Դովլաթովը գրում էր՝ «կոմունիստներից վատ միայն հակակոմունիստներն են»։
Դա յիշեցի, քանի որ ուզում եմ գրել, թէ ինչ մտքեր էին պտտւում գլխումս «ես քաղքենի» եմ երգի հետ ծանօթանալուց ի վեր։
ի՞նչ է հիմնականում ասւում երգի մէջ՝ «ես քաղքենի եմ, ես անում եմ այս ու այն հասարակութեանը ոչ օգտակար գործերը»։
այդ խմբին, երաժիշտներին, ես իհարկէ հասկանում եմ։ իրենք զզուած են, իրենք «ֆրութրեյթդ» են։ ու արտայայտում են դա երգով։
դա ես կարող եմ հասկանալ։ ի՛նձ դա բարդ չէ բնաւ։
սակայն ես ուզում եմ անել այն, ինչ ինձ բարդ է՝ դնել ինձ ոչ թէ այս խմբի անդամների տեղ, այլ այն Վալոդի, կամ Ժենյայի, ում մասին են, ընդհանուր առմամբ երգել, ու ով դա, գուցէ պատահաբար լսի։ Ի՞նչ է նա զգալու։ Կարծում եմ՝ գրողի ծոցն է ուղարկելու այդ բառերը, խմբի անդամների հետ միասին։ Իսկ եթէ իմանայ, որ խմբի անդամները յստակ կուսակցութեան անդամ են, չի բացասւում, որ կամրապնդի այդ կուսակցութեան հանդէպ իր բացասական վերաբերմունքը։
փաստօրէն, այդ կերպ ընդգծւում են, նշւում են, յստակեցւում են որոշակի խմբի կոնտուրները՝ դու այդ խմբի մէջ ես՝ վատն ես, ես այդ խմբից դուրս եմ՝ լաւն եմ։ Այսինքն, «ես քաղքենի եմ»֊ը տարանջատում է հասարակութիւնը, ոչ թէ միաւորում այն որեւէ քաղաքական դիրքորոշման շուրջ։
Ի տարբերութիւն, «Լաւ էլու» «ես ուրիշեմ»֊ը դա չի անում, քանի որ բոլորս էլ ուրիշ ենք, ինչ֊որ կերպ։
Ի դէպ, ես չեմ կարծում, որ չքաղքենի զանգուածը պէտք է զբաղուած լինի որեւէ այլ զանգուած «քաղքենի» պիտակաւորելով։ Դա հենց իրենց թիրախի՝ քաղքենիների զբաղմունքն է սովորաբար լինում։ Բայց սա չէ կարեւորը։
Ակնյայտ իրողութիւն է, որ այդ Վալոդը, ու այդ Ժենյան, ում երգը ծաղրում է, իրենք մեր կողքը ապրում են, նոյն շէնքում, իրենք մեզ հետ աշխատում են նոյն հարկում, իրենք մեզ հետ երթեւեկում են նոյն երթուղայինների մէջ։ Ու իրենք ոչ մի տեղ չեն անհետանալու երկրի երեսից։ Իսկ երբ անհետանան, ասենք բնական աղէտի, կամ պատերազմի պատճառով, կամ ծերութիւնից, ապա հաւանական է, որ մեզ հետ միասին։
Խնդիրն այն է, ինչպէս անել, որ այդ Վալոդը, եթէ նա ոստիկան է, այնքան պատրաստ չլինի կրակել խաղաղ ցուցարարներին, իսկ Ժենյան, եթէ նա ուսուցչուհի է, այնքան էլ պատրաստակամ չմասնակցի կեղծիքներին։
Խնդիրն այն է, ինչպէս անել, որ Վալոդն ու Ժենյան գան հանրահաւաքի այդ երաժիշտների հետ միասին, եւ քայլեն իրենց հետ ուս ուսի երթի ժամանակ։ Եւ չէ՞ որ այդ մասին է «համազգային» բառը։
իրականում երաժիշտներն ու «վալոդները» շատ աւելի ընդհանուր բաներ ունեն, քան իրենց գուցէ թւում է։ Օրինակ, ունեն լիքը ընդհանուր խնդիրներ։
Ու ապա, օրինակ ընդգծելն այդ ընդհանուր խնդիրները շատ աւելի օգտակար է առողջութեանը հասարակութեանը, քան օրինակ, պիտակաւորելը մեր կողքիններին, եւ բաժանելը մեզ ըստ այդ պիտակի։
Վալոդն ու Ժենյան, իհարկէ, իրենց մեղքի պատառն ունեն։ Բայց իրենց չի պէտք հարուածել արուեստագէտին։
Հարուածել պէտք է նրանց, ով ունի իշխանութիւն, ով ունի ուժ, նրանց, ով կազմակերպում է Վալոդի եւ Ժենյայի քննադատուող գործունէութիւնը։
«Ես օլիգարխ եմ, օլիգարխ», կամ «ես օպրիչնիկեմ, օպրիչնիկ», կամ ես «նախագահի բարեկամն եմ, բարեկամ, եւ իմ ուզածով կը քշեմ փողոցներով, կը քշեմ, եւ ում ուզեմ տակը կը գցեմ, կը գցեմ, ու ինձ այդ համար բան չի լինի, չի լինի»՝ հաւասարապէս հարազատ է եւ Վալոդին, եւ պանկին։
Եւ ի վերջոյ, կարող է ստացուել, որ Վալոդը, Ժենյան, եւ այդ պանկը կանգնեն իրար կողք հրապարակում եւ միասին քայլեն երթի ժամանակ։ Ու դա բնաւ էլ վատ չէր լինի։
Ու ես չեմ ասում՝ վատ են անում, երգում են։ Կամ ինչ պէտք է երգեն։
ես ասում եմ, որ իմ կարծիքով սա հասարակութեանը ընդհանուր խնդիրներ լուծելու շուրջ միաւորող երգ չէ։
եւ այդպէս
ու տենց
ու տենց
այսօր որոշեցի քամել իմ Լավ Էլիի սկավառակը, որ ֆլակով լսեմ։
պարզվեց, ՁայնաՔամիչը չի կարող քաշել գործերի թագերը ինտերնետից։ Առաջարկեց ավելացնել։
Գրանցվեցի մյուզիքբրեյնզում, տեսա որ ինչ որ մեկը արդեն փորձել էր երեք տարի առաջ ավելացնել, սակայն չհաստատեց։
Խմբագրեցի, ավելացրի հայերեն անվանումները, ու հաստատեցի։
Կրկին փորձեցի ՁայնաՔամիչը՝
ու ահա հաճույք, լսել Լավ Էլի ֆլակով
ու տենց
1998 թ, ՆՓԱԿ, Լավ Էլի, Գրիգոր Խաչատրյանի ալիքից։
մի օր իմ նկարածը կլցնեմ։
ու տենց
ու տենց
ափդ․
ԱԱաաաաաա մեր կիրակնօրյա ֆրիսբին ֆոտո խաբար բզիկում ։Ճ
Ու ստեղ անմիջական կապ ունի։
Փաստորեն։
_ու տենց _
Աստղերը ինձ քույր են,
լուսինն ստեղ կապ չունի,
Իմ սիրելին լուռ է
և խոսելու ուժ չունի
Էս ի՛նչ լավն ես, այ գիշե՜ր
Էս ի՛նչ լավն ես, այ գիշե՜ր
_ու տենց _