ասք շախմատիստ երեւալու մասին

Ուրեմն, այն ահավոր բանը որ դրել են Կինո Մոսկվայի մոտ, որ մթոմ շախմատի դաշտ է, ի՞նչ ֆունկցիա է կատարում։

Բեմի, ոչ թե շախմատի դաշտի։

Այնտեղ երեխաները թռվռում են ձիերի, պեշկաների ու ֆերզի հետ, ու իրենց շախմատիստ են զգում (շոուինգ օֆ), երբ իրենց երջանիկ մայրիկները լուսանկարում են այդ հիմարությունը որ տանեն օդն (իրենց շոուինգ օֆը)։

Այսպես բոլորը ստանում են բավականություն դատարկ տեղը։

Շատ լավ իլյուստրացիա է նրա ինչով է հիվանդ մեր հասարակությունը։

Երեւալ ու չլինել։ Երեւալ ու չլինել։

Կրկնում ենք բոլորս, երեւալ ու չլինել։

Բայց ինչ հեշտ ձեւ է երջանիկ զգալու քեզ ինքնախաբեությունը, ապշելու է պարզապես, անհավատալու է։

Քո երազած տղան արդեն իսկ կասկածելի գաղափար է, ուր մնաց որ քեզ իրա տեղը դնես, առանց լինելու։

ու տենց

պիտակներ՝ կինո «Մոսկվա»  հոգեբանութիւն  մարդիկ  մարդիկ չեն փոխվում  մտքեր  ունենալ թե լինել