2026-11-01-33263676

առաջ ես ասում էի, որ եթէ լինէի ճարտարապետ՝ ամբողջ օրը ազատ շէնքերի նախագծեր կանէի՝ որ ամէն մարդ կարողանայ էդ նախագիծը վերցնել, տալ շինարարներին, որ իրականացնեն։

էդպիսին ա մեծ հաշուով օրինակ մաստոդոնը։ տարբեր տեղեր նոյնից կառուցում են ու մարդիկ սկսում են բնակուել։ կամ էլ չեն սկսում։

ու հետաքրքիր ա՝ ճարտարապետին պորտֆոլիոյի համար կարեւոր ա ունենալ ոչ միայն նախագիծ կամ ռենդեր, ու աւելին՝ ոչ մէկը ոչ միւսը։

պէտք ա ունենալ իսկական լուսանկարներ, ուր կան իրական մարդիկ՝ համ որ երեւայ մասշտաբը, համ որ երեւայ որ շէնքն օգտագործւում ա, մէջը կեանք կայ։

օրինակ, մի գրադարանում մի մաս կայ, ես գիտեմ ով ա գծել։ ամէն անգամ անցնում եմ ու տեսնում որ մարդիկ էդ օգտագործում են։ ուզում են գալ, բարձրանալ էդ բջիջում յարմարուել։ կարելի էր էդ բջիջների շարքը չանել եւ կը լինէր պարզապէս անցում գրադարանի մի մասից միւսը։ իսկ հիմա դա հաւէս բջիջներով անցում ա։

իհարկէ, կեանքը տարբեր ա լինում։ ու շատ տեղեր կան հայաստանում ուր լիքը մարդ ա ու անցուդարձ ու ես բնաւ չեմ ուզում մտնել։ շատ ֆենսի սրճարաններ կամ ռեստորաններ։ ուր նաեւ կարելի ա տեսնել, փողոցով անցնելիս, նախկինների զանգուածի ֆենսի ու վտանգաւոր մարդկանց, որ զարմանում ես որ էդպէս ազատ են ու հանգիստ նստած։ ոմանք հիմա բանտում են ու պիտի ասեմ որ որոշակի նորմալութիւն եմ դա ընկալում զի եթէ բոլորը գիտեն որ գողացել ա՝ ու չի պատժուել՝ նորմալութեան զգացողութիւնը չկայ։

ու բնական ա, ես էնտեղ ոտք չեմ դնի։ ոչ user interface֊ն ա իմը (դիզայնը), ոչ էլ առաւօտը արթնանում եմ յոյսով որ այլ մարդկանց որ էդ տարածքը կիսում են, տեսնեմ։

ու իհարկէ երբ վանաձորցի տղան վերցնում ա գարաժ, բլոկեր ա շարում որպէս բար, բլոկ ա տալիս քեզ որ նստես կամ օգտագործես որպէս սեղան, կամ ամենապարզ ու էժան իկեայի տաբուրետկա՝ անմիջապէս ես դա շատ հարազատ եմ ընկալում։ քիչը՝ շատ ա, չկան աւելորդութիւններ, ու փոքր ներդրումով կարելի ա ստանալ տարածք որ կօգտագործուի, ուր կապրեն։

իհարկէ ափսոս որ այդ սրճարանն այլեւս գարաժում չի ու բլոկերը չկան, բայց եւ պարտադիր չի որ բլոկ լինի։ ամէն դէպքում ֆենսի չի ու հոգեհարազատ ա։

ու բնական ա որ էն մարդիկ ում էդտեղ հանդիպում եմ՝ ֆիզիկական տարածքի առումով նոյն ձգտումներն ունեն։

ու ես մտածում եմ՝ ինչքան էլ լաւ նախագիծ լինի՝ իրականում այն պէտք ա օգտագործուի մարդկանց կողմից։ ու իրականում ես յոյսով եմ որ իմ գրածները կօգտագործուեն։

բայց եւ իհարկէ ոչ բոլորի կողմից ու ոչ նրանց որ ֆենսի բաներ են սիրում։ ես հասարակ տղայ եմ որ կարողանում ա անել էն ինչ կարողանում ա։ ունի էս պահին չորս աշխատանք ու ամենաշատը ջանում ա իր ուզած ազատ նախագծերի վրայ աշխատել։

դրանք այո ֆենսի չեն։ ես ոչ կարող եմ ֆենսի անել ու ոչ ուզում եմ։ ու եթէ դա յաւելուած ա որ արուած ա լինուքս հեռախօսի համար, կամ եթէ դա օբերոն օհ֊ի իմ վարկածն ա, կամ եթէ դա փիջին ծրագրի փլագին ա՝ այո իմ որոշ ընկերները, առաւել եւս որ այօս են քշում, կասեն՝ բայց դու հասկանո՞ւմ ես որ էդ մրցունակ չի։

ես հասկանում եմ որ դա իրանց համար չի։ բայց ես սիրում եմ չյղկուած մաեմո, մինիմալիստական էսէքսէսմօ, շատերին հին թուացող փիջին երկուսը եւ օբերոնի սալիկայինութիւնը ու պարզութիւնը։

դա իմ միջավայրի չսուաղած բլոկն ա որին ինձ յարմար ա նստել եւ որի վրայ կոմֆորտ ա դնել սրճի բաժակը։

ու եմ յոյսով եմ որ էլի մարդկանց կոմֆորտ կը լինի։ պարտադիր չի որ շատերին, բայց յոյսով եմ որ գոնէ ոմանց։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)