ասում ա՝

— ես ամն քաղաքացի եմ։ աղջիկները հետս հանդիպում են, երբ իմանում են, որ հայաստանում եմ մտադիր ապրել, էլ հետաքրքրութիւնը կորցնում են։ բոլորն ինձ դիտարկում են տոմս դէպի արեւմուտք։ միայն մի աղջիկ ա եղել, որ ազնիւ էր, ու ես իրան ահաւոր յարգում եմ։ հանդիպումից հինգ րոպէ անց ասել ա, որ իրան պէտք ա ամն քաղաքացու հետ ամուսնանալ, ու առաջարկել ա քննարկել գործարքի պայմանները։

#զրոյց #արտագաղթ #աղջիկներ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

հինգ հատ կոմպ ունես, ով տեսնի՝ կվախենա) դե արդեն կնոջ համար տեղ չկա էլի ասածս էդ ա էդ ով էլ մտնի սենյակդ՝ կհասկանա)))

բնականաբար, կին ա ասում։

ամէնը, ինչ դուք ուզում էիք իմանալ կանանց մասին։

էդ նա իմ սառնարանը չի տեսել։

#աղջիկներ #սէր

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

գիտէ՞ք բայց որն ա իսկական օբյեկտիֆիկացնելը։ էդ տղաների ոչ picky լինելն ա։ էդ տղաների ցածր պահանջներն են՝ տղաների ով ասում են որ «կանացի քնքշանքի պահանջ ունեն», տղաների, ում էդքան կարեւոր չի, թէ էս աղջիկը ինչ ա հագնում, թէ ինչպէս ա գրում, ինչ ա արել իր կեանքում, ոնց ա մեկնաբանում քաղաքական իրողութիւնները, եւ ինչ կարծիքի ա իսրայէլա֊պաղեստինեան հակամարտութեան մասին (էս վերջինն արդէն ինքնահեգնանք էր)։

բայց լուրջ։ ու ի․ թ․ դրա արմատները կենսաբանութեան մէջ են, որ աղջիկներն են picky, ոչ թէ տղաները, բայց ամէն դէպքում, օբյեկտիֆիկացնելը էդ ձեր «հանդուրժող» լինելն ա, ինչ ա թէ աղջիկ ա։ դեբիլ ա նա, յետո՞յ ինչ որ աղջիկ ա։ բայց էդ ձեզ չի հետաքրքրում, քանի որ դուք «հանդուրժող» էք ու «լիբերալ», ու «նեղմիտ» չէք։

ու ես էսպէս գրում եմ, քանի որ ահաւոր մենակ եմ ինձ զգում ու չհասկացուած, ոչ մէկին չգիտեմ տղաներից ով ինձ հետ կը համաձայնէր։ տենց։ #սէր #յարաբերութիւններ #աղջիկներ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ոմն հասմիկը իր գիւղի՝ ջրաշէնի մասին բլոգ էր փորձում վարել՝ http://jrashen-ararat.blogspot.am/ ու այնտեղ եմ պեղել նկարը, պարզ չէ բնաւ, ինչպէս է դա դպրոցի առօրեայ, բայց զինուորական շորերով աղջիկները նայւում են, ու տենց հաւէս է։ #ջրաշէն #աղջիկներ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)