ասք արքետիպային մեկնաբանության մասին

Ակնհայտ ա, որ միշտ կլինեն մարդիկ ով կուզենա այլ մարդկանց ազատության հաշվին օգուտ քաղել։

Ու դա է, կարծում եմ, որ դասական, արքետիպային չարն է։

Այսպիսով, չարը միշտ կլինի, հարցը նրա մեջ է, թե ում կողմից ես, չարի թե բարու։ Այո, արքետիպերով եմ խոսում ու հատուկ։

Քո ընտրությունն է, լինել չար, ու փորձել այլ մարդկանց հաշվին ապրել, օգնել այդ չար մարդկանց, թե լինել բարի, ու պայքարել չարի դեմ։

Պայքարը, ի դեպ չի նշանակում «թախտին նստել» այլ նշանակում է խաղալ։

Պասիվ խաղացողները միշտ պարտվում են։ Շախմատում եթե չես խաղում, պարտվում ես։ Անհնար է միայն պաշտպանվել։

Բացի դրանից, երկու կողմն ել ունեն ուժեղ զենք՝ կրթություն։ Ավելի ճիշտ, մի դեպքում դա կրթությունն է, իսկ մյուս դեպքում՝ ուղեղի լվացում։

Բարի կողմի դեպքում, դա իրոք կրթություն է, բարին ձգտում է ճշմարտությանը, իսկ չարը ձգտում է չճշմարտությանը։ (տես 1984)

Ու ինչքան ավելի կիրթ մարդիկ լինեն, ով գիտակցում է որտեղ է ավարտվում իրենց ազատությունը, ու ինչքան համառ և հեքիաթային благородный լինեն, այնքան բարին կլինի աշխարհը։

այստեղից

ու տենց

պիտակներ՝ ազատութիւն  արքետիպեր  լավը վատը տգեղը  հոգեբանութիւն