ասք կրունկների եւ գրգռաճեղքերի մասին

Սովորաբար ես անջատում եմ շրջակա միջավայրում հնչող երաժշտությունը։

Սակայն այսօր փողոցներով զբոսնելիս չէր հաջողվում անջատել կրունկների կտկտոցը։ Ձախից, աջից, ամենուր։

Տեսնես տենց հասարակություն կա՞ մի քաղաքում այս կլորակի վրա, որտեղ կարելի է հանգիստ զբոսնել, առանց կրունկների կտկտոցի։

Ես երբ երիտասարդ էի եւ անպատկառ արդեն գրել եմ որ չեմ տեսնում կրունկների վրա հենված աղջիկներին, չեմ ընկալում։ Հիմա արդեն հասկանում եմ ինչու։

Որովհետեւ թե աչքերը բարձրացնենք կրունկներից, ապա բնութագրող կլինի տեսնել որեւէ անհարմար, սակայն «գայթակղել» նպատակ ունեցող զգեստ։

Կարծես այդպիսի բառ նույնիսկ կա, գրգռաճեղք։

Այդ ամբողջ հագուկապը նպատակ ունի գայթակղել, գրգռել, ու գրավել։

Բայց ես չեմ ուզում ինձ գրավեն։

Ես, այսպես ասած, ազատագրված մարդ եմ։

Ու առաջին պատճառն ինչու ես չեմ «գայթակղվում» այն է, որ ես հասկանում եմ որ դա անկեղծ չէ արված․ կրունկների վրա քայլելը հարմար չէ, գրավիչ հագուստն ու մեյքափը անտեղի ժամանակի ծախս են պահանջում ու ընդհանուր առմամբ դիզայնի սխալ են։ Ամենը գրավելու համար է արված։

Կամ աչքերի մեջ փոշի լցնելու։

Այսինքն այդ մարդն ոնց որ ասի, ես այդպիսին չեմ ինչպիսին կամ, ես «ավելի լավն եմ», ու ուզում եմ քեզ խաբել, ուզում եմ քեզ դուր գալ։ Դուր գալ ոչ այնպիսին ինչպիսին կամ։ Այդքան ակնհայտ ասի, որ չես ուզում դրանից հետո «մանիպուլյացիայի ենթարկվել» ու գայթակղվել բնավ։

Երկրորդ պատճառն այն է որ ես նույնիսկ խղճում այդպիսի աղջիկներին։ Մտածում եմ, ինչ բնական գեղեցկություն ունի, ու թաքնվել ա այդ շրթներկի, ականջներից կախված զինամթերքի ու դիմափոշու հետեւը։

Արդյո՞ք այդ չափ ինքն իրեն չի սիրում, ինքն իրեն չի գնահատում որ փոխում է գեղեցիկը «գայթակղիչի» հետ, փոխում է անկեղծությունը ստելու հետ։

Արդեն մի անգամ գրել եմ, գեղեցիկ լինում են, գլամուր դառնում են։

Դա երեւում է։

Այնպես որ այո, ես երբ տեսնում եմ կրունկներով աղջիկ, դա ինձ շատ բան է ասում։

Գրքի կազմով լինում է դատել պարունակության մասին։

Ու այնքան նման չէ իմ աշխարհի աղջկան այդ աղջիկը, որ ես իրեն ոչ միայն որպես աղջիկ, այլ որպես իմ տեսակի էակ, որպես մարդ դժվարությամբ եմ ընկալում։

Չէ, ես չեմ մտածում որ իրենից լավն եմ։ Ես չեմ մտածում որ իմ բակի շնից լավն եմ, ուր մնաց այլ մարդանման էակից։ Պարզապես դա զարմանալի չէ, որ «գրավելը» չի «գրավում»։ Բայց շանը ավելի շատ եմ հարգում, որովհետեւ նա կարողանում է ինքը իր խելքով գոյատեւել այս դաժան քաղաքում։ Չէ, չեմ խղճում որ տուն տանեմ։ Թե մի օր որեւէ շուն իմ տուն հրավիրեմ, ապա ոչ այն պատճառով որ նա առանց ինձ չի գոյատեւի եւ ես փրկիչ եմ, այլ այն պատճառով, որ ինձ հավասար էակ եմ տեսնում, ում հարգում եմ։

Մարդիկ ով իրենք իրենց սիրում են, սիրված են լինում։

Մարդիկ ով իրենք իրենց չեն սիրում, սիրված չեն լինում։

Գլամուրը դիզայնի սխալ է, հենարան է կառույցի որը ինքն իրենով չի կարող կանգնել։ Իսկ թե կանգնում է, ապա ավելի տխուր է տեսնել գեղեցիկ, սակայն այդ գեղեցկությունը փչացնող, անինքնավստահ, քսմսված «ծտերին»։

Ես էլ հոգեւոր գեղեցկության մասին չգրեմ։ Որը մարդուն, կամ նույնիսկ շանը այնքան է պայծառ դարձնում ու առանձնացնող շրջակա միջավայրից, ոնց որ բաց դիաֆրագմայով նկարված լինեն։

այնպես որ աղջիկները չունեն (խելք) ինչպես ասում էր փիլիսոփա Մհերը։

Your browser does not support the audio element.

ու տենց