ասք դիմադրության մասին

Գիտե՞ք ես օտարալեզու ուսուցման օրենքի ընդունման կապակցությամբ ինչ հարց ունեմ։ Իրականում էական չէ քանի ձայն կողմ էր, ու քանի ձայն դեմ խորհրդարանում, որովհետեւ բոլորիս ել հայտնի է, որ այնտեղ բոլորովին ել ազգի ներկայացուցիչները չեն։

Խնդիրը նրանում է որ ամենակարեւոր ազգային խնդիրների քննարկման կամ ընդունման ժամանակ, խոհրդարանի մոտ մի տաս հոգի մարդ է լինում։

Այդպես էր Սեւանը իջեցնելու ժամանակ, իսկ Սեւանը ազգային արժեք է, այնպես էր նաեւ օտարալեզու ուսուցման մասին օրենքի քննարկումների եւ ընդունման ժամանակ։

Փաստորեն, մենք ցույց չտվեցինք ակնհայտ եւ հստակ, որ ազգը դեմ է այդ օրենքին։

Ու այստեղ ես չեմ կարող չմատնանշել պսեվդո եւ ոչ պսեվդո ընդդիմադիրներին, որոնք կարծես ազգայնական են։ Ու՞ր էիք։ Ո՞րտեղ էր ձեր հազարավոր մարդիկ հավաքելու տաղանդը։

Եվ առհասարակ, ժողովուրդ, ու՞ր էիք։

Օրգամիզնը որը դիմադրողականություն չունի, չի ապրում։ Գրիպից կմահանա։

Ու՞ր է հայ ազգի դիմադրողականությունը, գրողը տանի։

ու տենց

պիտակներ՝ բողոքարկում  դիմադրութիւն  ժողովրդավարութիւն  ոչխարացում  պրոտեստ  օտարալեզու դպրոցներ