վազելով երկու՝
http://www.youtube.com/watch?v=4LMCdY_jP2Q
#Լոլա #Թիքվեր #երաժշտություն
եթե ինձանից մի 100-300մ լինեք, հավանաբար noch’s piratebox աքսես փոյնթին կպնելուց սենց բան կտեսնեքՃ
ու տենց
Վազիր Լոլայում կար շատ կարևոր և երևացող հաղորդագրություն, սակայն քչերն են այն նկատել։
Շատերը գտնում են երեսին ու երևացող «լավը եղիր ու լավ կլինի» «մեսեջը» որը ծեծված ա ու սպասելի։
Ու ամենակարևորը սուտ է։
Ինչը ի՛նձ ա դուր գալիս, դա այն ա, որ Լոլայի մոտ խափանվում է ամեն ուրիշի միջոցով որևէ բան անելու փորձը։
Կամ լավ արդյունքի չի բերում։
Այդպիսին է հայրիկը, այդպիսին է սուպերմարկետի կամ բանկի կողոպուտը։
Իսկ ինչպե՞ս ծինեյջա աղջնակ կարո՞ղ էր ճարել քսան հազար մարկ։ Իրա բախտը ահավոր պիտի բերեր։ Դե Թիքվարը մտածեց՝ կազինո։
Առանձնապես լավ միտք չէր սակայն – բախտը կարող է ոչ միայն կազինոյով արտահայտվել ։Ճ Ու կրկին ոչ թե անհնար է սակայն շատ շատ շատ անհավանական է։
Ու ինձ համար զարմանալի չէ որ այդ հարցը կա գերմանական ֆիլմում։ Չէ՞ որ իրենք են թուրքերին որպես էժան աշխատուժ բերել Գերմանիա պատերազմից հետո իսկ հիմա՝ կրակն են ընկել։ Ժողովուրդ, չբերեիք, ձեզանով կառուցեիք, չեիք ընկնի։
Իսկ իրանցով բարդ կլիներ ու երկար։ Դե հիմա։ Այ հիմա՝ ընկել եք քաշեք։
Նույնապես արժի գոնե երբեմն զգուժանալ «օգնող» մարդկանցից։
Ով գիտի ի՛նչ համոզմունքներից ելնելով են նրանք «օգնում»․ արդյոք բավարարում են իրենց «փրկիչ» զգալու ցանկությունը թե զոհաբերություն են անում, թե իրենք իրենց են պատժում, թե․․․
Իմ սեփաքան փորձը ասում ա որ, եթե ձեզ մարդ ա «ուզում» օգնել՝ համաձայնվեք միայն եթե․
դուք կարծում եք որ ձեզ իրոք օգնություն ա պետք ու ինքնուրույն չեք կարող/ժամանակ չկա
և
դուք պիտի վճարեք կատարված «օգնության» համար, իսկ նա պիտի վերցնի այդ գումարը։
Այլապես, եթե սկսվում են «նեղացնում» ես ապեր տեսակի զրույցներ – ամենալավը ասել – առայժմ։
Ես կարծում եմ․
Եթե չես կարող ինչ որ բան քեզ թույլ տալ – մի թույլ տուր։
Մի փորձիր դա անել ուրիշի շնորհիվ, որովհետև դա նման է գողությանը։
Իսկ «ես քո համար» «դու ինձ համար» կստանամ/կանեմ/պատիվկտամ/ներմուծեք ձերը – անում են աշխարհը ավելի վատ և անառողջ։
ու ես կարծում եմ եթե լիներ պատվիրան՝ «մի պահանջիր ուրիշից (այն ինչ ինքդ չես կարող ու առավել ևս այն ինչ ինքդ կարող ես)/dead code elimination (+a -a)/», ապա աշխարհը շատ ավելի լավը կլիներ։
ու տենց
Վազելուց երեք
լինեի անծանոթ,
երկինքը հասկաղող,
տիեզերանավ,
լռության մեջ թռչող,
արքայադուստր,
ու ձեռքիս տակ բանակ,
լինեի ղեկավար,
հասկացնելու համար,
լինեի ես գրող
անտեսանելին տեսնող,
լինեի ես աղոթք,
միտքս արտահայտող,
լինեի ես անտառ,
ծառեր չթաքնվող,
լինեի լուսացում,
գաղտնին բացահայտող
լինեի ես որսորդ
այլ սնունդ փնտրող,
լինեի կենդանի
այդ վիճակին սազող,
լինեի ես մի անձ,
անչափ շունչ ունեցող,
լինեի սրտի թխկոց,
երբևէ կանգ չառնող
Թոմ Տիկվեր
und so weiter
_ու տենց _