էսօր կրկին ինձ համար կարեւոր թեմա շօշափուեց աշխատանքի տեղում՝ մարդիկ ռ լեզուի մոդուլներ էին փորձում տեղակայել, ու ինչ֊որ բաներ էին խափանւում, ու իմ օգնութեան կարիքը կար։
մի բան լուծեցինք քոմփայլեր փոխելով, ու միջավայրի փոփոխականներ, մի բան՝ աուտոթուլսի այլ վարկածով, մի բան չլուծուեց՝ պահանջ ունէր աւելի նոր, քան սենթօս եօթում կայ, ջիլիբսիի։
ու էս մարդիկ սկսեցին բողոքել՝ թէ էս մարդը դաթա սայնթիստ ա, բացատրեցին՝ գիտնական ա, նա ռ անել գիտի, վերլուծում ա, վեհ ա, նա չպիտի լինուքս իմանայ, փոփոխականները միջավայրի, եւ այս ամէնը։ իսկ ես, ասում ա, c++ գիտեմ, դրանով եմ գործ անում, ես ալգորիթմ եմ գրում, չպիտի էս ամէնն իմանամ։
ասում են՝ պիտի սէնց չլինէր, հետդ չնստէինք, ամէնն աշխատէր։
դէ, ես իրանց հասկանում եմ։ ու միշտ պատրաստ եմ օգնել, չեմ ասել երբեք ոչ մի բան՝ հակառակը, ինձ հետաքրքիր ա ու օգտակար եմ ինձ զգում երբ կարողանում եմ պիտանի լինել։
(իսկ սովորաբար չկիրաելի ու անպիտան եմ ինձ զգում)
իսկ սա ինձ ամար կրկին ենթատեքստի ասին ատմութիւն ա։ որ գուցէ շատ ենք ուզում, բայց չի լինի ենթատեքստից դուրս լինել։ էս սիպպ անողն էլ, կարող ա առաջ էսինչ ձեւը չգիտէր, կամ առաջ կոստէքսպր չկար, չէր օգտագործում, հիմա օգտագործում ա։ կամ կարող ա կնոջ հետ կռիւ էր արել ու էդ օրը վատ կոդ էր գրել։
ասացի՝ նոյնիսկ ֆունկցիոնալ գրողները վաղ թէ ուշ առնչւում են իրական միջավայրի հետ՝ իր փոփոխական վիճակներով։ ու իրանց պէտք են լինում կամուրջներ դէպի իրական աշխարհ՝ օրինակ քլոժըրի ատօմ տիպը։
կոնտեքստը կարեւոր ա, իսկ կրիչը՝ ուղերձ ա, չի լինի կրիչից անկախ հաղորդագրութիւն ուղարկել՝ աղաւնի լինի, զմոդէմ, թիսիփի թէ սքաթլբաթ՝ էս ժամանակին սա էսպիսի ուղերձ ա։
ու իհարկէ ոչ միայն տարածութիւնից ա կախուած ինտերպրետացիան, այլ եւ ժամանակից՝ մի ժամանակ մի բան քեարթու ա, այլ ժամանակ՝ հիփստերական։ մի ժամանակ մի արտայայտութիւնը, կամ նշանը հին հնդեւրոպական նշան ա, միւս ժամանակ՝ ինչքան ուզում ես պատմիր թէ հին սլաւոնական ա դիցուք՝ նացիական ա մէկ ա։
մի ժամանակ ժապաւէն նկարելը մէյնսթրիմ կամ հետամնաց ա, հնաոճ կամ հետադէմ, մի ժամանակ էլ՝ հետաքրքրութիւն ա առաջացնում՝ ի՞նչ պատճառ ունի էս մարդը էս թուին ժապաւէն նկարելու։
մենք ասում ենք՝ ինչ հաւէս ա որ էսինչ քաղաքում սէնց հին շէնքեր կան, բայց այսօր էս տեսակ շէնք պէտք չի կառուցել։ այսօր դա անիմաստ ա ու խելքի ու ճաշակի մասին չի պատմի։ ոչ էլ մակեդոնիայի իբր հին յունական շէնքերը մարդկանց գրաւում են՝ ամենաշատը ծիծաղ կամ խղճանք են առաջացնում, կամ էլ պարզապէս հետաքրքիր չեն։
կոնտեքստից դուրս կեանք գոյութիւն չունի։ ու կոնտեքստն այն աւելի դախ ու չվեհ չի դարձնում, կոնտեքստը միայն լրացնում ու համովացնում ա։
իսկ այ կոնտեքստից դուրս վեհութեանը ձգտելը՝ դա արդէն գուցէ ինքն իրենով կոնտեքստ ա, ու ինչ֊որ բան ասում ա, գուցէ ոչ լիարժէք լինելու զգացողութեան, գուցէ երազող լինելու մասին ա։
#ենթատեքստ #կեանք #վիճակ