մտածում եմ, որ եթէ այսօր ռուսաստանի էլիտաները պալատական յեղաշրջում անեն, պուտինին ձերբակալեն, պատերազմը կանգնեցնեն՝ ռուսաստանի համար դա երկարաժամկէտ լաւ տարբերակ կարող ա չլինել՝ շատերի համար պուտինը կը մնայ հերոս, ում դաւադիրները նենգաբար յաղթեցին, կը մնայ հերոս որ «ծնկներից» հազիւ «բարձրացրել էր», բայց դաւաճան սրիկաները չթողեցին։
իսկ պատժամիջոցներից թուլացած ռուսաստանում, տարիներ շարունակ մարդկանց աւելի վատ ու աւելի վատ ա լինելու։ եւ իրենք ստիպուած կը լինեն մտածել՝ ո՞րտեղ էին սխալւում, ստիպուած կը լինեն վերաիմաստաւորել, մեկնաբանութիւններ փորձել գտնել, թէ ինչ ա եղել։
եւ ապա գուցէ հասկանան, որ միլիտարիզմն ու հարեւանների եւ բոլորի հանդէպ սրիկայ լինելը ընկեր չի բերում եւ հմայիչ չի ներկայացնում։
ինձ թւում ա խսհմ փլուզման ժամանակ՝ իրավիճակն այնքան արագ էր զարգանում, որ մարդիկ չհասցրին այդ իրավիճակի հետեւից, չհասցրին այն մարսել։ նրանք, որ չունէին մեր ընկալումը, կամ էստոնացիների ընկալումը։ սովորական ռուսաստանցիները չհասկացան ինչ եղաւ, ու այն ինչ եղաւ իրենց կամքին դէմ էր։ եթէ սովէտի փլուզումն աւելի երկար տեւէր, իրենք էլ գային էն մտքի, որ պէտք չի վատ ապրել բայց տանկերով ճնշել ժողովուրդներին, գուցէ ժողովրդավարացման փոփոխութիւնները ռուսաստանում աւելի կենսակայուն լինէին։ գուցէ ելցինի ընդդիմութիւնը այլ ընդդիմութիւն լինէր, զիւգանովից կամ մոշկովից պակաս վախենալու։
վարկած ունեմ որ եւ վրաստանում ա նման բան եղել՝ սաակաշուիլու բարեփոխումները այնքան սրնթաց էին, որ հանրութիւնը դրանց հետեւից չհասցրեց։ չհասցրեց հասկանալ ինչ ա կատարւում, ու համոզուած էր որ «ստորագրել» ա որ էդպէս լինի։
մի անգամ գրել եմ այն մասին, ինչու գիւմրեցիները նախընտրում են անուանել իրենց քաղաքը «լեննական», եւ հէնց «լեննական», ոչ թէ «լենինական», բայց եւ ոչ գիւմրի, որ իրենց համար օտար ա։ նոյնը վանաձորցիների հետ՝ իրենց չեն հարցրել։ իշխանութիւնները, որոնց հետ շատ կապ չէին զգում, որոշում են ընդունել։ իսկ «լեննականը» գիւրմցու կողմից չի ընկալւում որպէս կոմունիստների պարտադրած անուանում՝ նախ այնքան վաղուց էր, որ չեն յիշում, նաեւ «լեննականը» կամ «կիրովականը» ժովորդականն ա, իրենցն ա։
բայց այլ պատմութիւն ա պետերբուրգի դէպքում՝ քաղաքացիներն ասում են՝ պետերբուրջ։ ճիշտ ա, պուտինի քարոզչութեան պատճառով, մասնաւորապէս, «լենինգրադն» աւելի շատ են յիշում, բայց ընդհանուր առմամբ մարդիկ ընդունել են նոր անուանումը։ տարբերութիւնն այն ա, որ պետերբուրգը դարձաւ պետերբուրգ հանրաքուէի միջոցով։ մարդիկ մտածեցին, որոշեցին եւ քուէարկեցին։
հիմա պատկերացնենք, որ գիւմրում լինէր հանրաքուէ։ մարդիկ ի՞նչ էին անելու, գնալու էին քուէարկեն որ քաղաքը շարունակի անուանուել «լենինակա՞ն»՝ դժուար թէ։ ապա կընտրէին մի բան, եւ քանի որ իրենք են ընտրել, ամէն մարդ կիմանար որ գնացել այդ թղթիկը նետել ա, ապա այդպէս էլ քաղաքը կանուանէին։ չէր լինի որ առանց իրենց մասնակցութեան որոշեցին՝ «կումայրի», յետոյ տեսան չաշխատեց, մտածեցին, լաւ՝ «գիւմրի», բայց փաստացի «գիւմրի» կամ «վանաձոր» աւելի շատ երեւանցիներն են ասում, որ չեն ընկալում հին անուանումները ժողովրդական, ընկալում են որպէս վատ անցեալի հետքեր, մնացորդներ։
որպէսզի նորն ընդունուի, պէտք ա երկու բան՝ որ մարդիկ զգան իրենց մասնակցութիւնն այդ որոշումների մէջ, եւ որ մարդիկ հասցնեն այդ փոփոխութիւնների հետեւից։
վրացիները չհասցրին, եւ ընտրեցին օլիգարխ, որը պահում ա խամաճիկային կառավարիչներ։
հիմա յոյս ունեմ, որ այն, որ մեր փոփոխութիւնները դանդաղ են եւ աստիճանաբար, ժողովուրդը դրանց հետեւից հասցնում ա։ նոյնիսկ դրական եմ գնահատում այն, որ մարդիկ վհատւում են, քննադատում են իշխանութիւնն ասելով որ «բան չի փոխուել», օրինակ։ չգիտեմ, եթէ աւելի արագ բարեփոխումներ լինէին՝ կընդունուէ՞ին այդ նոյն մարդկանց կողմից, գուցէ եւ վատ չի, որ շատերի մօտ տպաւորութիւն կայ, որ փոփոխութիւնները դանդաղ են իրենց սպասելիքներից։
ինձ թւում ա այսպէս, դանդաղ փոփոխութիւնը հնարաւորութիւն ունի աւելի կենսակայուն լինելու։ հանրութիւնը զարգանում ա փոփոխութիւններին աւելի համընթաց։ մեզ մօտ դա հատուկ չի ստացւում՝ մենք չունենք այդ պոտենցիալը եւ հնարաւորութիւնը, չունենք արագ փոփոխութիւնների տեսլական, փող, դրսի աջակցութիւն, եւ ամենակարեւորը՝ մարդիկ որ կունենան տեսլականը, եւ կը կարողանան իրականացնել այդ փոփոխութիւնները։
մեր իշխանութիւնը շատ աւելի մօտ ա ժողովրդին, քան սաակաշուիլու իշխանութիւնն էր մօտ վրաստանի այն ժամանակուայ ժողովրդին, եւ քան լտպ֊ի թիմն էր մօտ այն ժամանակուայ հայաստանի հանրութեանը։ կամ ելցինի թիմը՝ այն ժամանակուայ ռուսաստանի հանրութեանը։
այդ ա իմ յոյսը, որ փոփոխութիւնների դանդաղ տեմպը կարող ա դրական լինել, եւ մենք չենք ունենայ օլիգարխ, որը պահում ա խամաճիկային կառավարութիւն, եւ մեզ մօտ ժողովրդավարութիւնն աւելի կենսակայուն կը լինի, այս անգամ՝ աւելի նման արեւելեան եւրոպայի՝ լեհաստանի, չեխիայի, քան հետխորհրդային երկրների։
#ժողովուրդ #ժողովրդավարութիւն #հանրութիւն #բարեփոխումներ #բարեփոխում #փոփոխութիւն #արագութիւն #մասնակցութիւն #կենսակայունութիւն #ազատութիւն
Ռուսաց լեզու, Սովետ, Շառլ Ազնավուր. Epress.am-ն ամփոփում է շաբաթը
http://www.youtube.com/watch?v=40UsxmynI5Y
Epress.am-ի շաբաթվա լրատվական ամփոփումը հիմնականում նվիրված է հետխորհրդային երկրներում, այդ թվում՝ Հայաստանում Ռուսաստանի ազդեցության աճին: Քնար Խուդոյանի և Արմեն Մելիքբեկյանի հետ զրույցում իրավապաշտպան Միքայել Դանիելյանը կարծիք է հայտնել, որ «Սովետը չի փլուզվել», և այժմ Հայաստանում այն վերականգնում է նախկինում եղած համակարգերը:
Զրուցակիցներն անդրադաձել են նաև ռուսաց լեզվի դերին, Հայաստանում անցկացվող բողոքի ակցիաներին, ԵԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի ռուսաստանցի ղեկավարներին և Շառլ Ազնավուրի կոչին:
http://www.epress.am/2013/11/23/ռուսաց-լեզու-սովետ-շառլ-ազնավուր-epress-am-ն-ա.html
@{qnarius@spyurk.am ; qnarius@spyurk.am} #սովետ #խսհմ #cccp #շառլ֊ազնավուր #անկախություն #իմպերիալիզմ #պուտին #իշխանություն #տեսանյութ #ոստիկանություն #բարեփոխում #պատմություն #գյումրի #միքայել֊դանիելյան #իրավապաշտպան #եահկ #բռնապետություն #ժողովրդավարություն
http://www.youtube.com/watch?v=40UsxmynI5Y
Ռուսաց լեզու, Սովետ, Շառլ Ազնավուր. Epress.am-ն ամփոփում է շաբաթը
@{qnarius@spyurk.am ; qnarius@spyurk.am} #սովետ #խսհմ #cccp #շարլ֊ազնավուր #անկախություն #իմպերիալիզմ #պուտին #իշխանություն #տեսանյութ #ոստիկանություն #բարեփոխում #պատմություն #գյումրի