#հայերէն #էջանշան #վիքիպեդիա #վիքիդարան #վիքիբառարան #վիքի
համացանցում մարդիկ հայտնվում են ու կորում։
նրանք հայտնվում են ֆորումներում, չաթերում, սոց ցանցերում, մատյաններում։ հետո կորում են։
հայտնվում են, որովհետեւ նրանց պետք է իմանալ որ «կան», պետք է կայանալ ու ճանաչվել խմբի մեջ։ պետք է, ի վերջո, պարտյոր գտնել։ չէ՞ որ ֆեյսբուքը սեռական բորսա է։
ոմանք մնում են։ մնում ու գրում են չնայած ընտանիք ունեն, չնայած աշխատանքը լիքն է, գրում են քնի հաշվին կորզած ժամանակում, երբեմն։
ինչի՞ են հեռանում նրանք, ով կորել են։ կորել են, որովհետեւ իրականում իրենց հետաքրքիր էր սեռական բորսայում գնում կատարել։ նրանք ցուցադրեցին հատկանիշների իրենց փաթեթը, գտան, ձեռք բերեցին, ու կորան։ այլեւս բան պետք չէ։
մնում են նրանք, ում հետաքրքրությունները ավելի լայն են։
ով գիտի, որ հասարակությունը իրենց պետք է, ում անհանգստացնում են այդ հասարակությունում իրադարձությունները, իրենց իսկ համար, իրենց շահերի պատճառով։ պարզապես մի քիչ ավելի խորն են նայում, գիտակցում են, որ իրենց կյանքը իրենց իսկ ընտանիքով չի սահմանափակվում ու ավելի բազմաշերտ է։
չեն լքում նաեւ այն մարդիկ ում էգոն միշտ շոյել է պետք։ եթե չհոգնեն սոցիալ շոյանքներից մի օր։ հոգնելը բարդ է, որովհետեւ փառքը անցողիկ է։ պետք է նոր միշտ բան անել/ասել, որ քեզ հասանելի շոյանքի փայը ստանալ։
էլի տարբեր ձեւի մարդիկ կան, բնականաբար։ կան կգբշնիկներ, կան լրագրողներ, կան մարկետոլոգներ, ում մասնագիտությունն է նետում օնլայն։
բայց երբ ես նայում եմ այն ամբողջ տեղեկատվության հոսքին, որ թափվում է համացանցում, ես ակամա մտածում եմ՝ գնայիք քոնթրիբյութ անեիք wikisource-ում։ Այնտեղով կայանայիք։ Երբ վիքիի «հաքաթոնը» եղավ, հատուկ լուսանկարում էի, որոգհետեւ համոզված էի, շատերը եկել են, որ իրենց լուսանկարները ցանցում հայտնվեն, որ նրանք ինչ որ բան են արել։ Իսկ իրականում վիքիների աշխատանքը աննկատ է հասարակության համար։ Ոչ ոք դրա համար չի շոյի։
Բայց կարելի է անել, կարելի է անել, ու շեյր անել ֆեյսբուքում։ Տեսեք, նոր գիրք եմ ավելացրել, կամ նոր հոդված։ Պարզապես բարդ է դա, ժամանակ է խլում շատ։
Ու չի գնահատվում։ Մի խոսքով էֆեկտիվ չէ որովհետեւ մենք տենցն ենք։
Մենք տենցն ենք։
Ես այսօրվանից wikisource-ին կփորձեմ ավելի շատ ժամանակ տրամադրել։
Այսքանը
ու տենց