ասք վեհության մասին

Ինձ հարցնում են, ասում են, այ դու գրում ես «սա վեհ չէ», բայց ո՞րն է վեհությունը, ո՞վ է վեհը։ Այս ի՞նչ նացիստական հայացքներ են։

Փաստորեն, կարիք կա մանրամասնել։

Ես Մայակովսկի չեմ բնավ, բայց եւ նացի չեմ։ Հակառակը, ես ուզում եմ ցույց տալ, որ հանդուրժողականությունը կապ ունի վեհության հետ, իսկ անհանդուրժողականությունը՝ հետամնաց լինելու, ոչ վեհ լինելու հետ։

Ես գրելու եմ ինչու է սերը վեհ, իսկ ատելությունը եւ խանդը՝ ոչ։

Ու որ վեհությունը բանականության հետեւանք է։

Այո, ես ասում եմ, որ մարդը սոցիալական կենդանի է։ Ես նաեւ սիրում եմ շեշտել, որ մարդը բանական մարդ է։

Ես կարծում եմ, որ վեհը՝ շատ մարդկային է, շատ բանական է։

Կենդանիները գուցե եւ կարող են վեհ քայլեր անել, բայց դա վեհության ամենացածր մակարդակն է, երբ խոսքը գնում է իրենց տեսակի պահպանման մասին։

Բացի դրանից, իրենց քայլերը ավելի թվացյալ են վեհ, որովհետեւ պայմանավորված են բնազդներով, ու ոչ՝ գիտակցված մոտիվներով։

Բանականության պատճառով մեր ու կենդանիների մոտիվները հաճախ տարբերվում են։

Բանականությունն է փոխում մեր մոտիվները, այո, վեհացնում դրանք։

Անշուշտ, վեհությունը կապ ունի մոտիվների հետ։

Այնպես, ինչպես մի սիմպտոմը կարող է պատճառաբանված լինել զանազան հիվանդություններով, այնպես էլ մարդու արարքը, քայլը, կարող է պատճառաբանվել զանազան մոտիվներով։

Ո՞րն է ոչ վեհ, ոչ բանական կենդանու մոտիվը։

Օրինակ, կենդանիները բնության մեջ, ով ումից ինչ կարողանա փախցնում, գողանում են։

Թեկուզ եւ կյանքը, վառելիքի՝ այսինքն սնունդի համար։

Այդ պատճառով Իրաքի զավթումը վառելիքի համար, ոչ ոք վեհ քայլ չի համարում։

Մարդկանց մոտ գողությունը չի համարվում վեհ, քանի որ այն անցնում է այլ մարդկանց սահմանները։

Այո, մենք արդեն ունենք հստակ գծված եւ գրանցված սահմաններ։

Սահմանները երեխաների մոտ սկսում են ձեւավորվել այն ժամանակ, երբ նրանք գիտակցում են որ առանձին էակ են, մոր մաս չեն։

Եւա/Ադամ/Խնձոր պատմությունը ինտերպրետացվում է հենց որպես բանականություն ստանալու պրոցես, բնությունից առանձնանալու, ինքնուրույն դառնալու, սահմաններ ձեռք բերելու պրոցես։

Ու լինելով բանական, մենք համարում ենք, որ գողություն անելը լավ չէ։ Որովհետեւ դա անցնում է այլ մարդկանց սահմանները։

Մենք սահմանում ենք մեր ազատությունը այնտեղ, ուր սկսվում է այլ մարդու ազատությունը։

Շանտաժը ըստ էության գողություն է։ Ու այն բնավ վեհ չի համարվում։

Ժամանակակից քաղաքակիրթ հասարակությունը ձեւավորված է այնպես, որ մի մարդ մյուսին չի կարող «մինուսի» մեջ գցել։ Մենք սովոր ենք, որ կարող ենք տալ, ոչ թե խլել։

Ավելի ճիշտ, խլելու մոնոպոլիա ունի պետությունը, ու ըստ սահմանման կիրառում է բռնություն միայն հասարակությանը վտանգավոր մարդկանց հանդեպ։

Այդ պատճառով հասարակության մեջ նորմա է համարվում աշխատանքի դիմաց վճարելը։

Եթե ինձ պետք է ինչ որ մեկը ինձ համար ինչ որ բան անի, ես վճարում եմ։

Շանտաժը խախտում է այդ նորմը։

Շանտաժ անողը ոչ թե մարդուն կոմպենսացիա է առաջարկում, այսինքն պլյուս, այլ գողանում է ունեցվածքը, լինի դա իր, փող, կամ հոգեւոր արժեքը՝ այլ մարդ, այսինքն մինուսի մեջ է գցում, ու հետո պահանջում ինչ որ բան անել, որ խոստանալով որ կատարողը կվերադառնա զրոյական հավասարակշռության վիճակին

Այդ պատճառով շանտաժը բնավ վեհ չէ։

Ու այդ պատճառով մենք հաճախ չենք բանակցում տեռորիստների հետ։

Տեռորիզմտ վեհ զբաղմունք չի համարվում, եւ մայրիկները չեն սովորեցնում երեխաներին՝ այ կմեծանաս, տեռորիստ կդառնաս։

Այն պատճառով, որ մարդիկ ուզում են ընդունել վեհության հետեւանքները որպես ինքնին, մենք ունենք խնդիրներ գիտակից մարդկանց հետ։ Ոչ բոլորն են վեհ, ու քաղաքական գործիչները բնավ ոչ միշտ են վեհ։ Իսկ մարդիկ ուզում են մի անգամ ընտրել, ու հետո կոնտրոլ չանել, հավատալով, որ ընտրվածները կկատարեն խոստումները։

Ու զարմանում են, երբ նրանք պետք է լինում շարունակել քաղաքացիական կոնտրոլը։

Այսպես, խոստում պահելը համարվում է վեհ։

Դա մարդկային է։

Խոստում չպահելը, ստելը վեհ չէ։

Իսկ խանդը՞։

Ինչո՞ւ խանդը վեհ չէ։ Որովհետեւ բանական չէ։

Բանական մարդու համար խանդը անիմաստ է։

Եթե իմ զուգընկերոջը պետք է «կոնտրոլ» անել, որ նա «չդավաճանի», ու այդ կոնտրոլն է իրեն պահողը, ապա ինչի՞ն է պետք այդպիսի հարաբերություն։ Կամ պետք է խանդը չլինի, ու մարդ օկ լինի «ազատ հարաբերությունների» հետ, կամ պետք է հարաբերությունը չլինի։

Կամ այլ խանդի օրինակ։ Եթե զույգից մեկը հավանում է այլ աղջիկ/տղա, ապա առաջացող վախը, որի պատճառն է կարծելն որ հավանելն ու «դավաճանելը» մեկ է՝ բանական չէ։

Արդյո՞ք այդ մարդը քո հետ է, որովհետեւ դու ամենագեղեցիկն ես։

Հա, քյարթերի ոչ այնքան զարգացած ու ոչ այնքան հանդուրժող մշակույթի մարդկանց մոտ ընդունված է ասել՝ «դու ամենագեղեցիկն ես»։ Բայց հետո նրանց կթվա որ էլի ինչ որ մեկն է ամենագեղեցիկը։ Այդ աղջիկներն էլ խնդիր ունեն, եթե նրանց պետք է լսել, որ նրանք ամենագեղեցիկն են։

Երկուսի վարքագիծն էլ վեհ չէ։

Վեհ չէ նաեւ մտածելը, որ արտաքինն է որ կապում կամ պահում է մարդկանց միասին։

Այսինքն այդպես լինում է հաճախ, բայց դա վեհ չէ, մարդկային չէ։

Մարդիկ շատ ավելի հոգեւոր էակներ են։

Այդ պատճառով ես սիրում եմ, երբ Ֆրոմը ցույց է տալիս ինչպես եւ որտեղ Ֆրոյդը բնավ խորը չէր նայում։

Վերադառնանք խանդին։

Այլ մարդուն որպես սեփականություն վերաբերվելը՝ վեհ չէ։

Այլ մարդուն ստիպել խանդելը, որ նա մնա, չթողնի, բնավ վեհ չէ, ցածր է։

Որովհետեւ դա կենդանական բնազդներ շահարկելն է, ակտիվացնելն է։

Բայց մարդ մարդը, ում բանականությունը զարգացած է, ով զարգացած է, կամ չի կարող խանդ զգալ, կամ, վատ դեպքում, կվերլուծի խանդը, կհասկանա որ դա բանական չէ, ու ոչ մեկին դրանից լավ չէ, կգիտակցի, ու հանգիստ կլինի։

Վերադառնանք գողություններին։

Ո՞վ են գողերը։ Ինչո՞ւ են կենդանիները իրարից գողանում։ Որովհետեւ չեն կարողանում ստեղծել։

Մենք ստեղծագործող ենք, մեզ պետք չէ գողանալ։ Մենք կարող ենք ստեղծել այն, ինչ մեզ պետք է, կիսվել դրանով, ու այսպես տարբերվում ենք կենդանիներից։

Այդպես ավելի զարգացած եւրոպացիները խաբում էին քիչ զարգացած ցեղերի մարդկանց հայելիներ բերելով։

Ավելին, քանի որ մենք այժմ ավելի վեհ ենք, քան մի երկու դար առաջ, մենք հիմա մտահոգված ենք նրանով, որ գողանում ենք կենդանիներից։ Ու մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ վայրի կենդանիներին հնարավորին քիչ վնաս տանք։ Առաջ չէինք մտածում։

Չգողանալը վեհ է։

Ստեղծագործելը վեհ է։

Ու կապիտալիզմը նորմալ, այո, նորմալ երկրներում ավելի քիչ դարվինիստական է։

Մենք ավելի վեհ ենք, մենք սոցիալ կենդանիներ ենք, ու մենք իրար աջակցում ենք։ Մենք գիտենք, որ մեզնից ցանկացածը տարբեր պատճառներով կարող է գործազուրկ մնալ, ու մենք ունենք սոցիալական ծառայություններ։

Պատերազմը վեհ չէ։

Պատերազմները, ինչպես եւ կենցաղային կոնֆլիկտները լինում են այն պատճառով, որ ինչ որ մեկը մյուսի սահմանն անցնում է։

Ինչպես զարգանալով երեխաներն են ձեռք բերում սահման, այնպես էլ բավական զարգացած էթնոսները դառնում են ազգեր, ունենում են սահմաններ, իրենց տարբեր զգալով։

Մարդիկ տարբեր են։

Մարդիկ տարբերվում են։

Գիտակցելը դա ու հանդուրժող լինելը՝ վեհ է։

Չհանդուրժող լինելը՝ վեհ չէ։

Այդ պատճառով ակնհայտ է, որ վեհ չեն այն մշակույթները, որ հանդուրժող չեն, ասենք ռաբիսը։ Վեհ չեն նացիները։ Վեհ չեն կոմունիստները։

Մարդկայինին դեմ է չընդունել տարբերությունը։

Որովհետեւ մարդիկ տարբեր են։

Ու ազգերն են տարբեր։

Երբ մի ազգը ուզում է այլ ազգի հաշվին զարգանալ, կարող է սկսվել պատերազմ։ Ցավոք, մենք դեռ այնքան վեհ չենք, որ ինչպես գիտակցում ենք, որ պետք չէ հարեւանից գողանալ, ու գիտակցում ենք, որ չենք ուզում Վայրի Արեւմուտքի ժամանակների պես բոլորս զինված լինել, այլ ուզում ենք իմանալ, որ փողոց դուրս գալը անվտանգ է, այդպես էլ ավելի վեհ կլինենք երբ պատերազմներ չեն լինի։

Այն ժամանակ միայն սահմանները որոշ չափով կկորցնեն իրենց ակտուալությունը։ Ու դա կատարվում է զարգացած, այո, վեհացած տեղանքներում։ Որովհետեւ այն ազգերը գիտեն՝ հարեւանները չեն «գողանա» իրենց արժեքները՝ մշակույթը, չեն անի այնպես, որ իրենց հաշվին ավելի լավ ապրեն, չեն փորձի ասիմիլացնել։

Հակառակն է կատարվում, երկրները փորձում են նույնիսկ իրենք իրենց ի վնաս, աջակցել այլ երկրների։

Ու դա արդեն շատ ավելի է նման վեհությանը, քան պատերազմը։ Ճիշտ է, այս դեպքում, ինչպես եւ հաճախ, լոնգ թերմ վս շորթ թերմ շահն է, որը հաճախ բնորոշ է ավելի վեհ քայլերին։ Ու այստեղ, նույնիսկ եթե իրական մոտիվները պարզապես լոնգ թերմ ավելի լավ ապրելն է, ապա դա արդեն իսկ ավելի վեհ է, որովհետեւ լոնգ թերմ մտածել կարող են զարգացածները, ուժեղները, խելացիները։

Այդպես է նաեւ ազատության գաղափարի հետ։

Ազատությունը կարող է բերել խնդիրներ, հավելյալ բարդություններ։

Առնվազն պետք է ինքնուրույն որոշումներ կատարել, ու մարդիկ, նույնիսկ ազգերը, ավելի ապահով են իրենց զգում երբ ուրիշն է իրենց տեղը որոշում, բայց չէ՞ որ դա թվացյալ ապահովություն է։

Իրական ազատությունն է բերում ապահովություն։

Ազատությունը վեհ է։

Ու վերջապես, սերը վեհ է։

Ատելությունը վեհ չէ։

Սերը վեհ է, որովհետեւ դրա մոտիվները այլ մարդու, կամ մարդկանց զարգացումն են։

Երեխաներին սիրելով, ծնողները ուզում են, որ նրանք զարգանան, զարգացնում են նրանց։

Այդ պատճառով սերը երեխաների հանդեպ բնավ կմճտելով չէ, այլ զարգացնելով, թանգարաններ տանելով, երբ գրքեր կարդալով է արտահայտվում։

Սեռական սերը՝ նույնպես։

Ուզում եմ կրկին մոտիվների օրինակ բերել․

Օրինակ, մեկը գրում է ֆեյսբուքում վալենտինի օրը՝ «ես կուզենայի որ քո մոտ միշտ այսպիսի վատ օրեր լինեն»։

Ինչի՞ մասին է սա։

Հաստատ սիրո մասին չէ։ Բայց մենք հաճախ շփոթում ենք գաղափարները։ Շփոթում ենք վեհը՝ սերը եւ բնազդները՝ սեքսուալ գրավիչ լինելը, այլ մարդկանց որպես սեփականություն վերաբերվելը։

Կամ այլ օրինակ, պատկերացրեք, տղան անտարբեր չէ աղջկան, աղջիկը ունի հարաբերություն, ու չգիտի, որ իր ընկերը պարբերաբար նրան դավաճանում է։ Եթե իմանար, ապա օկ չէր լինի, կարող է բաժանվեին։

Եթե այդ ոչ անտարբեր տղան հայտնի, հասցնի աղջկան այդ տեղեկատվությունը, դա վեհ չի լինի, որովհետեւ մոտիվը իր պարզ է։

Նա իր մասին է մտածում առաջին հերթին, ոչ այն աղջկա։

Բայց ճշմարտությունը արժեք է, ու վեհ է։

Շատ ավելի լավ կլինի, որ այդ տեղեկատվությունը, այդ աղջկան իրականում պատկանող տեղեկատվությունը հասնի նրան այլ մարդու միջոցով։ Մարդու, ով անմիջականորեն հետաքրքրված չէ, ու ում մոտիվը հաստատ լավն է։

Նաեւ, եթե հարաբերությունը լավը չէ, եթե սիրո մասին չեն ասում քայլերը, այն առանց արտաքին «օգնության» կտապալվի։

Ու այդպես օգտագործել վեհ քայլը, ճշմարտություն հայտնելը իրական այլ մոտիվ ունենալով վեհ չէ։

Օգտագործել իրական արժեքը՝ ժողովրդավարությունը ու ունենալ իրական մոտիվ՝ նաֆթը, դա վեհ չէ։

Այդպես էլ, չզիջելը վեհ չէ։

Լինի դա դրամարկղում մնացած վերջին տոմսը, թե երթուղայինում նստարանը։

Զիջելը վեհ է, եթե դա քո իրական արժեքների ոտնահարում չէ։ Պաշտպանել իրական արժեքները՝ վեհ է։

Օրինակ, ձեզ կանգնեցրել է ոստիկանը, պահանջում է գրպանների եղածը ցույց տալ։

Դուք գիտեք, որ նա իրավունք չունի դա անել, ու կարծում եք, որ աջակցում եք անօրինականությանը, եթե ենթարկվեք։

Գիտեք նաեւ, որ մեզ մոտ մեծ հավանականությամբ կունենաք խնդիրներ, եթե բացատրեք ինչ պատճառով չեք ենթարկվի։

Բայց դա կարող է ավելի վեհ քայլ լինել, քան հանգիստ ցույց տալ գրպանների պարունակությունը, ու գնալ տուն։

Կարող է տանը սոված շուն է սպասում, ում պետք չէ որ դուք հայտնվեք բաժնում։ Կարող է շորթ թերմ դա հարմար է, ենթարկվել, ու անցնել։

Բայց եթե քաղաքացին գիտակցում է, որ այստեղ նա պետք է թույլ չտա իր, ու այլ մարդկանց իրավականորեն սահմանված սահմանը անցնել, դիմադրում է անօրինականությանը ոչ հարմարավետության պատճառով, ապա դա վեհ է։

Այդ պատճառով է որ հաճախ այն մարդիկ, ով զոհաբերություն է անում, թվում են վեհ։

Բայց զոհաբերությունը վեհ չէ։ Որովհետեւ այն ինչին հոգեբանները ասում են զոհաբերություն, դրա մոտիվները ցածր են։

Երբ ծնողը աջակցում է երեխայի զարգացմանը, ու որոշում է ձեռք բերել երեխային գիրք, ոչ թե իրեն նոր ժամացույց, դա վեհ է։

Երբ ծնողը սեփական դոմինանտությունը եւ կոնտրոլը պահելու համար է զրկում երեխային որոշ չափով ինքնուրույն լինելու հնարավորությունից, չնայած դա խոչընդոտում է երեխայի զարգացմանը, դա արդեն վեհ չէ։

Ավելի լավ է մեքենա վարելիս զիջել այլ մեքենային ճանապարհ, թեկուզ եւ ձեր ճանապարհն է։

Ավելի լավ է զիջել մեքենաներին սպասելով քսան վայրկյան լուսակիրի մոտ, եւ անցնել այնժամ, երբ ձեր հերթն է։

Հերթ չպահելը վեհ չէ։

Ես չեմ կարծում որ առանց հերթ մտնող մարդիկ իրենց սիրում են։

Չներելը վեհ չէ։ Այնտեղ սիրո մասին միտք չի լինում։ Ներելը վեհ է։

Այն սիրո մասին է, այն մարդկային է։

Այն հանդուրժող է։ Այն ընդունել է այլ մարդու։

Այսպես, մի քանի օրինակ բերեցի որ բացատրեմ, ինչ եմ հասկանում, երբ օգտագործում եմ վեհ բառը։

եւ այդպես

պիտակներ՝ մարդիկ  մտքեր  վեհ