ասք երազանքներ կատարող մեքենաների մասին

այս փոսթի մոծիվներով։

Քոմփայլերը, ընկերներ, դա մտքերի եւ ցանկությունների իրականացման գործիք է։

Սովորաբար միտքը, որը տալիս են քոմփայլերին, որոշակի ստանդարտ ձեւով արտահայտված է՝ գրավոր, այս կամ այն լեզվով։

Այդ լեզուները երբեմն անվանում են համակարգչային լեզուներ, որը սխալ է։ Որովհետեւ համակարգիչները այդ լեզուներով չեն մտածում։

Երբեմն անվանում են ծրագրավորման լեզուներ, որը այդքան էլ արտահայտիչ չէ։

Իրականում դրանք միտք արտահայտելու լեզուներ են։

Այսպիսով, քոմփայլերը վերցնում է գրավոր արտահայտված միտքը, եւ այն հասկանալով ստեղծում է, քոմփիլիացիա է անում ելաքյին արտադրանք՝ օրինակ կիրառելի ծրագիր։

ՏՏ ոլորտի մասնագետների գործը դեռ հեշտ է։

Որովհետեւ սխալները միշտ կարելի է ուղղել եւ ռեքոմփայլ անել միտքը։ Դա բերում է անպատասխան կոդագործների առաջացմանը, ովքեր գրելիս չեն մտածում, իսկ հետո, երբ սխալները հայտնաբերվում են, փորձում են ուղղումներ ավելացնել։ Դրանք, ինչ խոսք, լավ ծրագրամիստներ չեն բնավ։

Պատկերացնու՞մ եք եթե ճարտարապետները նախագիծ պատրաստելիս չմտածեին, իսկ հետո տարբեր ձեւի հենարաններ ավելացնեին, որ կառույցը չփլվի։ Ոչ, ճարտարապետները ստիպված են ուշադիր լինել մտքերը մտածելիս եւ արտահայտելիս, որովհետեւ քոմփայլ անելու պրոցեսը շատ ավելի բարդ է իրենց դեպքում։

Օրինակ, ՕփենՕֆիսը իմ կոմպի վրա կոմպիլիացիա է լինում վեցը ժամում։ Շենք կառուցում են անհամեմատ ավելի երկար։

Իսկ հոմո սափիենս տեսակի կենդանիները գենետիկ կոդից քոմփայլ են լինում գրեթե մեկ տարի։ Ի դեպ, հոմո սափիենս նշանակում է «բանական մարդ»։ Ի նկատի ունենալով որ օրինակ շիմպանզեները այդքան էլ բանական մարդ չեն, սակայն մարդ են։

Կան նաեւ ֆունկցիոնալ լեզուներ, որոնք մի կողմից մաթեմին շատ մոտ են, սակայն մյուս կողմից դրանք օգտագործելիս անհնար կամ շատ դժվար է լինում նախագծի սխալները գտնել դեռ գրելու ընթացքում։ Այդ լեզուների երկրպագուները սովոր են արդեն իսկ կառուցված շենքեր փոփոխել։

Ես այդ ոճին սովոր չեմ, սակայն։ Ինձ թվում է որ մաթեմից ավելի հեռու, իմպերատիվ լեզուները իմ իմացած մակրո աշխարհի մոդելները նկարագրելու համար ավելի պիտանի են։

Այնպես որ, ինչպես ուսուցանում է հին չինական իմաստությունը՝ զգոն եղեք մտքերը ձեւավորելիս, նրանք կարող են քոմփայլ լինել իրագործվել։

ու տենց

ասք Ֆայրֆոքս 4 Լաունչ Փաթիի մասին

Գալի՞ս եք Ֆայֆոքս 4 Լաունչ Փաթի՞։

Համ էլ սենց լավ բաներ եմ րեքվեսթել՝

տեսնենք կուղարկե՞ն։

ա նա պոսլեդոկ ես կասեմ որ շատ եմ հավանում

Ֆայրֆոքս Մոբայլի այս լոգոն՝

Շնորհավորանքներս, էսա դուրս ա գալիս, դիմավորեք, Ֆայրֆոքս չորս, ես բետան քշում եմ, շատ շատ շատ գժոտն ա։

հգ․ իսկ անցյալ միջոցառման, firefox 3.5 launch լուսանկարները այստեղ են։

Չեմ հիշում ով է լուսանկարների հեղինակը, ներեցեք կոպիտիս։

Մուշե՜ղ արի սամովոլկա ։Ճ

ու տենց

ասք հակա տոնի մասին կամ it’s never mutex

Մտածե՞լ եք ինչու «իրենց» մոտ լիքը բան արվում ա, ու տեղի ա ունենում, իսկ մեր մոտ, ինչ որ մի տեսակ չի արվում։

Ասենք Արթինը պետք է գար Իրանից որ ռոբոտիքսը սկսվեր։

Հաքաթոնը [hackathon] տոնին հակասող միջոցառում ա երբ հանգստյան, տոնական օրը լիքը ցանցառներ հանգստանալու եւ տոնելու փոխարեն հավաքվում են ու ինչ որ լավ բան անում/գրում։

Ասենք այս անգամ Ինս[ծ]իգեյթում հավաքվել էին ու գրում էին զուգահեռ ծրագրավորման համար ազատ գրադարան․

– So, what can cause Hackaton, Pair programming, and other symptoms? Differential!

– Need in a simple abstraction layer for different concurrent programming paradigms?

– Could be. Check the patient’s home, find what he used to consume, test the blood brain thread synchronization barrier, and ask whether he had an affair rendezvous. Also do a full body CSP

– MRI shows nothing. We’ve put patient in coma, in order to test readers and writers throughout his memory.

– Comon we better take a break and go eat pasta

– Bring some for a patient, otherwise he will die from starvation.

[Pager beeps]

The patient enters a critical section, bring the paddles… charging, clean!

– Can you hear us? Almost mutex changes nothing. Deadlock changes everything. You’re healed. Just never smoke in the future and you’ll be ok.

ու տենց