սեյրանի երազած տղան։ Գուցե այն պատճառով, որ նա բնավ 9բ-ի Անյայի հետ չի քնել։
Իսկ Ռուստամին դա ասելը նենց լրիվ աբիժնիկություն էր։ Ու՞մ ինչ գործն է թե ում հետ ես քնել։
Անցնենք Ռուստամին։ Նա գործուղումից տուն է վերադարնում ու չի կարողանում իր կնոջ հետ անկեղծ խոսել։
Ասենք ասեր․
– Դուք ուզու՞մ եք խոսել այդ մասին
Չէ, դրա տեղը նա ինչ ասես չի ասում․ «ձիուն տար ախոռը», «չստիկներս բեր», «սամավարը բեր, աղջի», հետո, «ես ո՞վ եմ», ու «սեյրանի հետ ո՞րտեղ ես քնել»։
Իսկ Սուսանը կամաց բլբլում է «մեղավոր չեմ»։ Հետո ճշտում է՝ «Սեյրանին սիրում եմ, բայց մեղավոր չեմ քո առաջ»։ Այդ պահին, իհարկե, Սեյրանին սիրելու մասին պատմելը լրիվ տեղին էր։ Նա տեսավ ամուսնու զայրույթը և վախենում էր, բայց ուղղակիորեն պրովոկացիա էր անում որ իրան ծեծեն։ Գուցե այն պատճառով, որ ծեծը արդեն իսկ սովորական դարձած դիսկոմֆորտ էր, առանց որի նա անհարմար և «շտոտընետոյա» էր զգում։
Նշենք, որ Ռուստամը Սուսանի կուրծքը, փաստորեն, լույսի տակ չի տեսել։ Գուցե մայրիկի հետ նույն սենյակու՞մ են քնում։
Այստեղ Ռուստամի աչքերն է ամոթի/նամուսի շերտը փակում, ու նա նույնիսկ չի ֆայմում Սուսանին ուղարկել հոր մոտ, ձեռքերը լվանալ, խորը շունչ քաշել, և հետևից բղավել՝
– Օղեվուաղ, Սուսաննա
և դրա տեղը նա առանց երկար մտածելու պարզապես խեղճ աղջկան սպանում է։ Աղջիկը հնազանդորեն մահանալուց ասում է «մեղավոր չեմ»
Այդ ընթացքում Սեյրանը հասկանում է թե ինչ քաք ա կերել հիմարություն է արել ու ռոմանծիկ նստում է ձիու վրա, քշում Ռուստամենց տները։ Իհարկե, չի հասցնում։ Այնտեղ արդեն ոստիկաններն են, որոնք միշտ ուշանում են, իսկ Սեյրանը այդքան լուզեր է որ իրանցից էլ ուշ է հասնում։
Ու այստեղ նա թաթերական ժեստ է անում, ու ոչ այդքան մեղքի զգացումից, ինչքան վախից, որ պիտի պատասխանատվություն կրի։ Ինքնասպանությունը նենց հեշտ ձև էր։
Սույն տեքստի մեսսեջը։ Հարյուր տարուց շատ է անցել։
Արդյոք նենց բարդ էր այդ ընթացքում սովորել․ անկեղծ շփվել և ամոթ/նամուս/սերակախվածություն երեխայական վիճակներից ազատվել։
Համո Բեկ-Նազարյանին հարգանքներս։
Շնորհակալություն նրանց, ով աջակցել կամ մասնակցել է ֆիլմը վերանորոգելու աշխատանքներին։
Եվ իհարկե հատուկ շնորհակալություն Մելիքին այս և այլ ցուցադրությունները կազմակերպելու համար։
և Չի՜ Քանդվելու
ու տենց
Ես ունեմ տոմս և գիտեմ ինչպես այն օգտագործել
Միայն այսօր, հայկական կինոյի ծննդյան օրը
(դե վաղն էլ, պոնտեր ա էլի),
բացառիկ հնարավորություն, (ձիվանախանութի լավագույն ավանդությներովֆլաշ են լինում այս տառերը)
ընդհամենը 500 դրա՛մով՝
դիտել Ֆրանսիայում վերականգնված
Համո Բեկ-Նազարովի «ՆԱՄՈՒՍ» ֆիլմը։
Եթե նամուսը չի գալիս մարդու մոտ, ապա մարդն է գնում Նամուս։
Եթե նամուսը գալիս է մարդու մոտ, մարդը միևնույն է գնում է Նամուս։
Ունեցե՛ք նամուս, գնացե՛ք Նամուսի։
Կեցցէ՛ Նամուսը։
Որովհետև Չի՜ Քան-դվե-լու։ Չի՜ Քանդվելու։
_ու տենց _