անգլերէնի պէս։ (:
#հայերէն #ուղղագրութիւն
անգլերէնի պէս։ (:
#հայերէն #ուղղագրութիւն
— դու ինչի՞ ես նստած։
— ես ռադէկին էի քննադատում։ իսկ դո՞ւ։
— ես ռադէկին սատարում էի։
հարցնում են երրորդին՝
— իսկ դո՞ւ ինչի ես նստած։
— իսկ ես ռադէկն եմ։
#քաղաքականութիւն #կատակ
ասում ա՝ չեմ հասկանում ինչի՞ են ասում իբր միլիարդատէրերը հարստութիւն են ստեղծում (նկատի ունի՝ բարգավաճութիւն՝ բոլորի համար)։ չէ՞ որ երբ աշխատողները անում են գործադուլ՝ հարստութիւնը դադարում ա ստեղծուել։ իսկ երբ միլիարդատէրերը գնում են արձակուրդ՝ չի դադարում։
ինչքան էլ չսիրեմ էդ մեծ ընկերութիւնները արհեստական բանականութիւն անող, այնուամենայնիւ, չեմ հասկանում (էս պահին, փատսրկներ ասէք ինձ հակառակ), ինչի են մարդիկ էդքան շատ anubis դնում որ դրանցից պաշտպանուեն։
հա՛, գիտեմ, maemo համայնքը ստիպուած ա, զի իրանց self host արած ենթակառուցուածքները մեռնում են։ մէկը բողոքում էր որ n900֊ի վրայ անուբիսը դանդաղ ա աշխատում։ ու պատասխանն էր՝ կը ներես, աւելի լաւ ա քեզ մօտ դանդաղ աշխատի, քան մեր սերուերները մեռնեն։
բայց երբ խօսում են պատճէնաշնորհի մասին՝ իբր աբ֊ն «գողանում» ա զի ուրիշների գործերի վրայ ա սովորում՝ օրինակ պատկերազարդողների, նկարիչների, գրողների՝ չեմ հասկանում։
մենք էլ ենք էդպէս սովորում։ դրանք տպելն ա ըստ օրէնքի արգելուած (ու դա էլ վատ օրէնքներ են, զի պատճէնաշնորհը կարող էր լինել 14 տարի ու եղել ա ու դա հասկանալի կը լինէր (տես լոուրենս լեսիգի ելոյթները) , բայց մենք էլ ենք կարդալով սովորում գրել։ իսկ նկարիչները գնում են պատկերասրահներ ու արտանկարում են բնօրինակից՝ որ սովորեն։ դա մարդուն արգելուած չի։ հետեւաբար՝ կորպորացիային էլ չի։
նաեւ սովորելը՝ ինդէքսաւորելու պէս ա։
երբ փնտրող համակարգերը ինդէքսաւորում են՝ մենք չէինք ասում որ պէտք չի։ երբեմն էինք խնդրում robots.txt֊ով որ չանեն՝ զի չէինք ուզում անձնական բաներ որ հանրայնացրել ենք՝ շատ փնտրելի լինեն։ բայց դէ դեռ պիտի երազէիր քոնը փնտրելի լինէր։ այսինքն՝ գտնելի։
ու նաեւ էն որ anubis֊ով են պաշտպանւում՝ նշանակում ա որ ըստ օրէնքի չի լինում ասել, երեւի՞։ ու տէնց։
ու տէնց։
թեմա ա։
յ․ գ․ էսօր իմացայ գեմինի յիշատակումների մասին՝ gemini://gmi.bacardi55.io/gemini-mention/ ։
#ջեմինի #գեմինի
ճիշտ եմ ասում՝ փրայմոքոյնը միակ խելքը գլխին տարադրամն էր՝ զի անիմաստ չէր վառելը, մարդը ԳՏԵ՚Լ Ա նոր շղթաներ՝ բոլորին օգուտ ա՝ պէտք ա պարգեւատրել։
բայց ոչ մէկի պէտք չի։ :/
ինչի՞ յիշեցի՝ կոդի վրայ քիչ քիչ բզբզում են մէկ մէկ՝ ես ծանուցում եմ ստանում, յիշում եմ։
յիշո՞ւմ էք, գալակտիկակայում աւտոստոպով ճամփորդների ուղեցոյցի էն մասը, երբ մագրաթեայի ժողովուրդը ստեղծում ա deep thought֊ին, եւ ծրագրաւորողները գալիս են իրան prompt են ասում՝ կեանքի, տիեզերքի, եւ այլնի վերաբերեալ։
էդ պահին ներխուժում են փիլիսոփաներն ու պահանջում որ մեքենան անջատեն։ զի «demarcation is the problem»՝ էդ իրանց գործն ա նման բաների մասին խորհելը, ու իրանց գործին արհեստական բանականութիւնը կը խփի։
այդ պահին ինքը deep thought֊ն ա խառնւում, ու ասում որ նախ եօթ միլիոն տարի պիտի մտածի, յետոյ էլ նրանք՝ փիլիսոփաները, աննախադէպ հնարաւորութիւն ունեն տարբեր ելոյթներով եւ հարզազրոյցներով փող վաստակել՝ սպեկուլացիա անելով թէ ինչ պատասխան deep thought֊ը կը տայ։
փիլիսոփաներն ուրախանում են ու գնում։
ահա նոյնը հայկական քաղաքական վիդեօներն են՝ ոչ մէկ ոչ մի բան չգիտի, բայց բոլորը սպեկուլացիաներ են անում այն մասին, թէ ինչն ինչ ա նշանակում։ (: