ասք լրացնելու մասին

ամոս օզ֊ն ասում էր, որ հրէաները ապշած են այն ուժից, որ հիմա ունեն, եւ նախկինում երբեք չեն ունեցել, եւ այդ պատճառով էլ չարաշահում են այն։ դա նման է «լրացնելու» մասին տեսութեանը՝ որ ռուսները կամ արաբները չարաշահում են, լրացնելու համար այն նախկին աղքատութիւնն ու հնարաւորութիւնների սակաւութիւնը։

լրացնելու տեսութիւնը տեղափոխելով համացանցի վրայ, մտածում եմ, որ շատերն այսօր ապշած են այդ հնարաւորութիւնից, որ կարող են գրել, եւ ծանօթների եւ անծանօթների մեծ զանգուած տեսնի իրենց գրածը, հաւանի իրենց, որը կարելի է «estimate»֊ել լայքերի քանակով։

ինքդ քեզ կարեւոր զգալը, համայնքում ընդունուած լինելը՝ բնական պահանջներ են, ու լաւ է երբ բաւարարուած են։ ու երեւի աւելի են տարուած համացանցային ինքնացուցադրմամբ նրանք, ով նախկինում ընդունուած լինելու կամ կարեւոր զգալու փորձից զուրկ են եղել։

ու այնպէս, ինչպէս հրէաները տարուեցին իրենց ուժը չարաշահելով, այնպէս, ինչպէս նոր ռուսները պիտի ունենան ոսկէ ունիտազներ, մենք գրում ենք համացանցում, գնահատելով այսօր աստծոյ կողմից ուղարկուած լայքերի քանակը, եւ ոչ թէ անձնական յարաբերութիւնների խորութիւնը։

որն ունի իր հակառակ կողմը՝ սպառելիս այդ ահռելի քանակի տեղեկատւութիւնը փորձում ենք ոչ մի բան բաց չթողնել, եւ կուլ ենք տալիս առանց ծամելու։

այսպիսի օղակ է ստացւում, որից դուրս գալը հեշտ չէ։

սա գրեցի ու յիշեցի ըներոջ այս խօսքերը

— Մակլուհանի «Understanding media» գրքում կայ «The Gadget Lover» անունով գլուխ։ Նա ասում է, որ սոցիալական մեդիան(դէ, այն ժամանակ չկար սոցիալական մեդիա, բայց դա է ինչ նա նկատի ունէր) մեր իսկ յաւելման, ընդլայնման պէս է, մեր պատկերի կրկնօրինակումն է, ու որ մենք հեշտութեամբ սիրահարւում ենք մեր իսկ ստեղծած պատկերին, Նարցիսի պէս։ Եւ ի դէպ, Նարցիս անունն ունի նոյն արմատն ինչպէս «narcosis»֊ը։ Մենք ինքներս մեզնից կախուածութեան մէջ ենք ընկնում։

Instagram-Oh-Hello-Lol-127d0f

մինչ

Եթէ այլ մարդիկ չեն հասկանում մեր վարքագիծը՝ ապա ի՞նչ։ Իրենց պահանջը, որ մենք պէտք է անենք միայն այն, ինչ իրենք հասկանում են՝ մեզ թելադրելու փորձ է։ Եթէ մեզ ընկալում են «ասոցիալ», կամ «ոչ բանական», ապա թող այդպէս ընկալեն։ Սովորաբար իրենց նեղացնում է մեր ազատութիւնը եւ մեր ազատ լինելու խիզախութիւնը։ Մենք ոչ մէկին բացատրութիւն կամ հաշուետւութիւն տալ պարտաւոր չենք, քանի մեր գործողութիւնները չեն վնասում իրենց կամ խախտում իրենց սահմանները։

Քանի՞ կեանք է կործանուել այդ «բացատրելու» պահանջով, որը ենթադրում է, որ բացատրութիւնը պէտք է լինի «հասկացուած»՝ այսինքն վաւերացուած։ Թող քո քայլերը դատեն, եւ քո քայլերից՝ իրական մտադրութիւնները, բայց իմացիր, որ ազատ անձը պարտաւոր է բացատրութիւն տալ միայն ինքն իրեն՝ իր բանականութեանը եւ իր գիտակցութեանը, եւ մի քանիսին, ով ունի արդարացուած բացատրութեան պահանջ։

Էրիխ ֆրոմ, «Լինելու արուեստը» գրքից։

#ազատութիւն #մէջբերում #բացատրութիւն #գիրք #մարդիկ #հոգեբանութիւն #էրիխ_ֆրոմ #քաղուածք #կեանք #արուեստ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Ամուսնանա՛լ։ Յարաբերութիւնների ձեռնարկ ծանօթանալուց մինչեւ «ԶԱԳՍ»։ Ժամանակն է գործելու։

#գրախանութ #հոգեբանութիւն (այո այդ բաժնում էր) #ձեռնարկ #յարաբերութիւններ #ամուսնութիւն #զագս #ծանօթութիւն #սէր #գիրք

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

մարդկանց պէտք չէ ցոյց տալ իրենց, ձեր կարծքով «սխալները», «վրիպումները», «թերութիւններն» ու «թերացումները»։ դա ճնշում է, դա ազդել է։

նախ, ինչի՞ համար։ մարդն այդպէս է զգացել/մտածել(գրեթէ միշտ առաջինը, ոչ երկրորդը)՝ այդպէս է արել։

նեղացրե՞լ են ձեզ։ այդպիսի բան չկայ։

use active, not passive. դու ես նեղացել։ հաւանաբար որ մանիպուլացնես նրան, որ նա լինի այլը քո հանդէպ։

ինչի՞ համար։ թող չլինի այլը։ թող ոնց կայ այդպիսին էլ լինի։

պէտք չէ փոխել մարդկանց, եւ հնարաւոր էլ չէ դա։

կարելի է նրան ստիպել փոխել իր վարքագիծը՝ մանիպուլացնելով/նեղանալով, սպառնալով, շանտաժելով, ինչո՞ւ ոչ՝ դրական ամրապնդումով։ այսինքն՝ սովորեցնել կեղծել ինքն իրեն։

այդպէս էլ սովորեցրել ենք՝ բոլորն իրենց կեղծում են։ կեղծում են՝ որ գրագէտ են, կեղծում են՝ որ սա գիտեն, նա գիտեն, կեղծում են՝ որ լաւը երեւան, դրական ամրապնդում ստանան, չմերժուեն։

որ լաւ ֆոտո լինի, այսինքն, վիտրինային։ լաւ գովազդ լինի։ քանի որ մենք շուկայական յարաբերութիւններին սովոր ենք։ այն էլ դրա բռի ձեւին՝ «նաղդել» ապրանքը ցանկացած գնով, եւ հետ չընդունել։

չէ, ասում ես։ «չի՛ զգում որ վատ բան է արել, եթէ զգար ապա… չէ որ նա լաւն է իրականում։»

դէ որ չի զգում, թող չզգայ ուրեմն։ ուրեմն չի զգում այդպիսի բաներ, նա էլ այդպիսի մարդ է։

նա էլ իրեն այնպիսի մարդ կը գտնի, ով չի զգում որ նա չի զգում։ կամ ով զգում է որ նա զգում է։ թող հանգիստ նրան։

քեզ թւում է՝ վատ բա՞ն է արել քո հանդէպ։ հա լաւ է արել։ ինչպէս ուզել է արել է։ հիմա քեզ պէ՞տք է «լաւ» բան անի, քանի որ մանիպուլացրել ես, ասենք՝ նեղանալով։

թող ինչ ուզում է անի։ ինչ կա դա է։ գոհ եղիր նրանով ինչ կայ։ կամ մի եղիր մօտ իր հետ, եթէ չես կարողանում չազդել։

մօտ մարդկանց աւելի շատ են փոխում, որ յարմարեցնեն իրենց։ տանդ բազկաթոռը որ քեզ հարմար լինի։ ու որ հիւրերը տեսնեն, ասեն այս ինչ հաւէս տուն է։ չէ, մարդը բազկաթոռ չէ։ հիւրերն էլ գրողի ծոցը։

մի փոխէք, եթէ պէտք է դրա համար մօտ չլինել՝ մի եղէք մօտ։ բայց մի ճնշէք մարդուն։ թողէք «վատը» լինի։

ու փոխել մարդուն չի լինի։ նա է որոշում ինչպիսին է ուզում լինել, նա է որոշում ումից է ուզում ազդուել։

թող ինչ ուզում է անի։ թո՛ղ հանգիստ։

իհարկէ, դու թողնես՝ միեւնոյն է տարբեր տեղերից այդ խեղճ մարդու վրայ ազդելու են։ ազդելու են ոչ միայն այն մարդիկ, ում նա պէտք է այս կամ այն ձեւ, ազդելու է նաեւ «հասարակութիւնը», յաճախ նա արձագանքելու է այդ ճնշմանը փոխուելով դէպի հակառակ կողմ, քան մղում են, թէկուզ առանց ճնշման այն կողմ չէր գնայ։

կամ դրական ամրապնդելու են, նա էլ այնպէս կանի, որ կրկին ամրապնդեն։ դէ թող անի, եթէ նրան դա է պէտք։ եթէ ուզում է ինքն իրեն այդ գնով կեղծել։

(այո, ուզում է։ մարդիկ անում են այն, ինչից լաւ են զգում։ այլապէս թմրադեղերի խայծը ուտող չէր լինի, նոյնիսկ երբ դա հակաօրինական է, կամ բոլորին յայտնի են վնասները։ եւ պատահական յղիութիւններ չէին լինի։ դէ թող ստանայ իր դրական ամրապնդումը, քեզ ինչ, ափսո՞ս է։ դու քո մասին մտածիր։)։

բայց դա քո գործը չէ։ դու մի ճնշիր։ մի էլ ամրապնդիր։

դա իրենց յարաբերութիւններն են՝ իր ու հասարակութեան, իր՝ ու այլ մարդկանց։ գոնէ դու թող հանգիստ։

ու կենտրոնացիր քո վրայ։ եթէ ինչ֊որ մէկին ուզում ես փոխել ապա կարող ես քեզ փոխել։ եթէ դա հնարաւոր է։

ասք նուէրների մասին

երկար ժամանակ ես նուէրների ընդդիմախօս էի։ հիմնականում այն պատճառով, որ կարծում էի որ չափազանց յաճախ դրանց դրդապատճառը հաճոյանալն է, ինքնացուցադրուելն է։ նուէր անելով մենք ցոյց ենք տալիս ինքներս մեզ, տեսէք ես ինչ լաւն եմ, ես քեզ ինչ լաւ գիտեմ, եւ դրանով մի տեսակ կաշառում ենք մարդուն, մանիպուլացնում։

եւս մի շատ տարածուած դրդապատճառ՝ հաւանութեան արժանանալն է։ ընդունուած լինելն է։ որ քեզ աւելի շատ սիրեն։

ու թւում է թէ, ինչքան աւելի լաւ(կամ թանկ) նուէր անես, ապա այնքան աւելի շատ պիտի սիրեն։ այսինքն սա շուկայական յարաբերութեան մասին է։ ու սա շատ էին անում ոչ միայն միջին դարերում։ հիմա էլ է տարածուած։

ու եթէ ես չեմ գրել այդ մասին, ապա գուցէ այն պատճառով, որ անիմաստ էր գրելը։ ես շատ ուրախ եմ, որ դա չի գործում։ մարդը ընդունուած չի լինի իր նուէրի համար։ երբեք։ մենք բաւական խելացի ենք, որ տարբերենք որն է խայծը։

ինչպէ՞ս անել, որ նուէր անես, եւ շուկայ չստացուի։ ինձ մի հատ «լազեյկա» էի գտել, թոյլ էի տալիս միայն ոչ նիւթական նուէրներ։ եւ անել եւ ստանալ։ հիմա սա մոլորութիւն եմ համարում։ նիւթականը կապ չունի։ կապ ունի դրդապատճառն եւ մօտիկութիւնը։

նախ դրդապատճառի մասին․

երբեւէ մի բան արե՞լ էք ընկերոջ, բարեկամի, մօր, քրոջ, եղբօր համար՝ որովհետեւ ուզում էք տեսնել այդ իրենց դէմքը։ այդ իրենց ուրախ վառուող աչքերը։ ու զգալ ի՜նչ երջանիկ ես դու, երբ նա երջանիկ է։ որովհետեւ դու տխուր ես, երբ նա տխուր է։ ու քեզ ցաւում է, երբ իրեն ցաւում է։

եւ ես կարծում եմ, որ սա ձեւացնելն շատ բարդ է, եթէ ոչ անհնար։

ու ինձ թւում է, շատ լաւ է ինքդ քեզ հարցնել, համոզուած լինելու համար։ ինչո՞ւ ես դա անում։ ի՞նչ ես ուզում։ ու ո՞ւմ համար ես անում։ եթէ ընդունես, որ ինքդ քո, որ դու լաւ զգաս, որ նա լաւ է զգալու, ապա երեւի այո, հենց այս դէպքն է։

իսկ հիմա անցնենք մօտիկութեանը, մտերմութեանը․

այստեղ պէտք է ասել, որ պրակտիկօրէն ամէնը, ինչ մենք անում ենք՝ նուէր է։

որովհետեւ ոչ մէկ ոչ մէկին ոչ մի բան պարտական չէ։

ու մենք ապա շուկայական յարաբերութիւնների մէջ չենք։

ու ես չեմ կարծում, որ կարելի է մարդկային յարաբերութիւնները դիտարկել որպէս շուկայական, օրինակ՝ նա ինձ տալի՞ս է այսպիսի շփում, ես նրան վճարում եմ համարժէք։

կարելի է դա բացատրել եւ այսպէս՝ մենք իրար նուէրներ ենք անում, ու չենք հաշւում։

իսկ ուզո՞ւմ ենք, թէ չէ՞նք ուզում տալ֊ստանալ, դա արդեն այն մասին է, թէ ինչքանով ենք մօտ։

այդ պատճառով էլ սովորաբար անկապ մարդկանցից նուէր չեն վերցնում։ չեն էլ տալիս իրենց։ բոլոր իմաստներով։ մօտ մարդկանց ենք տալիս։

եթէ շուկայական յարաբերութիւնների մէջ չենք։ եթէ կաշառք չէ։ եթէ առեւտուր չէ։ բայց ապա երկու կողմն էլ ընդունում են, որ դա առեւտուր է, նոր են մասնակցում դրան։

ու եթէ անում ես նուէր, քանի որ ասենք քեզնով այլեւս հետաքրքրուած չեն, կամ ուզում ես քո մասին հոգան, միեւնոյնն է, միայն հակառակ արձագանքն է լինելու։ կարող եմ խոստանալ։ ։Ճ

այնպէս որ, ինչպէս ասում էին փիլիսոփաները՝ «քենթ բայ մի լաւ»։ այո, հենց այդպէս։

այն կարեւոր հարցը, ի՞նչ անել այդ մարդկանց հետ, ով չեն կորի, եթէ վաղը կորի պուտինը։ այն ուսուցչուհիների հետ, ով լցոնումներով է զբաղւում, այն աշխատողների հետ ում բերում են հաւաքներին, այն տիտուշկաների հետ, ում պատրաստում են ցրել հաւաքները։

http://mi3ch.livejournal.com/2854955.html

#ռուսերէն #ընտրութիւններ #հոգեբանութիւն #մարդիկ #անձ #հասարակութիւն #համայնք #ինքնութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)