կոստան զարեանի 1927 թուի «ուղղագրութեան խնդրի առթիւ» տեքստը, այո, գուցէ էսօրուայ համար ոչ քաղ․ պատշաճ, եւ վիճելի պնդումներով լի, բայց չի դադարել լինել արդիական՝ ու նաեւ էն մասին ա ինչի են էսօր ծրագրաւորման լեզուները տէնց իբր «հեշտացնում» որ առանց հասկանալու գրել կարողանաս։ նոյնիսկ չիմանաս որ ցուցիչ կայ՝ որ գնաս լաւ ստրուկ լինես իրենց գործարանում։ որ արագ լինի պատրաստել մէկի, ու պէտք չի որ նա զուտ անհրաժեշտից շատ իմանայ։
>Եւրոպայում և մանաւանդ Ամերիկայում այն, ինչ որ անուանում են ժողովրդական զանգուած, պարզապէս որոշ ֆիզիկական ուժի քանակ է, որ ընկերութիւնը աշխատում է շահագործել իր որոշ նպատակներին հասնելու համար։ Անհատը զոհ է, և նրա գերագոյն պահանջները ոչ միայն միանգամայն անտեսուած են, այլ համարուած են վնասակար։ Այստեղ գրագիտութիւնը և գիտութիւնը կիրառւում են այն չափով, ինչ չափով որ այդ անհրաժեշտ է ընկերութեան մէջ ստրուկի դեր կատարող անհատին։ Ուստի քիչ, արագ և միայն անհրաժեշտը։ Այստեղից բոլոր գիշերային և ցերեկային այն դպրոցական հաստատութիւնները, որոնք «լոյս» են տարածում, և գործարանային այն արտադրութիւնը, որ այս օրուայ միջակ մտաւորականի տիպն է կազմում։
ու սա, իսկապէս՝
>Անհատը համարւում է ֆիզիկական որոշ ուժ, որի մտային և հոգեկան զարգացումը ընկերութեան համար անհրաժեշտ է այնքան, ինչքան կարող է նպաստել մեքենական արտադրութեան, աւելին՝ ոչ միայն չի քաջալերւում, այլ համարւում է կասկածելի և վնասակար։
երեւի շատ մարդ որ «արդիւնաբերութիւնում» աշխատել ա, նկատել ա ինչպէս են կառավարիչները՝ որ ընկերութեան մէջ կատարում են այն դերը ինչ django unchained֊ի stephan֊ը՝ calvin candie֊ի մօտ, ինչպէս են դժուարութեամբ թաքցնում անհանգստութիւնը, եթէ դու ինչ֊որ բան ես սովորում, կամ ինչ֊որ բանի մէջ ես խորանում, որ էս պահին գործի համար անհրաժեշտ չէ։ եւ ինչպէս են ջանում ազդել որ զսպեն քո հետաքրքրասիրութիւնը։ նրանք ենթագիտակցօրէն զգում են, որ դու քո չափն անցնում ես, քեզ չի կարելի էդպէս անել, բայց եւ ուղիղ հանրային, այդ համար նախատեսուած պատիժ չի ձեւակերպուած։
այս հատուածն էլ ա կարեւոր ու ցաւոտ՝
>Միտքը արտադրողի ստեղծագործական ճիգը հաւասար է նոյն միտքը ընդունողի ճիգին։ Շոպենհաուերի լաւագոյն էջերի իմաստը տպուած գրքի մէջ չէ, որ գոյութիւն ունի, այլ այն անհատի մէջ, որը այդ իմաստը հասկանում է։ Եթէ ոչ ոք նրան չհասկանայ, Շոպենհաուերը կը դադրի գոյութիւն ունենալ։
թումանեանն էլ գոյութիւն կունենայ այնքան, ինչքան իրան կարդացող կը լինի։ չարենցն էլ։ եւ երկուսին էլ պէտք ա կարդալ հայերէն։
օբերոնն էլ այնքան ժամանակ կենդանի կը մնայ, որքան իրանով գրում են։ նոյնիսկ եթէ դա պրակտիկ չի։
#կապիտալիզմ #կոմունիզմ #սոցիալիզմ #գիտութիւն #կրթութիւն #ուղղագրութիւն #լեզու #օբերոն