էս ամէնը՝ նոյն շաբլոնն ա։
— գուգլը էլ չի թողնի քաշել ապկ, տեղակայել հեռախօսի մէջ։ դու քո գրած ծրագիրը չես կարող հեռախօսիդ մէջ գցել։ կարող ես՝ եթէ գնաս խոնարհուես գուգլին, ժէկի թղթերը հաւաքես, բնակութեան վայրդ, բանկի հաշիւներդ, ամէնը ներկայացնես, եթէ բարի լինի, հաստատի՝ ապա կը կարողանաս։ ինքդ քո գրած ծրագիրը գցել քո սեփական հեռախօսի մէջ։
ասում էին՝ բարի ա։ թողնում ա պիքսելների վրայ այլ օհ տեղակայել։ բայց պէ՞տք ա բարի լինի։ պէ՞տք ա թողնի։
հիմա օղակը սեղմում ա՝ պիքսելների միջուկների սորսը տալու ա էնպէս որ պարզ չլինի ուր ինչ ա աւելացուած։ գոնէ տալու ա՝ հա, բայց զի պարտաւոր ա՝ ըստ gpl արտօնագրի։ ոչ որովհետեւ բարի ա ու կամեցող։ նաեւ չի տալու էն ինչ կարող ա չտալ՝ սարքի device tree֊ն՝ առանց որի կերնելն անիմաստ ա՝ չի բութ լինի էդ սարքի վրայ։
— մայքրոսոֆտը որոշեց ունենալ տելեմետրիա ուինդոուս 10֊ում։ շատ օգտատէրեր որոշեցին ուինդոուս 10 չտեղափոխուել ու մնալ ուինդոուս 7֊ում։ ի պատասխան մայքրոսոֆտը թարմացումներով տեղակայեց նոյն տելեմետրիան ուինդոուս 7֊ում։ հիմա ստիպում ա ունենալ tpm չիպ՝ իբր մեր իսկ լաւի համար։ բայց ընտրութիւն չի տալիս։ ասում ա՝ ուինդոուս 11֊ը չի նստի առանց tpm չիպի սարքի վրայ։ ու կը պաշտպանեն իրան՝ կասեն՝ ճիշտ ա, դուք չէք ջոկում, ինքը ձեր լաւն ա ուզում՝ տէնց ա սեքիւր։ սա ստոկհոլմեան սինդրոմ ա, երբ պատանդը սիրում ա իրան պատանդ պահողին։ ըստ երեւոյթին մայքրոսոֆթին պէտք ա պահանջել tpm չիպ եւ դրանով նոյնականացնել մեքենան։
նախկինում՝ իննսունականներին, երբ պարզուել էր թէ ով ա գրել ինչ֊որ .doc ֆայլ ըստ նրա, որ մայքրոսոֆտը կարգչի իդենտիֆիկատոր էր պահում .doc ֆայլերում՝ եղաւ սկանդալ։ եւ մայքրոսոֆտը ստիպուած եղաւ աւելացնել կարգաւորում՝ չպահել անձնական տեղեկատւութիւն, որի մասին պէտք էր իմանալ, ու որը պէտք էր գնալ անջատել, որ չերեւայ որ .doc նիշքը ստեղծուած էր քո կարգչի վրայ հէնց։ բայց սկանդալը եղաւ։
էսօր մայքրոսոֆտը շատ վստահ ա որ tpm չիպով բոլոր ծրագրերը նոյնականացնելու են քեզ՝ զի գիտի, շատ են կապուած, չեն գնայ։
— ռեդհատը արել էր գուգլի պէս՝ կերնելի սորսը նէնց էր տալիս որ բարդ լինի հասկանալ, ինչ ա փոխել ու ինչի։ դա արուել էր ռեդհատի կլոնների գործը դժուարացնելու համար։ էն մարդիկ որ օգտագործում էին ռեդհատի կլոն, փոխարէնը մտածեն ոնց են անցնում ինչ֊որ այլ բանի՝ զի ճնշում են, շարունակեցին մնալ։ ապա ռեդհատը օգտուելով յարմար պահից, իր թեւի տակ վերցրեց ամենաուժեղ կլոնի՝ սենթօսի դեւելոփերներին, տուեց ռեդհատի իմէյլ ու սկսեց վճարել աշխատավարձ։ ասաց՝ շատ բարի ենք եւ սատարում ենք բաց ծրագրակազմին։ յետոյ էնպէս արեց, որ սենթօսը դառնայ չկիրառելի, դարձնելով այն սենթօս սթրիմ։ եւ ապա եկաւ ժամանակը կրկին պանիկելու։ եւ մարդիկ ստեղծեցին ի պատասխան ռոքի լինուքս ու ալմա լինուքս։ բայց արդե՞օք պէտք չէր փոխել համակարգը։ արդե՞օք պէտք չէր ռեդհատի հետ կապուած կախուածութիւններից պրծնել։
ի դէպ, յետոյ ռեդհատը սկսեց չտրամադրել ոչ մի ելատեքստ, բագ գտնելով արտօնագրերի մէջ։ ելատեքստը, ասում ա՝ կը տամ։ բայց նրանց, ով կը գրանցի հաշիւ ու լոգին կը լինի։ բայց երբ լոգին ես լինում, համաձայնում ես չտարածել ոչ մի բան ինչ ստացար։ էսպէս օղակը սեղմեց։
— թուիթերը նախ փակեց rss֊ը՝ կարդացէք կայքով։ յետոյ ասաց չէ՝ կայքով էլ չէք կարդայ, պիտի լոգինուէք։ բայց պարզուեց՝ լոգինուես էլ՝ ցոյց չի տայ ինչ ուզում ա չտեսնես։ նոյնը ինստագրամը՝ պիտի լոգինուես։
երբ իմ դէմքին կայքը թռնում ա, ասում ա՝ գրանցուի՛ր՝ ինձ համար դա նշան ա, որ լաւ ա որ ես էնտեղ չեմ։ իսկ երբ տեսնում եմ, տէնց գրում են՝ «ոչ հիմա» — իբր ասում ա, լուկաշենկօյի պէս՝ ում ես դու պէտք, «куда ты денешься», սողալով կը գաս կը գրանցուես։
երբ ինձ ասում են՝ գրանցուիր որ տեսնես՝ հաստատ չեմ գրանցուի։ հաստատ չեմ մանիպուլացուի։
— ռուսաստանն ա ճնշում, օգտագործելով եղած կախուածութիւնը, եւ գցում ա էլ աւելի մեծ կախուածութեան մէջ։ էս նոյն հին ոճով։ հայաստանը ճնշեց, որ մտնի եատմ, իբր անվտանգային պատճառներով։ արդե՞օք էդ պաշտպանեց պատերազմից։ եատմ մտնելուց մի տարի անցաւ՝ եւ հայաստանը ստացաւ ապրիլեան։ եւ ստացաւ լաւրովի պլան։
ինձ թւում ա, ճնշումը շատ կարեւոր ազդակ ա, որը պէտք ա զգալ։ ու հասկանալ, որ յարաբերութիւնը լաւը չի։ որ պէտք ա էդ յարաբերութիւնից պրծնել։
քեզ աւելի են կապում, եւ ամէն անգամ ընդունելով, կուլ տալով, դու աւելի կախուած ես դառնում։ եթէ քեզ ճնշում են՝ պէտք ա որոշում ընդունես էդ յարաբերութիւնից պրծնելու։ թէկուզ ոչ հէնց հիմա։ բայց իմանալով որ աւելի թանկ ես վճարելու։ բնականաբար։
եւ գերմանիան դա արեց։ երբ դեռ զրօյականներին նկատելի դարձան ռուսական ակնարկները եւրոպայի՝ գազի կախուածութեան վերաբերեալ, գերմանիան էլ աւելի լծուեց Energiewende֊ին։ շատ ինուեստեց վերականգնուող էներգետիկայի մէջ։ ինչպէս հիմա պարզուեց՝ դեռ քիչ ներդրեց, պէտք էր աւելի շատ։
ու հա, մեր լինուքսները տէնց յղկուած չեն։ բայց ոչինչ, փոխարէնը ազատ են։
ու հա, էփլը ոչ մի բան չի թողնում այօսում՝ ոչ այլընտրանքային շտեմարաններ, ոչ քո իսկ գրած ծրագիրը տեղակայել, ոչ օհ֊ը փոխել, ոչ ադմինիստրատիւ իրաւունքներ ստանալ, ոչ բեքգրաունդ յաւելուածը աշխատի, ցանց ունենայ, ծանուցում ստանայ սերուերին՝ ոչ թէ էփլի միջոցով։ բայց մէկ ա, ասում են, իբր բարի ա, տեսէք ինչքան բան ա թոյլ տալիս։ կամ երբ թոյլ չի տալիս՝ ուրախ են որ թոյլ չի տալիս։ ասում են՝ ճիշտ ա, չենք ուզում թոյլ տայ։ (ստոկոհլմեան)։
իսկ երբ թոյլ ա տալիս՝ ասում են՝ ինչ բարի ա, տեսէք մակօսում կարող ես ծրագիր քաշել ու տեղակայել։ կամ ուինդոոսի մասին են ասում՝ ասում են՝ «կարող եմ» ինչ֊որ բանի մասին, որ կարող են անել։ բայց ինչի՞ են կարող։ զի թո՛յլ ա տուել։ արդե՞օք երբ քեզ թոյլ են տուել՝ նշանակում ա կարող ես։
թէ՞ դա նշան ա, որ պէտք ա գործ չունենալ բարի եւ թոյլ տուողի հետ։ նշան ա գնալ էնտեղ, ուր թոյլ չեն տայ, զի քո որոշումն ա։
եթէ թւում ա՝ գուգլը ճնշո՞ւմ ա, անդրոիդում օղակը սեղմո՞ւմ ա՝ նշան ա որ պէտք ա չօգտագործել անդրոիդ։ առհասարակ։ նոյնիսկ lineage։ նոյնիսկ graphene։ պէտք չի «կռուտիտ» լինել։ պէտք ա չուզել։ կը երազէք որ օգտագործենք։ կը երազէք որ գրանցուենք։ երբէք չէք ստանայ։
#ազատութիւն #ծրագրակազմ #մանիպուլացիա