Ես գրել եմ ինչ ափսոս է որ խոտի վրա փռվել մի տեսակ չի լինում սիրահարներում։
Հիմա արդեն գիտեմ, որ խոտին ժամանակ է պետք պնդանալու համար։
Ու լուսանկարին երեւում է տարբերությունը այն հատվածի, որտեղ քայլել չի կարելի, ու որտեղ դա թույլատրվում է։
ու տենց
Ասրյանը պատմում էր ինովացիոն մտահղացումների մասին, ռոլիկներ էր ցույ տալիս, ինչպես սրամիտ և ոչ այնքան, լուծել զանազան խնդիրներ։
Հանդիպման վերջում նա խնդրեց ունկնդիրներին առաջարկել խնդիրներ և ուղեղափոթորել լուծման ձևեր։
Պարզվեց, որ մեր․․․ չէ, ոսկե չէ, ․․․ հմ․․․ սմարտֆոնային ուուուուու․․․ հայելախցիկային երիտասարդությանը ամենից շատը հուզում է լիֆտում չիշիկ անելու կանխարգելումը։
Ունայն էին Հայկի և Ալբերտի փորձերը այլ թեմաներ առաջարկել, ասենք, ինչպես երեխաներին խթանել որ ձեռքերը լվանան։
Երիտասարդությունը անհանգստացած է կոնկրետ խնդիրներով․ լիֆտեր։ Ես արդեն սկսեցի հավատալ, որ երբ լիֆտերի խնդիրը լուծվի, ինքնաբերաբար կլուծվեն և այլ խնդիրները, մասնավորապես․ տրանսպորտի, թափառական կենդանիների, գործազրկության, կրթության, կաշառակերության, ու իհարկե, Արցախյան խնդիրը։
ու տենց
Ամառային դահլիճը դատարկ է։
իսկ սիրահարների այգում, չնայած որ անհարմար է ու էկրանը փոքր է, սակայն մարդիկ իրար գլխի են հավաքված, ու կանգնած, ու ասեղին ընկնելու տեղ չկա բնավ։
ու դա նշանակում է որ ինչ որ մեկը բնավ բիզնեսից գլուխ չի հանում։
ու որ մի քանի հոգի կա որ սրիկա են։
ու տենց
Սիրահարների այգում մի բան ա պակասում։
Պետք ա մի հատ արկղ, ու իրանից կախված փաթեթներ, որ շներով մարդիկ մտնելուց քաշեն, ու հավաքեն դրանցով եթե պետք լինի, իսկ դուրս գալուց նետեն այդ իսկ արկղի մեջ։ Հա, իսկ արկղի վրա պետք ա նկարել որ փաթեթները կապեն հետո նետեն, քանի որ չհասկացող մարդիկ են պատահում։
Հա, մեկ էլ լսել եմ, որ խոտերը փակ են որովհետև կաբլուկներով աղջիկները փչացնում են։
Արդյո՞ք բարդ ա մի հատ ցուցանակ սարքել ջնջած կրունկով, որը դա հանրամատչելի բացատրի։
կամ ասենք բոթասով ցուցանակ որ հասկանան որ միայն մարզայինով ա կարելի մտնել։
համ էլ իրանք կիմանան որ կրունկերով այգի հավես չէ գնալ։
Չնայած հա, չհասկացող մարդիկ են լինում, արի ու հետևի նրանց։ Ավելի հուսալի ա պարզապես փակել։ Սակայն արկղը հենց չհասկացող մարդկանց համար ա ով չի հասկանում որ փաթեթ ա պետք ունենալ գրպանում եթե շան հետ տենց այգի ես մտնում որտեղ ասենք խոտերի վրա են պարկում։
ու մի բան էլ։ «Աչաջուրը» միակ այգում գտնվող սրճարանն ա, որտեղ ես լինում եմ։ Որովհետև այլ տեղեր սկզբունքորեն չեմ լինում իսկ եթե պետք ա լինում լինել(մեկ անգամ ա տենց եղել), ապա փող չեմ տալիս ու բան չեմ վերցնում: Որովհետև չեմ ուզում դրական խրախուսանք հանդիսանալ նրանց համար։ Իսկ Սիրահարների այգին միակ տեղնա որտեղ սրճարանը հայտնվելու հետ միասին կանաչ տարածությունը մեծացել ա ոչ թե պակասել։
ու տենց
Նեմրան պատրաստվում է «ինովեյշն թըլքս» իր խոսքին սիրահարների այգում։
Բամբասանքներ, խարդավանքներ, հետազոտություններ
Մնացեք մեզ հետ։
_ու տենց _