ասք երազանքներ կատարող մեքենաների մասին

այս փոսթի մոծիվներով։

Քոմփայլերը, ընկերներ, դա մտքերի եւ ցանկությունների իրականացման գործիք է։

Սովորաբար միտքը, որը տալիս են քոմփայլերին, որոշակի ստանդարտ ձեւով արտահայտված է՝ գրավոր, այս կամ այն լեզվով։

Այդ լեզուները երբեմն անվանում են համակարգչային լեզուներ, որը սխալ է։ Որովհետեւ համակարգիչները այդ լեզուներով չեն մտածում։

Երբեմն անվանում են ծրագրավորման լեզուներ, որը այդքան էլ արտահայտիչ չէ։

Իրականում դրանք միտք արտահայտելու լեզուներ են։

Այսպիսով, քոմփայլերը վերցնում է գրավոր արտահայտված միտքը, եւ այն հասկանալով ստեղծում է, քոմփիլիացիա է անում ելաքյին արտադրանք՝ օրինակ կիրառելի ծրագիր։

ՏՏ ոլորտի մասնագետների գործը դեռ հեշտ է։

Որովհետեւ սխալները միշտ կարելի է ուղղել եւ ռեքոմփայլ անել միտքը։ Դա բերում է անպատասխան կոդագործների առաջացմանը, ովքեր գրելիս չեն մտածում, իսկ հետո, երբ սխալները հայտնաբերվում են, փորձում են ուղղումներ ավելացնել։ Դրանք, ինչ խոսք, լավ ծրագրամիստներ չեն բնավ։

Պատկերացնու՞մ եք եթե ճարտարապետները նախագիծ պատրաստելիս չմտածեին, իսկ հետո տարբեր ձեւի հենարաններ ավելացնեին, որ կառույցը չփլվի։ Ոչ, ճարտարապետները ստիպված են ուշադիր լինել մտքերը մտածելիս եւ արտահայտելիս, որովհետեւ քոմփայլ անելու պրոցեսը շատ ավելի բարդ է իրենց դեպքում։

Օրինակ, ՕփենՕֆիսը իմ կոմպի վրա կոմպիլիացիա է լինում վեցը ժամում։ Շենք կառուցում են անհամեմատ ավելի երկար։

Իսկ հոմո սափիենս տեսակի կենդանիները գենետիկ կոդից քոմփայլ են լինում գրեթե մեկ տարի։ Ի դեպ, հոմո սափիենս նշանակում է «բանական մարդ»։ Ի նկատի ունենալով որ օրինակ շիմպանզեները այդքան էլ բանական մարդ չեն, սակայն մարդ են։

Կան նաեւ ֆունկցիոնալ լեզուներ, որոնք մի կողմից մաթեմին շատ մոտ են, սակայն մյուս կողմից դրանք օգտագործելիս անհնար կամ շատ դժվար է լինում նախագծի սխալները գտնել դեռ գրելու ընթացքում։ Այդ լեզուների երկրպագուները սովոր են արդեն իսկ կառուցված շենքեր փոփոխել։

Ես այդ ոճին սովոր չեմ, սակայն։ Ինձ թվում է որ մաթեմից ավելի հեռու, իմպերատիվ լեզուները իմ իմացած մակրո աշխարհի մոդելները նկարագրելու համար ավելի պիտանի են։

Այնպես որ, ինչպես ուսուցանում է հին չինական իմաստությունը՝ զգոն եղեք մտքերը ձեւավորելիս, նրանք կարող են քոմփայլ լինել իրագործվել։

ու տենց

պիտակներ՝ թվեր  ծրագրավորման լեզուներ  ծրագրաւորում  կոմպիլյատորներ  հետազօտութիւն  ճարտարապետութիւն  մտքեր  տեքնոլոգիաներ  ցանկութիւնների կատարում