2016-01-11-14648

Իսկ դիմացի շէնքը՝ ես այն շրջանցել եմ, երբ ինձ յաջողուեց փախչել ուղեկցորդներից, այն նոյնիսկ մուտք չունէր։ Իսկ գիշերը այդ տանը լոյսեր էին վառւում, բայց երբ ուշադիր նայեցի, տեսայ, որ բոլորը վառւում էին միանման լամպերով։ Հաւանաբար, ինչ֊որ համակարգ է տեղադրուել, որը երեկոյեան ընդհանուր կոճակով միանում է, եւ ստեղծւում է բնակելի շէնքի տպաւորութիւն, չնայած տունը բնակեցուած չէ, եւ այն չունի մուտքեր։ Այնտեղ ամէնը՝ ֆեյք է։

հիւսիսային կորեայի կինոյի ամբողջ պատմութեան ընթացքում ոչ մէկ երբեք չի համբուրուել։

Երբ նկարահանում էինք երեխաներին պիոներական կազմակերպութիւն ընդունուելու տեսարանը, ուղեկցորդները ցոյց տուեցին մի խումբ երեխաներ՝ եօթ֊ութ տարեկան, զինուորական համազգեստով, եւ ասացին՝ «իրենց ծնողները մահացել են պատերազմում, իրենք՝ պատերազմի երեխաներ են»։ Ի՞նչ պատերազմ։ Վերջին պատերազմը, որին մասնակցել է Հիւսիսային Կորեան, անցել է վաթսո՜ւն տարի առաջ։ Բայց իրենք կատարելապէս համոզուած են՝ ինչ֊որ տեղ պատերազմ է, այնտեղ գնում են Հիւսիսային Կորեայի զօրքերը, կայ հակամարտութեան գիծ, զինուորներ են զոհւում, իսկ առաջնորդը հոգս է տանում իրենց երեխաների մասին… Իրենք պատերազմում են, իրականում պատերազմում են։

աղբիւր (ռուսերէն)

ու տենց

պիտակներ՝ ազատութիւն  կեղծ  կինո  կորեա  Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետութիւն  հարցազրոյց  շէնք  ռեժիսոր  Վիտալի Մանսկի  քաղուածք  ֆիլմ