ասք մոտիկ ցույց տալու մասին

աաաաաաաա

ես նոր ի՜նչ եմ իմացել։

ես որ հայելապատկերման մասին գրել եմ, հետաքրքրվեցի, վիքիի հոդվածը ու էլի մի քիչ կարդացի։

մտածե՞լ եք ինչի է նենց որ դա գրված է միայն ուղեւորի հայելու վրա, ոչ վարորդի։

պարզվում է ահա ինչու՝

երբ նայում ես հայելուն, նայում ես ինչ որ անկյան տակ, ու տեսնում ես ինչ որ անկյան օբզոր։

երբ նայում ես հեռու գտնվող հայելուն, օբզորը այլ է, ավելի նեղ է։

իսկ նահանգներում ու մի շարք երկրներում օրենքը պահանջում է որ օբզորը նույնը լինի։

իսկ որ նույնը լինի, նրանք ուղեւորի կողքի հայելին ծռել են դուրս, բայց այդ պատճառով ավելի հեռու է ցույց տալիս, քան կա։

այսինքն օբյեկտները ավելի մոտիկ են ։Ճ

ու տենց

պիտակներ՝ իրերը հայելու մեջ ավելի մոտիկ են քան նրանք կան  կինո  հայելի  հետազօտութիւն