2026-11-09-33346754

ինչպէս սովորեցի չանհանգստանալ ու սիրել GTK4֊ը։

դէ ես միշտ չեմ սիրել KDE ու միշտ կը նախընտրէի GNOME֊ը։ կը նաընտրէի, եթէ ես արդարացուած գտնէի շատ ռեսուրս ծախսել «յարմարաւէտութեան» համար։

ես, այնուամենայնիւ կարծում եմ որ GNOME֊ը յարմար ա, ու ընկերներին երկար ժամանակ տեղակայում էի Debian ու GNOME։

ու եթէ սա ձեր առաջին իմ հանդիպած տեքսն ա՝ ես քսան տարուց շատ ա, ինչ օգտագործում եմ windowmaker։ ես կարծում եմ որ այն ահաւոր էսթետիկ ա եւ յարմարաւէտ։ միաժամանակ չի պահանջում շատ ռեսուրսներ։

պէտք ա սակայն նշել, որ ես չեմ երկրպագում նոր GTK գրադարանների տեսքը։

ամենաշատը սիրել եմ GTK2֊ի raleigh թեմայի տեսքը։

ու շատ եմ սիրում pidgin2՝ սա արդէն դառնում ա ռետրոնիմ զի ընթացքի մէջ ա pidgin3֊ը։ իսկ դա արդէն այլ բան ա, ու եթէ դուք ինձ կարդում էք հրապարակման պահից մի քանի տարի անց, գուցէ եւ լրիւ այլ ծրագիր էք պատկերացնում pidgin ասելով։

վերջերս յարմար գնով գտայ pinephone pro, տեղակայեցի nura (առաջուայ postmarketos֊ը)՝ sxmo/x11 ինտերֆէյսով։

ու դէ ես իրան ծանօթ եմ։ իմ lagrange֊ը maemo֊ի համար մոբայլ ինտերֆէյսով ա, սա՝ դեսքթոփ, ալփայնից ա գալիս։ ես ժամանակին կոնտակտել էի մէյնթէյներին ու նա կտրուկ հրաժարուեց աւելացնել մոբայլ տեսքով բիլդ։ օրինակ lagrange-mobile փաթեթ։ բայց շեղւում եմ։

ես չունեմ բարձր սպասելիքներ ու սարքի ու օհ֊ի աշխատանքից գոհ եմ։ ֆոտո նկարել չի ստացւում, բայց գրեթէ ստացւում ա։ լապտերն աշխատում ա։

բայց մի բան կայ որ նախկինում pinephone֊ի հետ էլ դեռ ուզում լուծել ու չէի կարողանում։ անգամ dino֊ի չաթում ինձ չկարողացան օգնել։

dino֊ն դէ քանի տարի ա, մի հինգ կամ վեց, էնպէս ա գրուած որ նաեւ աշխատի փոքր էկրանների վրայ, ունենայ մոբայլ տեսք։

ու դէ սովորաբար ունի ձախ ու աջ պանելները, ձախից կոնտակտների ցանկ, աջից իրանց հետ խօսակցութիւնը։

բայց dino֊ն պիտի որ մոբայլ ռեժիմում ցոյց տայ միայն մի պանելը՝ կամ կոնտակտների, կամ զրոյցի, ու թոյլ տայ վերադառնալ կոնտակտների պանելի։

ու անկապ ա եթէ զրոյցի պանելը մի մասն ա էկրանի զբաղեցնում, ու ձախից կիսատ տեսանելի կոնտակտներն են։

փորձել եմ maemo֊ում՝ motorola droid4֊ի վրայ՝ ու շատ հաւէս ա իրան պահում devuan excalibur֊ի վարկածը։

բայց էստեղ չի աշխատում։

չաթում ինձ խորհուրդ էին տալիս անել

GDK_SCALE=2 dino

երբ սա անում էի, dino֊ն անցնում էր մոբայլ ռեժիմի։ բայց ամէնը սարսափելի մեծ էր։

նաեւ ասում էին ֆոնտի չափսը մեծացնեմ֊փոքրացնեմ gtk֊ի կարգաւորումներում։

ու էլի չէր օգնում։

փորձում էի բզբզալ Xft DPI֊ի կարգաւորումների հետ։ sxmo֊ն կարգաւորել էր 192 DPI .Xresources֊ի մէջ։ ես էլ սկսեցի փոխել, տարբեր թուեր փորձել՝ փորձեցի 144, ու որոշ բաներ աւելի հաւէս ու փոքր դարձան, բայց դէ խնդիրը չլուծուեց։

յետոյ փորձեցի gtk֊ի css֊ի կարգաւորումներով սահմանել տառատեսակի չափս։ դա ինձ խորհուրդ էին տուել չաթում։

window.dino-main {
font-size: 32px;
}

window.dino-main .dino-conversation {
font-size: 36px;
}

ֆոնտերը մեծացան, պանելները մնացին։

մէկ էլ տեսնեմ՝ երբ մտնում եմ կադունոց չաթ՝ չաթ կատուների նկարներ կիսելու համար, որ բացել ենք գիւմրեցի ընկերների հետ՝ էնտեղ ձախ պանելը թաքնւում ա ու երեւում ա միայն աջ՝ զրոյցի պանելը։ մտածում եմ՝ ինչն ա տարբեր՝ նկար կայ մէջը, որի նախադիտումը նոյնիսկ չի ցոյց տալիս։ բայց երեւում ա որ կայ։

գնացի ելատեքստ նայելու։

էնտեղ կան առանձին ui սահմանումներ, ու էսպիսի բան կայ՝

<condition>max-width: 600sp</condition>

ահա թէ ինչի ա աշխատում droid֊ի վրայ։ motorola droid4֊ի էկրանը՝ 960x540 պիքսել ա։

իսկ pinephone pro֊ինը՝ 1440x720 ա։


ուրեմն, երբ օգտագործում ես gentoo, դէ կարողանում ես տարբեր դրօշներով կարգաւորել բիլդդ, կախուածութիւններդ, ծրագրերի հնարաւորութիւնները սահմանափակել կամ ընդլայնել։

ու մի դրօշ կայ՝ introspection որ կախուածութիւններ ա առաջացնում ու դէ նեարդերիս ազդում ա, ու երբ կարողանում եմ՝ անջատում եմ։ կարդացել եմ որ ինչ֊որ հնարաւոր ա gtk ծրագրերը աշխատանքի ժամանակ ինսպեկտել, բայց ինչ եւ ոնց, չէի իմանում։

պարզւում ա՝ բաւական պարզ՝

GTK_DEBUG=interactive dino

ու ապա, ունես tree view֊ի պէս մի բան ու ցոյց ա տալիս կոնտրոլներդ։

ահա, ինչ֊որ GtkBox֊եր են, GtkStack ա, AdwHeaderBar ա, AdwBreakpointBin ա, եւ այլն։

ու գտայ ձախ ու աջ պանելները՝

AdwLeaflet     leaflet
GtkBox     left_box
GtkBox     right_box

կարգաւորեցի բլութութ մկնիկ որ կարողանամ սեղմել մանր բաների։

երբ նայում էի ելատեքտսը, էնտեղ կար AdwNavigationSplitView։ բայց dino֊ն որ հեռախօսի վրայ ա տեղակայուած ունի AdwLeaflet։

AdwLeaflet֊ը կարդացի որ libadwaita ուիջեթ ա, որ կարողանում ա ցոյց տալ երեխաներին իրար կողք, կամ ծալել դրանք էնպէս որ միայն մէկը երեւայ։ էդ որոշումը կատարում ա հիմնուելուվ եղած տարածքի ու չափսերի, որ ուզել են երեխայ կոնտրոլները։ I clicked on the leaflet in Inspector and found its properties:

երբ կտացնում ես leaflet֊ի վրայ դուրս ա գալիս էսպիսի ցանկ։

պտտենք էկրանը։

հիմա ես ձեզ ցոյց եմ տալիս արդէն իսկ իմ ուղղուած ինտերֆէյսը։ նախկիում folded յատկութիւնը false էր։

իսկ can-unfold՝ true էր։

մէկ էլ կար էսպիսի բան՝

fold-threshold-policy  minimum

հիմա տեսէք, չնայած արդէն փոփոխել եմ լռելեայն յատկութիւնները, եթէ նշոմ եմ can-unfold֊ը՝ ձախ պանելը յայտնւում ա։

իսկ եթէ մի անգամ էլ եմ սեղմում՝ կորում, ծալւում ա։

ապշելուն էն ա որ կարելի ա զննել օբյեկտների յատկութիւնները, էն ինչ անում ես lazarus֊ում, բայց runtime, ոչ թէ design time։ հա, ու ոչ միայն զննել, այլ եւ փոխ՛ել։

ոչ բոլորինը։ ոմանք նշուած են միայն ընթերցման համար։

folded֊ը նշուած էր միայն ընթերնելի։

ու ես սկսեցի նաւարկել տարբեր չաթերով, տեսայ որ փոփոխութիւնը բաւական էր, որ ինտերֆէյսը ցոյց տայ միշտ մի պանել։

ուա՛ու։

ահա թէ ինչ էր էդ introspection֊ը։ իրականում քուլ ա։

ուա՛ու։


բնականաբար, երբ ինսպեկտոր գործիքից դուրս ես գալիս, փոփոխութիւններդ անհետանում են։

կամ պիտի dino֊ի ելատեքստը փոխէի, ու սարքէի միմիայն մոբայլ տարբերակ, բայց ապա պէտք ա տէր կանգնէի էդ ֆորքին ու միշտ թարմացնէի։

կամ, պարզւում ա, կարելի ա էդ յատկութիւնները override անել։

ուրեմն, gtk ծրագրերը դեռ հնուց կարողանում են նկարագրել իրենց ինտերֆէյսը կօդից առանձին՝ xml նիշքում։

էդ մտքին էին նաեւ եկել oberon համակարգի gadgets կոնտրոլների հաւաքածուի նախագծողները դեռ իննսունականներին։ էնտեղ էլ ui֊ի սահմանումն ու կօդը առանձին են։ ըստ որում, կարելի ա փոխել ui ֆայլը եւ at runtime ծրագիրը կը փոխուի։ նոյնը արել են յետոյ blackbox component builder համակարգի՝ որը փաստացի windows կամ mac նատիւ կոնրոլներով նկարող օբերոն օհ էր, նախագծողները։

gtk֊ում, սակայն էդ xml֊ը առանձին չի, այլ քոմփայլ ա լինում բինարի ռեսուրս որպէս։ion resources. Dino does this too.

ու glib֊ում կան G_RESOURCE_OVERLAYS որ թոյլ տեն տալիս փոխարինել ծրագրում ներդրուած ռեսուրսը քո ուզածով։

ուրեմն, պիտի կարելի լինի վերցնել dino֊ի ինտերֆէյսի սահմանումները, փոխել մի յատկութիւն, ու խնդրել որ glib֊ը բեռնի դա ներդրուածի փոխարէն։

ու էլի առանց ծրագրի ռեբիլդ։ նոյն ծրագրով։

գտայ ելատեքստի մէջ էս ռեսուրսը՝

/im/dino/Dino/unified_main_content.ui

ու սարքի վրայ փորձեցի՝

gresource extract "$(command -v dino)" \
/im/dino/Dino/unified_main_content.ui \
> unified_main_content.ui

բայց չեղաւ՝ alpine֊ի gresource֊ը ասեց՝

Don't know how to handle /usr/sbin/dino
gresource is built without elf support

էհ։

ես ունեմ dino նաեւ gentoo համակարգչիս վրայ։ ու հանեցի ռեսուրսը օգտագործելով gentoo֊ի gresource ծրագիրը, որը կարողանում ա կարդալ elf ֆայլերի ներդրուած ռեսուրսներ։

gresource extract "$(command -v dino)" \
/im/dino/Dino/unified_main_content.ui \
> unified_main_content.ui

ու ստացա՛յ xml որ կարելի ա կարդալ։

իրա մէջ կար՝

<object class="AdwLeaflet" id="leaflet">

աւելացրի՝

<property name="can-unfold">false</property>

եւ էդքանը։

scp֊եցի էդ նիշքը սարքի մէջ, գցեցի էստեղ՝

~/.local/share/dino-overlay/unified_main_content.ui

յետոյ գործարկում ենք dino֊ն էսպէս՝

G_RESOURCE_OVERLAYS="/im/dino/Dino=$HOME/.local/share/dino-overlay" dino

ու աշխատում ա ինչպէս պէտք ա։

մոբայլ ռեժիմում։

ու որպէսզի dino֊ն միշտ էդպէս սթարտ լինի, .bash_profile֊ում կարելի էր աւելացնել՝

export G_RESOURCE_OVERLAYS="/im/dino/Dino=$HOME/.local/share/dino-overlay"

ամէն անգամ երբ dino֊ն սթարտ ա լինում, կարդում ա միջավայրի փոփոխականները, գտնում ա օվերլէյը, եւ վարւում այլ կերպ։

բայց եւ չգիտեմ ինչպէս ապագայում dino֊ն կը փոխուի ու եթէ մի օր սկսի չաշխատել, պիտի կրկին նման բան անեմ։

ու տէնց։

#դինո #դինօ #հետազօոտութիւն #էկրանահան

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝   դինո  դինօ  հետազօոտութիւն  էկրանահան