ասք պայթյունի հետեւանքների մասին

Ծոմակի փաբը պայթեցնելու փաստը շատ վատ ազդանշան է։

Ինչո՞ւ։

Նախ, որովհետեւ ավելի կրիմինալ է դառնում քազաքը։ Վանոյի հաստատած կարգ ու կանոնը գնալով թուլանում էր, ու ահա՝ պայթյուն քաղաքի կենտրոնում։

Սա Երեւանյան չէ։ Իմ պատկերացրած Երեւանը չէ։

Հետո, ես DIY֊ում երբեք չեմ եղել, որովհետեւ փաբի մարդ չեմ, բայց ես ուրախ էի որ այն կա, որովհետեւ դա ազատ գործարարության օրինակ է, ինչպես եւ «ունիվերմագը»։ Երբ սովորական մարդ կարող է իր գործը սկսել, ծառայություններ մատուցել, եւ փող աշխատել։ Նաեւ, դա հասարակական վայր է, իսկ հասարակական վայրերը լավ են հասարակության համար։

Եթե ես ճիշտ եմ հասկացել, ըստ Ծոմակի մեկնաբանության, դա ռադիկալ «ազգայնամոլերի» ձեռքի գործ է, քանի որ փաբում հազվադեպ հյուրեր չէին ոչ ավանդական սեռական ուղղվածության հաճախորդները։

Ես այնքան էլ հակված չեմ այդ կարծիքին։ Ոչ միայն որովհետեւ ես կարծում եմ որ «համասեռականների» (ա՜խ ինչ բառ է) հանդեպ անհանդուրժողականության չափսը գերազանցված է։

Այլ այն պատճառով, որ այդպիսի տեղեր, ուր իրենք հազվադեպ հյուրեր չէին միշտ էլ կային՝ Մոնթե Քրիստոն էլ կար, Արամի խաչմերուկի նկուղն էլ կար։ Սակայն դրանք չեն պայթեցվել։

Ավելի հավանական է, որ

֊ պայթյունի հաղորդագրությունն էր՝ Ծոմակ, հիշիր դու ով ես, իմացիր տեղդ, քիչ երեւա մաշտոցի այգում, եւ ընդդիմադիրների մեջ, եւ առհասարակ բոլորդ իմացեք, որ մենք կարող ենք այնպես անել, որ դուք գործ չկարողանաք անել։

֊ համասեռականները միշտ էլ լավ թեմա են իրական խնդիրներից ուշադրությունը շեղելու համար։ Բոլորս էլ գիտենք, որ իրենք չեն մեր խնդիրները բնավ։

Իսկ եթե մարդիկ հակված լինեն հավատալ որ պայթյունի մոտիվը այդպիսի հիմար անհանդուրժողականությունն էր, ապա նրանք իշխանություններին օգուտ են տալիս եւ շարունակում են թեման, որը առհասարակ պետք է չլիներ։

Սակայն, եթե Ծոմակն այնուամենայնիվ ճիշտ է, ու այնքան աննորմալ մարդ է գտնվել, որ դա արել է ոչ իր նմանների հանդեպ ատելության պատճառով, ապա դա ավելի վատ է։ Ու ոչ միայն որովհետեւ մեր մոտ «ճնշում են փոքրամասնություններին» այլ որովհետեւ հիմա ոմանք նրանցից, ով փորձում է գտնել իրենց ինքնությունը խաղալով «համասեռական», «գրող», կամ «կիթառ նվագող», կզգան իրենց ոչ ադեկվատ չափ կարեւոր, վեհ, ուրիշներից տարբեր։

Ընդ որում, ինչքան ավելի դատարկ են, այնքան ավելի հատուկ կզգան իրենց։

Նրանք կսկեն «վիպյաչիված» իրենց «այլությունը», որը իրականում բնավ այլություն չէ, ճիշտ այնպես, ինչպես տարբերություն չկա այս ֆուտբոլի թիմի երկրպագու ես, թե այն, ՀՀԿ֊ից ես, թե ԲՀԿ֊ից, ու ծիծակ ես հագնում, թե կեդ։

Իսկ այն որ ավելի շատ դատարկ եւ ձանրձալի մարդիկ կզգան իրենց ավելի հատուկ կբերի ատելության էսկալացիային, որը կրկին այն է, ինչ իշխանություններին պետք է, որովհետեւ իզուր աղմուկ է բարձրանում եւ իրական խնդիրներից ուշադրություն է շեղում։

Այնպես որ զգոն եղեք։

ու տենց