ես մեր բարքեմփի մասին առաջին անգամ չէ որ լավ չեմ գրում։ ոչինչ, մերն է, չեն ասի, նախանձում է։
համ էլ ավելի տեղ կունենամ արցախի այլ բարքեմփի մասին ոչ լավ գրելու։
ես անձամբ սպառված ու դատարկված էի բարքեմփից։
որովհետեւ հետաքրքիր պրեզենտացիաներ չկային։
շատ քիչ էին։ ու այթի֊ին վերաբերվող պրեզենտացիաներ շատ քիչ էին։
դրա տեղը կային մարդկանց ծիծաղեցնելու փորձեր։
ընդամենը ծիծաղեցնելու համար։
գնացինք, ծիծաղեցինք, եկանք։ ի՞նչ եք հիշում։ ծիծաղ։
այո, թեդի ժամանակ էլ են խոսնակները կատակ անում։
դա շատ լավ է, կատակ անելը։ օգնում է խոսքի ժամանակ։
բայց դա օգնում է, դա չէ խոսքի էությունը։
երբ այդ խոսքը դատարկ չէ։
երբ ծիծաղելու մեջ է իմաստը, ապա դա կարգին հաղորդումն է։
դուք ծաղրածու չեք։
մենք էլ կրկես չենք գալիս։
լրացուցիչ հիասթափություն էր այն, որ խոսքերի, ներկայացումների որակը չէր լավացել։
այսինքն եթե առաջին երկու տարին կարելի էր ասել, լավ, նոր են, երիտասարդ են, ապա այդ նույն մարդիկ նույն ձեւ կամ նույնիսկ ավելի վատ ներկայացումներ արեցին։
այսինքն աճ չկար։ անկում կար
ես հուսով եմ բարքեմփ 2012 ավելի լավը կլինի։
որովհետեւ մենք պետք է աճենք։
եթե մենք չենք աճում, ո՞նց ենք ուզում ներկայացողները աճեն։
ու մենք ասելով, ես նկատի ունեմ լսարանը։
կազմակերպիչները միշտ չէ որ կարող են բան անել ներկայացողներին, որովհետեւ վատ պրեզենտացիան կանոններին դեմ չէ։ վատ ներկայացումը ընդամենը վատ ներկայացում է։
լսարանը պետք է ուզի ոչ թե գալ ծիծաղել այլ գալ հետաքրքիր բան իմանալ, ու զրուցել։
որովհետեւ բարքեմփը դա խարույկի շուրջ զրույց է։
ապա պետք է լքի այն սենյակը ուր հետաքրքիր բան չկա։
մարդիկ, մի քիչ հարգեք ձեզ։
այդքան ռեսուրս է ծախսվում բարքեմփի վրա ոչ նրա համար որ դուք գաք անկապ ծիծաղեք կամ ծիծաղեցնեք, գնաք։
ես ուզում եմ բարքեմփից հետո դատարկված չլինել։
ու տենց
Դմիտրի Չերնիշյովը բարքեմփում։
ու տենց
One difference I noticed right from the start at BarCamp was both that there was an almost equal amount of women and that a lot of women were heavily involved in the exact sciences (a lot of them have no problem calling themselves geek-girls, how cool is that?).
Another thing I noticed was the ‘informal’ feeling which reminded me a bit of the Hack-Tic strain of events (from GHP to HAR); the idea being that there are as little as possible ‘tourists’ and each person attending can also be a participant by being a ‘presenter’.
The BarCamp afterparty was something else: not only did everyone dance (including me, yes) but it was an atmosphere of fun and joy. This probably inspired people to do ‘just a little bit more’ and that was well-received.
All in all, judging from what I have seen at BarCamp, I guess that if Armenia can keep itself from going under, it could have a place in world-class ICT, both from the social perspective as well as from the technical.
BarCamp evolves, as it rightly should, into an event that should become a ‘must-have-been-there’ for anyone involved with anything Net and CPU.
ու տենց
Նի զա շտո նե դոգադայետես որտեղ է ընկերոջս խելախոսը գտել ch conference աքսես փոյնթ՝
եւ իմ համեստ մաեմոն նույնպես՝
ոչ, բնավ ոչ Ամերիկյանում, ուր արդեն երրորդ տարին է անցնում է չԿոնֆերանսը։
Այս վայֆայ ցանցը գտնվել է «կոնգրես հոտել»ում։
Ու ch նշանակում է Congress Hotel։ Իսկ դուք մտածեցիք Confœderatio Helvetica։
Այնպես որ չԿոնֆերանսը աֆթեր փաթին կանի կոնգրեսում, վաղը երեկոայն ութին, բարքեմփից հետո։
Իսկ առավոտյան ամերիկյանում ես ուզում եմ դիտել հետեւյալ ներկայացումները՝
– Զավեն Նավոյանի
ինտերնետի «որակը»։ իրավիճակը Հայաստանում
սա շատ հետաքրքիր հետազոտություն է
– Գասպարի high performance in Erlang-ը
– Ալիկի օփենսթրիթմափը
– Նեյշնլ ինստրումենթսի գրաֆիկական ծրագրավորումը (չնայած չեմ սիրում տենց բաներ)
– ու Չարլզի ամբողջ ուորքշոփը։
Իսկ այժմ բարի գիշեր, երեխաներ
մեր դեվայսները արդեն քնած են,
ու լիցքավորվում են
որպեսզի վաղը
մենք ծուռ նստենք
սակայն դուզը խոսենք
#barcampevn11-ում
դուխով,
մի կորցրեք ձեր կրիչները
եւ մի վախեցեք կտրիճներից (հաքերներից)
ընդհանուր առմամբ
մի խոսքով,
ու տենց
եկել եմ ասեմ որ մեր մոտ գժանոց բարքեմփ ա լինելու։
կտեսնե՜ք։
ու տենց
ու տենց